Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 12.1-ին հոդվածը լրացնել 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4. ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանք հանդիսանալու վերաբերյալ փորձաքննություն իրականացնող յուրաքանչյուր անձ պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) տրամադրման նպատակով տրվող փորձագիտական եզրակացությունը կազմել եւ Կոմիտե ներկայացնել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Կոմիտեն վարում եւ իր պաշտոնական ինտերնետային կայքում մինչեւ յուրաքանչյուր ամսվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը, աճողական եղանակով հրապարակում է այն ապրանքների ցանկը, որոնց վերաբերյալ ապրանքի փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ դրանք չեն հանդիսանում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանք: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում փոփոխություններ կատարելու դեպքում՝ նախքան փոփոխող իրավական ակտի ուժի մեջ մտնելը Կոմիտեն ապահովում է սույն մասում նշված ցանկից այն ապրանքները հանումը, որոնք ներառվել են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից վեցամսյա ժամկետում: