Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների» բառերից հետո լրացնել «, իսկ սեղմված բնական գազի դեպքում՝ ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում՝
ա. «նավթային գազերը եւ գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի), քսայուղերը» բառերը փոխարինել «նավթային գազերը, սեղմված բնական գազը եւ գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ սեղմված չհամարվող բնական գազի), քսայուղերը» բառերով,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն օրենքի իմաստով սեղմված բնական գազ է համարվում ԱՏԳ ԱԱ 2711 21 ապրանքային դիրքին դասվող բնական գազը, որը ստացվում է ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնող անձանց կողմից մի քանի փուլով (խառնուրդի մաքրում, խոնավության եւ այլ աղտոտիչների հեռացում ու սեղմում) գազի մշակման արդյունքում՝ առանց բնական գազի բաղադրության փոփոխության:».
2) 2-րդ մասը՝
ա. «վերոհիշյալ ապրանքները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սեղմված բնական գազի)» բառերով,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Սեղմված բնական գազի դեպքում ակցիզային հարկ վճարող են համարվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնող իրավաբանական (այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված օտարերկրյա իրավաբանական անձանց ներկայացուցչությունները եւ մասնաճյուղերը) եւ ֆիզիկական անձինք:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ.1» ենթակետով.
«բ.1) Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից սեղմված բնական գազի օտարումը.»:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի աղյուսակի՝
ա. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրի տողի 4-րդ սյունակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «55 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 550 դրամ»,
բ. ԱՏԳ ԱԱ 2402 10 00011 եւ 2402 90 00011 ծածկագրերի տողի 4-րդ սյունակում «550000» թիվը փոխարինել «605000» թվով,
գ. ԱՏԳ ԱԱ 2402 10 00012 եւ 2402 90 00012 ծածկագրերի տողի 4-րդ սյունակում «15000» թիվը փոխարինել «16500» թվով,
դ. ԱՏԳ ԱԱ 2402 20 90011, 2402 20 10011 եւ 2402 90 00013 ծածկագրերի տողի 4-րդ սյունակում «5000» թիվը փոխարինել «5500» թվով,
ե. ԱՏԳ ԱԱ 2402 20 90012, 2402 20 10012 եւ 2402 90 00014 ծածկագրերի տողի 4-րդ սյունակում «1400» թիվը փոխարինել «1540» թվով,
զ. ԱՏԳ ԱԱ 2710 ծածկագրի տողի 4-րդ սյունակում «32500» թիվը փոխարինել «35000» թվով,
է. ԱՏԳ ԱԱ 2711 ծածկագրի տողի 2-րդ սյունակը «բացառությամբ» բառից հետո լրացնել «սեղմված չհամարվող» բառերով,
ը. ԱՏԳ ԱԱ 2711 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
«2711 21 | սեղմված բնական գազ | 1000 մ3 | 8330». |
2) 6-րդ մասի «112000» թիվը փոխարինել «120000» թվով:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական գազի օտարման» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2016 թվականի մայիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա: