Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7963-26.05.2015,11.06.2015-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 264-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Աշխատանքային վեճերը, այդ թվում սույն օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված վեճերը նույն հոդվածով սահմանված ժամկետներում, աշխատողի եւ գործատուի փոխադարձ համաձայնությամբ, ինչպես նաեւ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված լինելու դեպքում, կարող են հանձնվել նաեւ արբիտրաժային տրիբունալի լուծմանը` Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 18-րդ հոդվածի եւ «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան: Աշխատանքային պայմանագրում արբիտրաժային  վերապահում նախատեսելը կամ կոլեկտիվ աշխատանքային պայմանագրին կից արբիտրաժային համաձայնության կնքելը, չի զրկում աշխատողին աշխատանքային պայմանագրից բխող վեճը դատարանին հանձնելու իրավունքից բացառությամբ այն դեպքերի, երբ արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճի ծագումից հետո, որով կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: