Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ընտանեկան օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Եթե ամուսինների ընդհանուր գույքի բաժանումը չի շոշափում երրորդ անձանց շահեր, ապա ամուսիններն իրենց ընդհանուր գույքը բաժանելու հետ կապված վեճերը փոխադարձ համաձայնությամբ կարող են հանձնվել նաեւ արբիտրաժային տրիբունալի լուծելուն` Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 18-րդ հոդվածի եւ «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան: Ամուսնական պայմանագրում արբիտրաժային վերապահում նախատեսելը կամ առանձին արբիտրաժային համաձայնության կնքելը, չի զրկում ամուսիններինին ամուսինների ընդհանուր գույքը բաժանելուց բխող վեճը դատարանին հանձնելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճի ծագումից հետո, որով ամուսիններն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ? «Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են նախատեսել ընդհանուր գույքը բաժանելու հետ կապված վեճերն առեւտրային արբիտրաժի միջոցով լուծելու հնարավորություն:»
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: