Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-813-11.06.2015-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)` 1-ին հոդվածի 15-րդ եւ 37-րդ պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ.

1. «Կարգավորող հանձնաժողով` «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մարմին,

2. «սակագին՝ ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար Կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված գին.»:

Հոդված 2. Օրենսգրքի 1-ին հոդվածը լրացնել նոր պարբերություններով հետեւյալ բովանդակությամբ.

1. «լիցենզավորված անձ` Կարգավորող հանձնաժողովի կողմից ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ոլորտում սահմանված կարգին համապատասխան լիցենզիա ստացած անձ»,

2. «բաժանորդ` լիցենզավորված անձի հետ ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած անձ կամ այդ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման համար դիմած անձ.»,

3. «խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ՝ Կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված փաստաթուղթ, որով սահմանվում են լիցենզավորված անձի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները եւ պայմանները:

Հոդված 3. Օրենսգրքի 1-ին հոդվածի 18-րդ պարբերությունից հանել «եւ ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների» բառերը:

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 1-ին հոդվածի 25-րդ պարբերությունը:

Հոդված 5. Օրենսգրքի 5-րդ հոդվածի՝

1. 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5) ջրամատակարարման համակարգերի կառավարումը եւ կարգավորումը».

2. 13-րդ կետից հանել «կարգավորող» բառը.

3. 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«14) պետական բյուջեում սուբսիդիաների կամ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունների նախատեսում ֆինանսական ճեղքվածքի մարման համար:»:

Հոդված 6. Օրենսգրքի 12-րդ հոդվածի`

1. 10-րդ կետից հանել «ըստ ջրային համակարգի օգտագործման թույլտվության պայմանների» բառերը:

2. 11-րդ կետում «ջրային համակարգերի օգտագործման թույլտվությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

3. 13-րդ եւ 14-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ

«13) մասնակցում է կարգավորող հանձնաժողովին սակագների վերաբերյալ ներկայացվող առաջարկությունների քննարկմանը.

14) մասնակցում է կարգավորող հանձնաժողովին ներկայացվող առաջարկությունների քննարկմանը` լիցենզիաների եւ դրանցում ներառվող պայմանների վերաբերյալ:»:

Հոդված 7. Օրենսգրքի 14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

 «Հոդված 14. Կարգավորող հանձնաժողովը.

1. Կարգավորող հանձնաժողովն իրավասու է՝

1) սահմանել ջրամատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները եւ դրանց հաշվարկման (մշակման) մեթոդիկաները,

2) ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ոլորտում լիցենզավորումն իրականացնել սույն օրենսգրքին համապատասխան իր կողմից հաստատված լիցենզավորման կարգի համաձայն,

3) վերահսկել ջրամատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ոլորտում իր կողմից տրամադրված լիցենզիայի պայմանների կատարումը, իրականացնել լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգ (մշտադիտարկում) եւ կիրառել սույն օրենքով սահմանված տուժանքները.

4) սահմանել խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները.

5) սահմանել լիցենզավորված անձանց եւ բաժանորդների միջեւ կնքվող խմելու ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերը կամ պարտադիր պայմանները.

6) իր կողմից սահմանված կարգով կազմակերպել քննարկումներ Կարգավորող հանձնաժողով ուղղված հարցադրումների, բողոքների վերաբերյալ եւ քննարկումների արդյունքով կայացնել որոշումներ.

7) լիցենզավորված անձանց համար սահմանել Հայաստանի Հանրապետության օրենքներին, եւ այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ եւ ենթահաշիվներ` կարգավորմանը վերաբերող հաշվետվությունների ներկայացման նպատակով.

8) սահմանել սպառողներին մատուցվող ծառայությունների որակին (սպասարկման որակին) ներկայացվող նվազագույն պահանջները.

9) ապահովել իր կողմից ընդունված որոշումների կիրարկումը, կատարման նկատմամբ հսկողությունը եւ մեկնաբանումը:

2. Կարգավորող հանձնաժողովը չի կարգավորում (լիցենզիաներ չի տրամադրում եւ սակագներ չի սահմանում) «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը:»:

Հոդված 8. Օրենսգրքի 19-րդ հոդվածի 10-րդ կետից հանել «եւ ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների» բառերը:

Հոդված 9. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 20-րդ հոդվածի 5-րդ կետը:

Հոդված 10. Օրենսգրքի 36-րդ հոդվածի «սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում պահանջվում է ունենալ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն» բառերը փոխարինել «պահանջվում է ունենալ լիցենզիա» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 5-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 5. ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 38. Լիցենզավորում

1. Ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունները մատուցվում են Կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ եւ 121-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված դեպքերի:

2.  Լիցենզիա չի պահանջվում եւ մատուցվող ծառայությունների սակագները չեն կարգավորվում, եթե լիցենզավորման ենթակա գործառույթները իրականացվում են.

1)   բացառապես սեփական կարիքների համար, եւ

2) համայնքների կամ ջրօգտագործողների ընկերությունների կամ ջրօգտագործողների ընկերությունների միությունների կամ համայնքային բյուջետային հիմնարկների եւ ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից:

Հոդված 39. Ջրամատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա

1. Խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում եւ պարտավորեցվում է սույն օրենսգրքով, իրավական այլ ակտերով եւ լիցենզիայով սահմանված դեպքերում ու կարգով խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցել բաժանորդներին, ինչպես նաեւ իր սպասարկման տարածքում կառավարել, շահագործել, պահպանել, բարելավել եւ ընդլայնել իր ջրային համակարգը, իրականացնել ջրի մեծածախ վաճառք:

2. Ոռոգման ջրամատակարարման լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում եւ պարտավորեցվում է ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ մատուցել բաժանորդներին, համայնքներին եւ ՋՕԸ-երին (ՋՕՄ-երին), ինչպես նաեւ կառավարել, շահագործել, պահպանել, բարելավել եւ ընդլայնել իր ջրային համակարգը, իրականացնել ջրի մեծածախ վաճառք:

Հոդված 40. Լիցենզիայի տրամադրումը, պայմանները, գործողության ժամկետը, լիցենզավորման ենթակա գործունեության էությունը կազմող գործառույթները եւ սպասարկման տարածքը

1. Սկսած դիմողի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Կարգավորող հանձնաժողով ներկայացնելու պահից` Կարգավորող հանձնաժողովը սահմանված ժամկետում, որի տեւողությունը չպետք է գերազանցի 80 աշխատանքային օրը, քննարկում է լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտը եւ ընդունում համապատասխան որոշում:
2. Լիցենզիայի պայմանները սահմանում է Կարգավորող հանձնաժողովը:

3. Լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվում է Կարգավորող հանձնաժողովի որոշմամբ եւ ամրագրվում լիցենզիայում ելնելով հետեւյալ չափանիշներից.

1) լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքը սեփականության իրավունքով լիցենզավորվող անձին պատկանելու դեպքում` մինչեւ 25 տարի ժամկետով,

2) լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքը պայմանագրով լիցենզավորվող անձի տնօրինման կամ տիրապետման տակ գտնվելու դեպքում` մասնավոր կառավարման պայմանագրով նախատեսված ժամկետով:

4. Լիցենզավորման ենթակա գործունեության էությունը կազմող գործառույթները եւ սպասարկման տարածքը սահմանվում են լիցենզիայով:

Հոդված 41. Լիցենզավորված անձի պարտականությունները

1. Լիցենզավորված անձը պարտավոր է`

1) իր գործունեությունն իրականացնել սույն օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին ու իրավական ակտերին համապատասխան.

2) ապահովել լիցենզավորված գործունեության մեջ ներգրավված ենթակառուցվածքների մատչելիությունը օրենքով սահմանված մարմինների ներկայացուցիչների համար.

3) Կարգավորող հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել սակագնի տարր կազմող մեծությունների հաշվարկման մեթոդիկաները.

4) ապահովել իր գործունեության թափանցիկությունը.

5) լիցենզավորված գործունեությանը վերաբերող հաշվետվությունները եւ այլ տեղեկատվությունը Կարգավորող հանձնաժողով ներկայացնել վերջինիս կողմից սահմանված ձեւերով եւ կարգով.

6) Կարգավորող հանձնաժողովի պահանջով ներկայացնել լիցենզավորված գործունեության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն եւ տվյալներ.

7) ապահովել բաժանորդներին սպասարկման որակին ներկայացվող նվազագույն պահանջները.

8) իրականացնել ֆինանսական աուդիտ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ տեխնիկական աուդիտ:

Հոդված 42. Տեղեկատվության հրապարակայնությունը

1. Լիցենզավորված անձի կողմից Կարգավորող հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունը հրապարակային է, եթե այն լիցենզավորված անձի կողմից չի համարվում գաղտնի եւ նշված չէ որպես «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվություն»:

2. Լիցենզավորված անձն իրավունք ունի ապացուցել, որ իր ներկայացրած տեղեկատվության (ներառյալ` «ընկերությանը վերաբերող գաղտնապահական տեղեկատվության») հրապարակումը կարող է վնասել իր առեւտրային գործունեության շահերին?

3. Լիցենզավորված անձն իրավասու է բացահայտելու իր բաժանորդների կողմից օգտագործված ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկություններ` «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին? այդ օրենքով նախատեսված կարգով եւ սահմաններում:

4. Կարգավորող հանձնաժողովը քննարկում է գաղտնիության վերաբերյալ լիցենզավորված անձի հիմնավորումները եւ իրավասու է ընդունել կամ մերժել նման տեղեկատվության չհրապարակման վերաբերյալ վերջինիս դիմումը:

Հոդված 43. Լիցենզիայի վերաձեւակեպումը, կասեցումը, դադարեցումը եւ դրանում փոփոխությունների կատարումը

1. Լիցենզիայի վերաձեւակերպումը, կասեցումը, դադարեցումը եւ լիցենզիայում փոփոխությունները կատարվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ սույն օրենսգրքին համապատասխան Կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված լիցենզավորման կարգի համաձայն:»:

Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել 5.1 եւ 5.2 գլուխներով հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 5.1. ՏՈՒԺԱՆՔՆԵՐ

Հոդված 47.1. Տուժանքներ

1. Կարգավորող հանձնաժողովն լիցենզավորված անձանց կողմից սույն օրենսգրքի դրույթների, Կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված իրավական ակտերի, լիցենզիայի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում իր իրավասությունների սահմաններում իրավասու է տալ խախտումները վերացնելու հանձնարարականներ եւ կիրառել տուժանքների հետեւյալ տեսակները.

1) նախազգուշացում.

2) տուգանք.

3) լիցենզիայի գործողության կասեցում.

4) լիցենզիայից զրկում:

2. Լիցենզավորված անձի կողմից`

1) սույն օրենսգրքի դրույթների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` ահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկից մինչեւ քառասունհազարապատիկի չափով.

2) Կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկից մինչեւ քսանհազարապատիկի չափով.

3) Կարգավորող հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչեւ տասհազարապատիկի չափով.

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքների գումարները Կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

«ԳԼՈՒԽ 5.2. ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 47.2. Մատակարարման պայմանագրերը

1. Բաժանորդին խմելու ջրամատակարաման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցումը կատարվում է մատակարարման պայմանագրի խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների համաձայն, որով լիցենզավորված անձը պարտավորվում է այդ պայմանագրով, օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով մատուցել համապատասխան ծառայություններ, իսկ բաժանորդը վճարել մատուցված ծառայությունների համար:

Հոդված 47.3. Բաժանորդների ջրամատակարարումն ապահովող երաշխիքներ

1. Լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում բաժանորդների անխափան մատակարարման եւ ծառայությունների մատուցման ապահովման նպատակով Կարգավորող հանձնաժողովը, մինչեւ նոր լիցենզիայի տրամադրումը, իրավասու է համապատասխան որոշմամբ պարտադրել լիցենզիայից կամավոր հրաժարված կամ զրկված անձին ժամանակավորապես շարունակել իր գործունեությունը` Կարգավորող հանձնաժողովի սահմանած ժամկետում եւ պայմաններին համապատասխան:

2. Լիցենզիայից զրկված անձը սահմանված պայմանները բավարարելու դեպքում իրավունք ունի ընդհանուր հիմունքներով դիմել Կարգավորող հանձնաժողով` նոր լիցենզիա ստանալու համար:

3. Եթե լիցենզիայից զրկված անձը չի բավարարում նոր լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները կամ հրաժարվում է նոր լիցենզիա ստանալու իրավունքից, ապա նա պարտավոր է օտարել իրեն պատկանող լիցենզավորված գործունեության համար անհրաժեշտ ջրամատակարարման եւ ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման համակարգերը կամ օտարել լիցենզավորված անձի բաժնեմասը:

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված գործողությունները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հետ»:
 
Հոդված 13. Օրենսգրքի 48-րդ հոդվածի`

1. 2-րդ պարբերությունից հանել «եւ ջրային համակարգի օգտագործման» բառերը:

2. 7-րդ պարբերությունում «դրա օգտագործման թույլտվությամբ» բառերը փոխարինել «Կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված լիցենզիայով» բառերով:

Հոդված 14. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը:
 
Հոդված 15. Օրենսգրքի 56-րդ հոդվածում «ջրային համակարգի օգտագործման թույլտվությամբ» բառերը փոխարինել «քան Կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված լիցենզիայով» բառերով:

Հոդված 16. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 6-րդ կետում «ջրային համակարգի օգտագործման թույլտվության» բառերը փոխարինել «Կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված լիցենզիայի» բառերով:

Հոդված 17. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ կետում «գործող ջրօգտագործման եւ ջրային համակարգի օգտագործման թույլտվությունների» բառերը փոխարինել «գործող ջրօգտագործման թույլտվությունների եւ Կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված լիցենզիայի» բառերով:

Հոդված 18. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 4-րդ կետում «Ջրային համակարգերի կառավարման մարմնին» բառերից հետո լրացնել «եւ Կարգավորող հանձնաժողովին» բառերը?
 
Հոդված 19. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «ջրօգտագործման եւ (կամ) ջրային համակարգի օգտագործման թույլտվություններով» բառերը փոխարինել «ջրօգտագործման թույլտվություններով եւ (կամ) Կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված լիցենզիայով» բառերով:

Հոդված 20. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 73-րդ հոդվածը, 74-րդ հոդվածի 4-րդ կետը, 76-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը:

Հոդված 21. Օրենսգրքի 78-րդ հոդվածից հանել «եւ ջրային համակարգի օգտագործման» բառերը:

Հոդված 22. Օրենսգրքի 79-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 79. Սակագների ձեւավորման սկզբունքները

1. Սակագների ձեւավորման սկզբունքներն են`

1) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ` հիմնավորված շահագործման եւ պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհատուցման ապահովումը,

2) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.

3) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը,

4) հիմնավորված տեխնոլոգիական եւ առեւտրային կորուստների հաշվի առնելը.

5) հիմնավորված եւ անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը,

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված, հիմնավորված եւ անհրաժեշտ այլ ծախսերի փոխհատուցման ապահովումը,

7) սակագների տարբերակումն ըստ սպառման ծավալի, տարվա եղանակի, օրվա ժամերի, ծառայությունների տեսակների, ինչպես նաեւ ըստ ավազանային բաժանումների` կախված ջրամատակարարման եղանակից,

8) անհուսալի դեբիտորական պարտքերի ողջամիտ մակարդակի ապահովումը:

Հոդված 23. Օրենսգրքի 79.1 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 79.1. Սակագների սահմանումը եւ վերանայումը

1. Սակագների սահմանման ու վերանայման կարգը, այդ առնչությամբ լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը եւ ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Կարգավորող հանձնաժողովը:

2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի կամ եթե Կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

3. Ջրային ոլորտում իրականացվող գործունեության համար առաջին անգամ լիցենզիա ստացող անձի գործունեության սակագինը ուժի մեջ է մտնում Կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետից:

4. Սակագների գործողության ժամկետը մեկ տարուց պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանված սակագների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա Կարգավորող հանձնաժողովը ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում:

5. Սահմանված սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձեւ:

6. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ Կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ:

7. Լիցենզավորված անձի կողմից սակագնի սահմանման եւ վերանայման հայտի ներկայացման դեպքում Կարգավորող հանձնաժողովը հայտը քննարկում եւ որոշում է կայացնում հայտի փաթեթը Կարգավորող հանձնաժողով ներկայացնելուց հետո 80 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կարող է վերանայել սակագինը եւ սահմանել նոր սակագին` իր հաստատած կարգի համաձայն` ելնելով լիցենզավորված անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի եւ սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից:

9. Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագինը համարվում է առավելագույն սակագին: Լիցենզավորված անձը կարող է կիրառել Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գին, պայմանով, որ չի վտանգվում կամ չի վտանգվի լիցենզավորված գործունեությունը, եւ եթե այդ իջեցումը կատարվում է լիցենզավորված անձի շահույթի հաշվին: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս կարգավորող հանձնաժողովը հաշվի չի առնում սակագնի իջեցման հետեւանքով լիցենզավորված անձի հնարավոր վնասները:

10. Լիցենզավորված անձի կողմից Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր գին կիրառելու դեպքում լիցենզավորված անձը կիրառման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է այդ մասին Կարգավորող հանձնաժողովին:

11. Մրցութային եղանակով ջրամատակարարման (ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման) համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման դեպքում Կարգավորող հանձնաժողովի կողմից կարող են կիրառվել սակագնային կարգավորման այլ ձեւեր եւ մեխանիզմներ:

Հոդված 24. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5) ջրերի պետական հաշվառում չկատարելու,»:

Հոդված 25. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.
 
«Սույն օրենսգրքի պահանջներն ապահովելու համար սույն օրենսգրքով լիազորված մարմինները կարող են պահանջել պատշաճ հուսալիության երաշխիք:»:

Հոդված 26. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ պարբերությունը, 5-րդ մասի 41-րդ կետը:

Հոդված 27.  Օրենսգրքի 121-րդ հոդվածը լրացնել 8-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«8. Մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ոռոգման ջրամատակարարման ծառայությունները կարգավորվում են միայն սակագների մասով եւ Կարգավորող հանձնաժողովի կողմից ոռոգման ջրամատակարարման ծառայությունների մատուցման համար լիցենզիա չի տրամադրվում, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից ոռոգման ջրամատակարարման ծառայությունները մատուցվում են Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայի հիման վրա:»:

Հոդված 28. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում`

1) պետական մարմինները պարտավոր են իրենց իրավական ակտերը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջներին,

2) ջրային ոլորտի օգտագործման թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են դիմել Կարգավորող հանձնաժողով` ջրային համակարգի օգտագործման թույլտվությունները Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելու համար:
 
Հոդված 29. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում օրենքի պաշտոնական  հրապարակումից վեց ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի  փաթեթի  ընդունման


Անհրաժեշտությունը`

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) ընդունումն պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի փոխըմբռնման հուշագրի (այսուհետ Հուշագիր) հավելված 2-ի 1.3 կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները`

Հուշագիր հավելված 2-ի 1.3 կետի, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի 2014 թվականի փետրվարի 24-ի N134-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 2-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի 2014 թվականի մարտի 17-ի N192-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է ջրային ոլորտի հիմնական մարմինների գործառույթներն ու պարտականությունները, ներկայացրել առաջարկություններ դրանց վերանայման ու բարելավման նպատակով: Ի լրումն նշվածի՝ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ կառավարությունում տեղի ունեցած քննարկումները, համատեղ քննարկումների արդյունքում լրամշակել են ՀՀ ջրային օրենսգիրքը եւ դրան կից փաթեթը:

Ներկայացվող «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծով հստակ սահմանվել են ոլորտում ամբողջական կարգավորում իրականացնելու համար Կարգավորող հանձնաժողովին վերապահված իրավասությունները, այդ թվում՝ սակագնային կարգավորման իրականացման, ոլորտում գործունեության լիցենզավորման, տրամադրված լիցենզիաների պայմանների կատարման նկատմամբ հսկողության իրականացման, իսկ դրանց խախտման դեպքում իրավախախտ անձանց նկատմամբ տույժերի կիրառման, մատակարարման եւ օգտագործման կանոնների, մատակարարման պայմանագրերի օրինակելի ձեւերի սահմանման, ինչպես նաեւ այլ իրավասություններ:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը` ջրային ոլորտում մատակարարման կառավարման ու կարգավորման գործառույթների հստակ տարանջատում:

Կարգավորման նպատակը եւ բնույթը` ջրային ոլորտում օրենսդրական բարեփոխումների իրականացում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները` ներկայացված Նախագծերի փաթեթը մշակվել է  ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմերի կողմից ստեղծված աշխատանքային խմբում:

Ակնկալվող արդյունքը` ջրային ոլորտում իրավասու մարմինների դերերի առավել ամբողջական եւ արդյունավետ համակարգի ստեղծում:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծերի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն: 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը

1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին առնչվում են,  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասի  «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ներկայացված առաջարկն ընդունելու դեպքում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ (պետական բյուջեի եկամուտների մասով)

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1)  խմելու ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) ծառայությունների մատուցան գործունեությունը սահմանել որպես լիցենզավորման ենթական գործունեության տեսակ եւ դրանով պայմանավորված՝ հանել ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման համար նախատեսված պետական տուրքը,

2)  վերոնշյալ գործունեության իրականացման համար սահմանել պետական տուրք բազային տուրքի 100-ապատիկի չափով,

3)  սահմանել, որ օրենսգրքի դրույթների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն, կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն, ինչպես նաեւ կարգավորող հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչեւ քառասունհազարապատիկի չափով,

4)  հանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված առանց ջրային համակարգերի օգտագործման թույլտվության ջրային համակարգերն օգտագործելու կամ ջրային համակարգերի օգտագործման թույլտվության պայմանների խախտմամբ ջրային համակարգերն օգտագործելու համար սահմանված տուգանքները:

Ելնելով վերոշարադրյալից` գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ համայնքների բյուջեի եկամուտների փոփոխության:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` հստակ սահմանվում են ոլորտում ամբողջական կարգավորում իրականացնելու համար Կարգավորող հանձնաժողովին վերապահված իրավասությունները, հստակեցվում են բաժանորդներին ծառայությունների մատուցման եւ շահերի պաշտպանության երաշխիքները, ինչպես նաեւ կարգավորվում են ջրային ոլորտում գործունեության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են ջրամատակարարման կամ ջրահեռացման ծառայությունների շուկայի հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, հստակեցվում են  ոլորտում ամբողջական կարգավորում իրականացնելու համար Կարգավորող հանձնաժողովին վերապահված իրավասությունները, այդ թվում՝ սակագնային կարգավորման իրականացման, ոլորտում գործունեության լիցենզավորման, տրամադրված լիցենզիաների պայմանների կատարման նկատմամբ հսկողության իրականացման, իսկ դրանց խախտման դեպքում իրավախախտ անձանց նկատմամբ տույժերի կիրառման վերաբերյալ եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվում: