Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Էներգետիկայի, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառներում եւ ջրային ոլորտում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Էներգետիկայի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով եւ դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:»:
Հոդված 2.
Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-րդ բաժնով`
1. | խմելու ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցում | ՀԾԿՀ |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: