Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Էներգետիկայի, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառներում եւ ջրային ոլորտում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Էներգետիկայի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով եւ դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:»:
Հոդված 2.
Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին բաժնով.
խմելու ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցում |
|
|
|
- | Հ
|
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: