Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-939-08.10.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի մայիսի 23-ի  ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «դրվում է» բառից հետո հանել «պատրաստված» բառը:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը «հարգադրոշմի» բառից հետո լրացնել «, անվանանիշի» բառը:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը «հարգադրոշմը» բառից հետո լրացնել «, անվանանիշը» բառը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի անհրաժեշտությունը.

Իրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի մայիսի 23-ի N ՀՕ-83-Ն Օրենքի (այսուհետ՝ Օրենք)  անհամապատասխանությունների վերհանման եւ շտկման տրամաբանությամբ, ինչպես նաեւ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետություն «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը պետք է հարգորոշվեն, հարգադրոշմվեն, ունենան տարբերանիշ եւ անվանանիշ, համապատասխանեն այն հարգերին, որոնք սահմանված են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման պահանջներով:»

Սակայն Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի իրականացման համար իրացվող արտադրանքի մակերեսին ընթեռնելի անվանանիշի առկայության վերաբերյալ դրույթը բացակայում է:

Սույնով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում համապատասխանեցնել Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը նույն Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի բովանդակությունը տարընթերցումներից խուսափելու նպատակով:

Միաժամանակ նախատեսվում է խմբագրել Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը՝ հանելով «պատրաստված» բառը, քանի որ այն կրկնվում է:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծի ընդունման նպատակն է ապահովել իրավական հստակ հիմքեր թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում իրականացնել առավել արդյունավետ վերահսկողություն:

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնին հնարավոր կլինի չբախվել արհեստածին խոչընդոտների թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում մանրածախ վաճառակետերում իրացվող արտադրանքի նկատմամբ իրականացվող տեսչական գործողություններում:

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում որակական առումով կունենանք՝

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

5. Այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը չի առաջանում:

6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

 Սույն նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն