Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) 5-րդ հոդված 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ը» կետով.
«ը) կանոնակարգում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը:»:
Հոդված 2.
Օրենքի 20-րդ հոդվածի «լ» ենթակետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«լ) իրականացնում է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրը: