Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ) ջրային ոլորտը.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: