Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 5-րդ մասում՝
1) «հնարավորությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման որոշ տեսակների մասնագիտական առանձնահատկություններով պայմանավորված լիազոր մարմնի կողմից սահմանված պահանջներ» բառերը.
2) առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ՝
«Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները՝ ըստ տեսակների եւ մակարդակների սահմանում է լիազոր մարմինը:»:
Հոդված 2. Օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում «լիցենզավորող հանձնաժողովի» բառերը փոխարինել «քննական հանձնաժողովի» բառերով:
Հոդված 3. Օրենքը 42.2-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ 42.3-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 42.3. Արագ արձագանքման բժշկական խումբ
1. Արտակարգ իրավիճակների հետեւանքով տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին կարող են ներգրավվել նաեւ Հայաստանի Հանրապետության Արագ արձագանքման բժշկական խումբը եւ մարդասիրական առաքելության շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանած միջազգային արագ արձագանքման բժշկական խմբերը:
2. Հայաստանի Հանրապետության Արագ արձագանքման բժշկական խումբը կարող է ներգրավվել նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին՝ տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետությունում Արագ արձագանքման բժշկական խումբ ստեղծելու, դրա կառուցվածքը, կազմը, թվաքանակը, գործունեության համար անհրաժեշտ միջոցների ցանկը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Արագ արձագանքման բժշկական խումբը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին ներգրավվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի եւ ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարների համատեղ հրամանով սահմանված կարգով:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 1-ը: