Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9481-21.10.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի՝

4) 1-ին մասում «բազային տուրքի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 50-ապատիկի չափով» բառերով.

5) 2-րդ մասում «բազային տուրքի 25-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 150-ապատիկի չափով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածում լրացնել նոր 6-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձինք:»:

Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածում լրացնել նոր 6-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված պետական տուրքը վերադարձման ենթակա չէ, բացառությամբ պետական տուրքը սահմանված չափից ավելի վճարված լինելու դեպքի:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2) Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմումների թվի կտրուկ աճը, զուգորդված քաղաքացիությունը դադարեցնելու գործերի հետ, առաջ է բերել խնդիրներ ինչպես դիմումատուների, այնպես էլ վարչական մարմինների համար:

Այսպես,  ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու գործերով կարգավորումները դիմումատուների համար ընդհանուր առմամբ հետեւյալն են.

- Հայաստանի Հանրապետությունում գտնվելու պարագայում անձը էլեկտրոնային համակարգի միջոցով հերթագրվում է լիազոր մարմին ներկայանալու համար եւ համապատասխան իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է լիազոր մարմին.

- Հայաստանի Հանրապետությունը չգտնվող անձը վերոնշյալ գործողությունները կատարում է օտարերկրյա պետություններում գտնվող հյուպատոսական ծառայությունների միջոցով:

Այսինքն, ներկա կարգավորումների համաձայն առկա չէ ներկայացված փաստաթղթերի հիման վրա քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու գործերի նախնական փաստաթղթային ուսումնասիրման հնարավորություն, եւ հիմնականում լիազոր մարմին անձի անձամբ այցելությունից եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո է միայն լիազոր մարմնի աշխատակիցը ստուգում դրանց ամբողջականությունը, կամ պարզում անձի արդեն իսկ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը, որի պարագայում վերջինս պետք է դիմեր ոչ թե քաղաքացիություն ստանալու, այլ՝ անձնագիր ստանալու համար: Արդյունքում, հերթագրվելով եւ առնվազն 3-4 ամիս անց լիազոր մարմին այցելելուց հետո, վերը նշված հանգամանքների պարզումը առաջ է բերում խնդիրներ դիմումատուների համար, քանի որ վերջիններս հիմնականում Հայաստան այցելում են օտարերկրյա պետություններից եւ կարճ ժամկետով, ինչի արդյունքում հաճախ ստիպված են լինում վերադառնալ՝ անհրաժեշտ փաստաթուղթը համալրելու եւ կրկին լիազոր մարմին ներկայացնելու նպատակով /նույն խնդիրը առկա է նաեւ հյուպատոսական ծառայություններում/:

Վերը նշված հանգամանքն իր հերթին հանգեցում է լիազոր մարմնի էական ծանրաբեռնվածության, հերթերի գոյացման, ինչպես նաեւ ծառայության որակից մշտական դժգոհությունների: Ավելին, մոտ 3-5 անգամ ավելացած քաղաքացիության դիմումներով գործերի վարումը, առկա ռեսուրսով, առաջացրել է գերծանրաբեռնվածություն քաղաքացիության գործերով վարույթում ներգրավված մարմինների համար, ինչն իր հերթին ազդում է վարչարարության պատշաճ իրականացման վրա:

Միաժամանակ, վարչարարությունն իրականացվում է թղթային տարբերակով եւ մի քանի տարբեր էլեկտրոնային բազաների կիրառմամբ, ինչը հանգեցնում է անհարկի կրկնակի աշխատանքների կատարմանը, ժամանակի, մարդկային ռեսուրսների օգտագործմանը, այն պարագայում, երբ թվային մեկ միջավայրում աշխատանքների կազմակերպմամբ եւ գործընթացների թվայնացմամբ հնարավոր է ավելի մեծ թվով քաղաքացիության գործեր ընդունել եւ դրանք վարելու համար ապահովել պատշաճ ընթացք:

2) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված են քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու գործերի քննության համար պետական տուրքի չափերը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար սահմանված է 1000 դրամ պետական տուրք, իսկ քաղաքացիության դադարեցման համար՝ 25000 դրամ: Հարկ է նկատի ունենալ, որ «Պետական տուրքի մասին» օրենքը ընդունվել է 1997թ եւ նշված տուրքի չափերը սահմանված են եղել 1997թ. եւ մինչ օրս որեւէ վերանայման չեն ենթարկվել:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է վարչարարության թվայնացման միջոցով քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու գործերով վարույթների իրականացման արդյունավետության բարձրացման, ռեսուրսների խնայողության, աշխատանքների բարելավման, ժամկետների կրճատման, ինչպես նաեւ օրենսդրական կարգավորումների կատարելագործման, մատուցվող ծառայությունների որակի բարելավման անհրաժեշտությամբ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերով առաջարկվում է.

2)   սահմանել քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ: Ընդ որում, հաշվի առնելով անվտանգային մի շարք հանգամանքների առկայությունը, անձի առաջնային նույնացման անհրաժեշտությունը, փաստաթղթերի անվտանգային հատկանիշների ստուգումը եւ այլն, փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դրույթը պահպանվում է, սակայն նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային ներկայացնելու հնարավորություն, որի պարագայում իրավասու մարմինը ստուգելու է դրանց ամբողջականությունը, բացառում դիմումատուի ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը, որից հետո նոր միայն դիմումատուն հնարավորություն է ստանում հերթագրվելու եւ փաստաթղթերը անձամբ ներայացնելու լիազոր մարմին կամ օտարերկրյա պետությունում գործող համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ: Ընդ որում՝ հնարավորություն է ընձեռնվում նաեւ քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր տեսակի հարցումները համապատասխան այլ մարմիններին՝ Պետական եկամուտների կոմիտե, Պաշտպանության նախարարություն, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն եւ այլն, իրականացնել նախապես՝ էլեկտրոնային եղանակով, ուստի, դիմումատուն կկարողանա մինչեւ դիմումի հանձնելը տեղում տեսնել իր վերաբերյալ պարտավորությունների առկայությունը, մարել դրանք, նոր ներկայացնել փաստաթղթերը: Սա ոչ միայն արագացնում է քաղաքացիության գործերի քննության հնարավորությունը, այլ նաեւ պարզեցնում է պրոցեսը: Բացի վերը նշվածից, էլեկտրոնային ընթացակարգով գործի վարումը կարագացնի նաեւ վարչարարական գործընթացները, քանի որ քաղաքացիության շնորհման եւ դադարեցման վարույթներում ընդգրկված բոլոր պետական մարմինները հասանելիություն են ունենալու նշված ծրագրին, հարցումները ստանալու եւ պատասխանելու են առցանց, վարույթային մի շարք գործընթացներ համակարգն իրականացնելու է ավտոմատ, ինչն էլ իր հերթին կնպաստի գործերի արագ վարելուն եւ թողունակության բարձրացմանը /ավելի շատ քանակով գործեր ընդունելուն/: Բացի այդ, օրենքով նախատեսվում է քաղաքացիության գործերով վարույթները կասեցնելու հնարավորություն, քանի որ հաճախ վարույթի ընթացքում փաստաթղթերի, դրանցում առկա գրառումների իսկությունը ստուգելու անհրաժեշտություն է առաջանում: Նման դեպքերում հարցումներ են ուղարկվում իրավասու մարմիններ, այդ թվում՝ օտարերկրյա պետություններ, որտեղից պատասխանները ստացվում են ուշացումով: Արդյունքում, դիմումատուին կամ սխալ, կամ կեղծ փաստաթղթերի հիման վրա շնորհվում է ՀՀ քաղաքացիություն, որից հետո լիազոր մարմինը ստիպված է լինում վարույթ հարուցել եւ դադարեցնել տվյալ անձի քաղաքացիությունը /ընդ որում, հիմնականում նշված անձինք Հայաստանում չեն լինում, ՀՀ քաղաքացու անձնագիրը կամ ստանում են օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից, կամ անձնագիրը ստանում են լիազոր մարմնում եւ մեկնում ՀՀ-ից/: Լինում են դեպքեր, երբ փաստաթղթերում առկա են լինում վրիպակներ, սխալներ, որոնք ուղղելու անհրաժեշտություն է առաջանում՝ գործի ամբողջականությունը եւ անձի նույնացումն ապահովելու համար: Նման պայմաններում, դիմումատուն առաջարկվում է ներկայացնել ուղղված կամ փոփոխված փաստաթուղթ, սակայն դիմումատուները /հատկապես քաղաքացիություն ստանալու գործերով/ հիմնականում ՀՀ-ում չեն գտնվում, որպեսզի սահմանված ժամկետում կարողանան փոփոխել կամ ուղղել ներկայացված փաստաթուղթը: Նման հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ դիմումը մերժելու, քանի որ օրենքով սահմանված է դիմումների քննարկման համար 90 աշխատանքային օր: Վերոգրյալ խնդիրներից խուսափելու նպատակով նախագծով նախատեսվում է դիմումի քննարկման ընթացքը կասեցնելու հնարավորություն՝ մինչեւ կասեցման հիմքերի վերանալը:

Նախագծով նախատեսվում է նաեւ էլեկտրոնային հայտի նախնական ուսումնասիրութան փուլում փաստաթղթերի ամբողջականությունը ապահովված չլինելու դեպքում դրանք համալրելու 15-օրյա ժամկետ, իսկ ամբողջականությունը նշված ժամկետում չապահովելու դեպքում դիմումի ընթացքի դադարեցում՝ օրենքով սահմանված կարգով՝ կրկին հայտ ներկայացնելու հնարավորություն:

Գործող օրենքը սահմանում է, որ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելուց հետո՝ 5 տարվա ընթացքում պարզվի, որ անձը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր կամ առկա են քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը մերժելու օրենքով նախատեսված հիմքեր, ապա լիազոր մարմինը նախաձեռնում է անձի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Նախագահի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու գործընթաց, որի մասին անձը ծանուցվում է օրենքով սահմանված կարգով:

Ներկայացվող օրինագծով նախատեսվում է հինգ տարի ժամկետը փոխարինել տասը տարի ժամկետով, քանի որ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու փաստը պարզվում է անձնագրի փոխանակման ժամանակ /անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով/ եւ 5 տարվա վաղեմության ժամկետն անցած լինելու փաստով պայմանավորված անհնար է լինում քաղաքացիությունը դադարեցնելու գործընթաց սկսելը:

 «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը եւ սահմանել համապատասխանաբար 50000 եւ 150000 դրամ համապատասխանաբար 1000 դրամ եւ 25000 դրամի փոխարեն: Ինչպես արդեն նշվեց, այս մասով գործող տուրքի չափերը սահմանվել են 1997 թվականին եւ շուրջ 30 տարվա ընթացքում որեւէ վերանայման չեն ենթարկվել:

Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվում է լրացում, համաձայն որի Հայաստաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձինք:»:

Նշված լրացումը, որպես ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավահարաբերությունների շրջանակում իրավունքի իրացումն ապահովելուն ուղղված բարելավող նորմ, պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունունում փախստականի, այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) կարգավիճակ ստացած անձանց խոցելի վիճակում գտնվելու հանգամանքով եւ 1951թ. Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորություններով:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին 2021թ-ի օգոստոսի 21-ի ԱԺՈ 002-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.2-րդ բաժնով նախատեսված առաջնահերթություններից, մասնավորապես՝ նշված ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերություններից է քաղաքացիներին (այդ թվում՝ օտարերկրյա) տրամադրվող ծառայությունների թվայնացումը, պարզեցումը եւ ավտոմատացումը:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից:

6. Ակնկալվող արդյունքները.
Նախագծերի ընդունման արդյունքում կթվայնացվեն քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները, կապահովվի վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը, ինչի արդյունքում էականորեն կբարելավվի քաղաքացիության շնորհման եւ դադարեցման գործընթացների արդյունավետությունը, կբարձրանա այդ գործընթացների տնտեսական արդյունավետությունը, կխնայվեն ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներ, կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաեւ կփոփոխվեն քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու գործերի քննության համար պետական տուրքի չափերը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեի եկամուտներում նախատեսվում են եկամուտների աճի փոփոխություններ՝ պայմանավորված պետական տուրքի չափի փոփոխմամբ: Այսպես, քաղաքացիություն ստանալու համար 2023թ-ին ներկայացվել է 19185 դիմում /պետական տուրքը ներկայումս կազմում է 1000 ՀՀ դրամ/, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 3687 դիմում /պետական տուրքը ներկայումս կազմում է 25,000 ՀՀ դրամ/, իսկ պետական բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն