Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-950-25.10.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետի եւ 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վերջում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Սույն կետում (փակագծերում) նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 8-րդ կետերի վերջում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Սույն կետում նախատեսված բացառությունը քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ կիրառելի է միայն Քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ գլխով սահմանված՝ քրեական վարույթին վերջիններիս մասնակցությունը բացառող հանգամանքների մասով:»:

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետ.

«4) Քննչական մարմինների ղեկավարների եւ տեղակալների դեպքում՝ նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի դիմումի հիման վրա:».

2) 1-ին մասի 2-րդ պարբերության եւ 2-րդ մասի վերջում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Սույն մասում (փակագծերում) նշված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ:»:

Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ
7-րդ մաս.

«7. Քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների դեպքում կազմվում է եզրակացություն եւ ներկայացվում համապատասխանաբար Կառավարությանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետին:»:

Հոդված 5 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: