Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9501-25.10.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի վերջում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Սույն մասով նախատեսված բացառությունը չի տարածվում քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: