Հոդված 1.
«Քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի
ՀՕ-25-Ն օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ մասով.
«15. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը քննարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու (սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տույժերից մեկը կիրառելու) հարցը եւ կայացնում է համապատասխան որոշում: Այս դեպքում սույն հոդվածով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընդհանուր կարգը կիրառելի չէ:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: