Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9503-25.10.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի
24-ի ՀՕ-147-Ն օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24-րդ մասով.

«24. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը քննարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու (սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տույժերից մեկը կիրառելու) հարցը եւ կայացնում է համապատասխան որոշում: Այս դեպքում սույն հոդվածով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընդհանուր կարգը կիրառելի չէ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: