Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ին ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասում՝ 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) սահմանված կարգով ձեւակերպում է շինարարության ավարտական ակտ, ինչպես նաեւ տրամադրում է ավարտված շինարարական օբյեկտի շահագործման թույլտվություն.»։
լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-րդ կետ.
«14.1) կառուցման ավարտի գրանցում չունեցող այն բազմաբնակարան շենքերի, որոնց ստորաբաժանված միավորները առանձին վկայականներով գրանցված են որպես 100 տոկոսից ցածր ավարտվածություն ունեցող անավարտ շինություններ, կառուցման ավարտի գրանցման նպատակներով աջակցում է կառուցապատողի գործառույթների իրականացման համար սեփականատերերի կողմից համապատասխան կազմակերպության ընտրության գործընթացին կամ կառուցապատողի գործառույթների իրականացումը վերապահում է համայնքում գործող՝ բազմաբնակարան շենքի կառավարմանն որեւէ մարմնի, որն իրականացնում է կառուցապատողի գործառույթներ առանձնացված միավորների սեփականատերերի միջոցներով։»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: