ՀՈԴՎԱԾ 1. «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի հունիսի 19-ի ՀՕ 75-Ն օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«8. Երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով` մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 1-ը:»:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ լրացել է երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու համար դիմում ներկայացնելու` օրենքով սահմանված վերջնաժամկետը, որն օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն նախատեսվել է մեկ տարի` սկսած ՀՀ կառավարության կողմից միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու պահից:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի N438-Ն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դիմումների ընդունման համար սահմանված մեկ տարվա ժամկետը լրացել է 2015թ. մայիսի 10-ին: Մեկ տարվա գործունեության ընթացքում «Երկրապահ կամավորականի» եւ «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է տրվել թվով 3210 անձանց:
Մինչեւ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդունումը, ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություններում, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համակարգերում գործող ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տվող գերատեսչական հանձնաժողովների որոշմամբ, «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է տրվել 8777 ՀՀ քաղաքացիների: Կանխատեսումների համաձայն «Երկրապահ կամավորականի» կամ «Մարտա՟կան գործողությունների մասնակցի» կարգավիճակ ստանալու համար կարող են հա՟վակնել Հայաստանի Հանրապետության մինչեւ 15 հազար քաղաքացիներ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած անձանց «Երկրապահ կամավորականի» կամ «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ տալու ամբողջական գործընթացը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախատեսվում է երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու համար դիմում ներկայացնելու ժամկետը սահմանել մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 1-ը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին
1. «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երկրապահ կամավորական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Երկրապահ կամավորական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագծով) նախատեսվում է երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու համար դիմում ներկայացնելու ժամկետը սահմանել մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 1-ը:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաս՟տա՟նի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգել մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 1-ը:
Ելնելով վերը նշվածից` հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն:
Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծի ընդունումը ենթադրում է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն, որի ֆինանսական գնահատականը հնարավոր չէ ներկայացնել` համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երկրապահ կամավորական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Երկրապահ կամավորական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու համար դիմում ներկայացնելու ժամկետը սահմանել մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 1-ը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: