Armenian ARMSCII Armenian
Կ-818-12.06.2015-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի հունիսի 19-ի ՀՕ-75-Ն օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար դիմումը մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 1-ը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: