Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14) սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային, հիգիենիկ եւ սննդային արժեքին ներկայացվող պահանջների հաստատումը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 22.7-րդ կետով.
«22.7) սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների հաստատումը.»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 15-րդ եւ 16-րդ կետերում «ամսաթիվը» բառից հետո լրացնել «եւ տեղեկատվություն՝ կենդանու բուծման երկրի մասին» բառերը:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) ներդրված ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն եւ հաստատված պլանը:»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ եռամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը եւ դրանից բխող 2023-2028 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 356-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 5.1-ին ենթակետի կատարումն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտ է օրենքի 17-րդ հոդվածում կատարել լրացում, որ Հայաստանի Հանրապետությունում սննդի շղթայի օպերատորները (բացառությամբ գյուղատնտեսական մթերքի ու գյուղատնտեսական կենդանիների վաճառքով եւ շրջիկ առեւտրով զբաղվողների, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկներ արտադրողների) գրանցման համար սննդի շղթայի օպերատորների գրանցման եւ ռեեստր վարող մարմին այսուհետ օրենքով սահմանված տեղեկատվության հետ ներկայացնելու են նաեւ ներդրված ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն եւ հաստատված պլանը, ինչը ապացույց է, որ ընկերությունը պատասխանատու է սննդամթերքի անվտանգության համար եւ իր ձեռնարկությունում կիրառում է անվտանգության եւ որակի կառավարման առաջադեմ գործիքներ, ինչը կնպաստի ձեռնարկությանը շուկաների դիվերսիֆիկացման հարցում: Վերը նշված դրույթը ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից:
Միաժամանակ անհրաժեշտ է օրենքի 9-րդ հոդվածում կատարել լրացում այն է՝ տեղական արտադրության սպանդանոցային ծագման հումքի եւ մթերքի ստացման ժամանակ սահմանել կարգավորում նաեւ կենդանու բուծման երկրի մասին, քանի որ ներկայումս առկա է օրենսդրական բաց, ինչն էլ հնարավորություն չի տալիս սպառողներին տարբերակել կենդանին, որ երկրում է բուծվել, որից ստացվել է մթերքը: Օրենքի ընդունումից հետո, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաեւ որոշ իրավական ակտերում, որոնցով կարագավորվում են սպանդից գոյացած կենդանական ծագման հումքի եւ մթերքի հետ կապված հարաբերությունները:
Միաժամանակ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին, հետեւաբար այս համատեքստում անհրաժեշտ է օրենքի 6-րդ հոդվածում կատարել լրացում՝ սահմանելով համապատասխան լիազորող նորմ: Այս համատեքստում անհրաժեշտ է նաեւ խմբագրել օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը այն է՝ սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները սահմանել առանձին կետով՝ իրավական որոշակիության սկզբունքից ելնելով:
2. Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը
2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ Կառավարության որոշման N 2 հավելվածի 5.1 կետի կատարումն ապահովելու նպատակով՝ օրենքով սահմանել, որ սննդի շղթայի օպերատորների բազայում գարանցվելիս պարտադիր կլինի նաեւ ներդրված ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության եւ հաստատված պլանի ներկայացումը, ինչպես նաեւ սահմանել իրավակարգավորում կենդանու սպանդից գոյացած կենդանական ծագման հումքի եւ մթերքի դեպքում այսուհետ տրամադրել տեղեկատվություն նաեւ կենդանու բուծման երկրի մասին:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
5. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում:
6. Ակնկալվող արդյունքը
««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելիս պարտադիր կլինի նաեւ ներդրված ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության եւ հաստատված պլանի ներկայացումը, որն էլ ցանկացած ընկերության համար կդառնա բրենդ, որը կվկայի, որ ձեռնարկությունը համապատասխանում է ներդրված հիմնական սկզբունքներին եւ ապահովում է սննդամթերքի արտադրության գործընթացների անվտանգությունը, ինչը սպառողների շրջանում էլ ավելի կբարձրացնի վստահությունը տվյալ ընկերության հանդեպ: Միաժամանակ օրենքում հաջորդ լրացմամբ կսահմանվի կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման հումքի եւ մթերքի ստացման դեպքում տեղեկատվություն նաեւ կենդանու բուծման երկրի մասին, ինչպես նաեւ իրավական որոշակիությունից ելնելով նախագծում սահմանել համապատասխան լիազորղ նորմ:
Այս համատեքստում օրենքի նախագծում առաջարկվող բոլոր փոփոխությունները միտված են պաշտպանելու մարդու կյանքն եւ առողջությունը, ինչպես նաեւ կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում