Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 126-րդ հոդվածի 1-ին մասը «Սահմանադրությամբ նախատեսված» բառերից հետո լրացնել «եւ (կամ) օրենքով ստեղծված» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 133.1-133.6-րդ հոդվածներով.
«Հոդված 133.1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հաղորդումները ներկայացնելը եւ քննարկելը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ներկայացմամբ:
Հոդված 133.2. Քննչական կոմիտեի նախագահի հաղորդումը ներկայացնելը եւ քննարկելը
1. Քննչական կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ:
Հոդված 133.3. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հաղորդումը ներկայացնելը եւ քննարկելը
1. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:
Հոդված 133.4. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի հաղորդումը ներկայացնելը եւ քննարկելը
1. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:
Հոդված 133.5. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի հաղորդումը ներկայացնելը եւ քննարկելը
1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:
Հոդված 133.6. Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հաղորդումը ներկայացնելը եւ քննարկելը
1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ներկայացմամբ:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը: