Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-820-12.06.2015-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1.
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հավելվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.


«14) առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառատեղի կամ վաճառասեղանի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեությունը` մինչեւ 115մլն. դրամ իրացման շրջանառությամբ:»:


Հոդված 2. «
Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հավելվածի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.

Գործունեության տեսակը

Ելակետային տվյալը

Արտոնագրային վճարի ամսական դրույքաչափը 1 միավորի (դրամ)

Երեւան քաղաքում

Մարզկենտ-րոն-
ներում

Այլ քաղաքնե-րում

Այլ վայրերում

Սահմանա-մերձ գյուղեր

առեւտրի իրականաց-ման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառատեղի կամ վաճառասե-ղանի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաս-տված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառ-քի գործունեու-թյուն` մինչեւ 115մլն. դրամ իրացման շրջանառու-թյամբ

մինչեւ 0.7 գծամետր ներառյալ ճակատով յուրաքան-չյուր վաճառա-տեղ կամ վաճառա-սեղան

35,000
գումարած
0.7 գծամետրը գերազան-ցող
մինչեւ յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար` 5,000

25,000
գումարած
0.7 գծամետրը գերազանցող
մինչեւ յուրաքանչյուր 0.1գծամետրի համար` 3,500

20,000
գումարած
0.7 գծամետրը գերազանցող
մինչեւ յուրա-քանչյուր 0.1 գծամետրի համար` 2,500

15,000
Գումա-րած
0.7 գծամետ-րը գերա-զանցող
մինչեւ յուրա-քանչյուր 0.1 գծամետրի համար` 2,000

0


Հոդված 3. «
Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հավելվածի 13-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.

«14) առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի մինչեւ 115մլն. դրամ իրացման շրջանառությամբ գործունեության համար` թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի ցուցադրման եւ/կամ վաճառքի համար օգտագործվող վաճառատեղի կամ վաճառասեղանի ճակատային մասի երկարությունը` արտահայտված գծամետրով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից: