Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին հոդվածով.
«Հոդված 9.1. Հարկային մարմնի գործունեության հրապարակայնությունը
1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում հարկային մարմնի նախորդ տարվա գործունեության մասին: Հաղորդումը ներառում է նախորդ տարվա ընթացքում հարկային մարմնի իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ներկայացմամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաղորդումը Ազգային ժողով ներկայացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում է հարկային մարմնի կայքէջում:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը: