Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-960-11.11.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 254-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.

«3.1) Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «F (ԷՖ) Շինարարություն» բաժնում ներառվող՝ «41. Շենքերի շինարարություն», «42. Քաղաքացիական շինարարություն», «43. Մասնագիտացված շինարարական գործունեություն», «L (ԷԼ) Անշարժ գույքի հետ կապված գործունեություն» բաժնում ներառվող  «68.3 Անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով», «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող՝ «69. Իրավաբանական եւ հաշվապահական գործունեություն», «70. Գլխամասային գրասենյակների գործունեություն. Կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ», «71. Ճարտարապետական եւ ճարտարագիտական գործունեություն. Տեխնիկական փորձարկումներ եւ վերլուծություններ», «73. Գովազդային գործունեություն եւ շուկայի իրավիճակի հետազոտություն», «74. Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական այլ գործունեություն», N (ԷՆ) «Վարչարարական եւ օժանդակ գործունեություն» բաժնում ներառվող՝ «78.2 Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն», «78.3 Աշխատուժով ապահովման այլ գործունեություն» եւ «Q (ՔՅՈՒ) Առողջապահության եւ բնակչության սոցիալական սպասարկում» բաժնում ներառվող՝ «86. Առողջապահություն» գործունեություններ իրականացնողները.».

2)   6-րդ  եւ 7-րդ մասերում «3-րդ մասի 3-րդ կետով» բառերը փոխարինել «3-րդ մասի 3-րդ եւ 3.1-ին կետերով» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «3-րդ,» բառից հետո լրացնել «3.1-ին,» բառը:

Հոդված 3. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1)  2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին եւ 2.2-րդ կետեր.

«2.1) Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «F (ԷՖ) Շինարարություն» բաժնում ներառվող՝ «41. Շենքերի շինարարություն», «42. Քաղաքացիական շինարարություն», «43. Մասնագիտացված շինարարական գործունեություն», «L (ԷԼ) Անշարժ գույքի հետ կապված գործունեություն» բաժնում ներառվող  «68.3 Անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով», «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող՝ «69. Իրավաբանական եւ հաշվապահական գործունեություն», «70. Գլխամասային գրասենյակների գործունեություն. Կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ», «71. Ճարտարապետական եւ ճարտարագիտական գործունեություն. Տեխնիկական փորձարկումներ եւ վերլուծություններ», «73. Գովազդային գործունեություն եւ շուկայի իրավիճակի հետազոտություն», «74. Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական այլ գործունեություն», N (ԷՆ) «Վարչարարական եւ օժանդակ գործունեություն» բաժնում ներառվող՝ «78.2 Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն», «78.3 Աշխատուժով ապահովման այլ գործունեություն», եւ «Q (ՔՅՈՒ) Առողջապահության եւ բնակչության սոցիալական սպասարկում» բաժնում ներառվող՝ «86. Առողջապահություն» գործունեություններ իրականացնողները.

2.2) ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) միջմարզային, ներմարզային երթուղով ուղեւորափոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնողները.»:

Հոդված 4. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «1-3-րդ» բառերը  փոխարինել «1-2.2-րդ» բառերով:

Հոդված 5. Եզրափակիչ մաս

1.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ՀՕ-285-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը մասնագիտական աշխատանքների կատարումը եւ ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելը, ինչպես նաեւ շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հաշվարկային փաստաթղթերով եւ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված վարչական ծախսերը շրջանառության հարկի գումարից նվազեցնելու հնարավորություն ընձեռելն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկման հատուկ համակարգերի կիրառության շրջանակի կրճատմանը: Այս քաղաքականության իրականացման ուղղություններից է մասնագիտական բնույթ ունեցող աշխատանքների կատարումը եւ ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից դուրս բերելը: Այս առումով, առաջին փուլի օրենսդրական փոփոխություններն արդեն իսկ կատարել են, որոնք ուժի մեջ են մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից: Խոսքը փաստաբանական եւ նոտարական գործունեությունը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու մասին է:

Խնդիրն այն է, որ առկա են մասնագիտական բնույթ ունեցող մի շարք այլ աշխատանքներ եւ ծառայություններ, որոնց հարկումը հարկման հատուկ համակարգերում դեռեւս թույլատրված է: Այս առումով, հարկման հավասարության սկզբունքի ապահովումը ենթադրում է, որ մասնագիտական բնույթ ունեցող այդ աշխատանքների եւ ծառայությունների հարկումը նույնպես պետք է տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Բացի այդ, հատկանշական է նաեւ այն, որ նախագծով ներկայացված մասնագիտական բնույթ ունեցող ծառայությունների գծով հարկման ընդհանուր համակարգի եւ շրջանառության հարկի համակարգում հարկային բեռի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարկային բեռը շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտների մոտ գործունեության գրեթե բոլոր տեսակների մասով էականորեն ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից: Օրինակ՝ «F41. Շենքերի շինարարություն» հատվածում ներառվող գործունեության տեսակների մասով հարկային բեռը 2023 թվականի համար շրջանառության հարկի համակարգում 2.4 անգամ ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից, կամ «69. Իրավաբանական եւ հաշվապահական գործունեություն» հատվածում ներառվող գործունեության տեսակների մասով հարկային բեռը 2023 թվականի համար  շրջանառության հարկի համակարգում 3.2 անգամ ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության համակարգերում գործունեության հետեւյալ տեսակների կազմակերպումը. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝

Բացի այդ, առաջարկվում է սահմանափակել միկրոձեռնարկատիրության համակարգում ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) միջմարզային, ներմարզային երթուղով ուղեւորափոխադրումների կազմակերպման գործունեության իրականացումը:

Միեւնույն ժամանակ, առաջարկվում է շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հաշվարկային փաստաթղթերով եւ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված վարչական ծախսերը շրջանառության հարկի գումարից նվազեցնելու հնարավորություն ընձեռել:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերի ընդգրկման շրջանակն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է արգելել մասնագիտական աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման կազմակերպումը շրջանառության հարկի կամ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերում, ինչպես նաեւ շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հաշվարկային փաստաթղթերով եւ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված վարչական ծախսերը շրջանառության հարկի գումարից նվազեցնելու հնարավորություն ընձեռել:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝ հարկման համակարգում հարկային բեռի արդարացի եւ հավասար բաշխումն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ ստորին մակարդակում գտնվող հարկման համակարգերում արհեստականորեն տեղավորվելու եւ այդ կերպ հարկերի վճարումից խուսափելու, հարկման տարբեր համակարգերի միջեւ արհեստական գործարքների իրականացմամբ հարկային պլանավորման եւ գործարքների փաստաթղթավորման շղթայի ամբողջականության խաթարման ռիսկերը նվազեցնելու նպատակով հարկման տարբեր համակարգերի միջեւ սահմանվելու է համադրելի եւ արդարացի հարկային բեռ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ՀՕ-285-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Նախագծերով առաջարկվում է մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության համակարգերում գործունեության հետեւյալ տեսակների կազմակերպումը. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝

Միեւնույն ժամանակ, առաջարկվում է շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հնարավորություն ընձեռել հաշվարկային փաստաթղթերով եւ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված վարչական ծախսերը նվազեցնել շրջանառության հարկի գումարից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծերի ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների տարեկան աճը գնահատվում է շուրջ 13 մլրդ դրամ: Միեւնույն ժամանակ, հայտնում ենք, որ նախագծերի ընդունումը չի հանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն