Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածով շարադրվող՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Սույն հոդվածի 2-5-րդ մասերի կիրառության իմաստով՝
1) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի) են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում կատարված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաեւ նույն հոդվածի 12-րդ եւ 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը, առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, ինչպես նաեւ վարչական եւ իրացման ծախսերը: Սույն կետի կիրառության նպատակով՝
ա. հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսեր են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով ծախսերը,
բ. ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 1-ին կետով սահմանված ծախսերը, վարչական ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 2-րդ կետով սահմանված ծախսերը, իսկ իրացման ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված ծախսերը.
2) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր չեն համարվում հիմնական միջոցներ եւ ոչ նյութական ակտիվներ ձեռք բերելու կամ կառուցելու կամ ստեղծելու կամ մշակելու ծախսերը, հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների վրա կատարվող կապիտալ եւ ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, հիմնական միջոցների լուծարման ծախսերը, անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների եւ ծառայությունների գծով ծախսերը, գործուղման ծախսերը, ներկայացուցչական ծախսերը, ինչպես նաեւ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանց սկզբնական արժեքը:»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածով շարադրվող՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասում «հաշվառում:» բառից հետո լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր նախադասություն.
«Վարչական ծախսերի առանձնացված հաշվառում չվարելու կամ առանձնացված հաշվառում վարելը հնարավոր չլինելու դեպքում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ եւ 10-րդ կետերով սահմանված գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա վարչական ծախսերը հաշվարկվում են տեսակարար կշիռների մեթոդով՝ հիմք ընդունելով՝ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ եւ 10-րդ կետերով սահմանված գործունեության յուրաքանչյուր առանձին տեսակից ձեւավորվող հարկման բազայի կշիռը գործունեության բոլոր տեսակների մասով ձեւավորվող իրացման շրջանառության (եկամուտների) ընդհանուր կառուցվածքում:»:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «իրացման,» բառը փոխարինել «վարչական, իրացման,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «կապված ծախսերի» բառերից հետո լրացնել «, վարչական ծախսերի» բառերը:
Հոդված 5. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ՀՕ-285-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը մասնագիտական աշխատանքների կատարումը եւ ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելը, ինչպես նաեւ շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հաշվարկային փաստաթղթերով եւ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված վարչական ծախսերը շրջանառության հարկի գումարից նվազեցնելու հնարավորություն ընձեռելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկման հատուկ համակարգերի կիրառության շրջանակի կրճատմանը: Այս քաղաքականության իրականացման ուղղություններից է մասնագիտական բնույթ ունեցող աշխատանքների կատարումը եւ ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից դուրս բերելը: Այս առումով, առաջին փուլի օրենսդրական փոփոխություններն արդեն իսկ կատարել են, որոնք ուժի մեջ են մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից: Խոսքը փաստաբանական եւ նոտարական գործունեությունը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու մասին է:
Խնդիրն այն է, որ առկա են մասնագիտական բնույթ ունեցող մի շարք այլ աշխատանքներ եւ ծառայություններ, որոնց հարկումը հարկման հատուկ համակարգերում դեռեւս թույլատրված է: Այս առումով, հարկման հավասարության սկզբունքի ապահովումը ենթադրում է, որ մասնագիտական բնույթ ունեցող այդ աշխատանքների եւ ծառայությունների հարկումը նույնպես պետք է տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Բացի այդ, հատկանշական է նաեւ այն, որ նախագծով ներկայացված մասնագիտական բնույթ ունեցող ծառայությունների գծով հարկման ընդհանուր համակարգի եւ շրջանառության հարկի համակարգում հարկային բեռի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարկային բեռը շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտների մոտ գործունեության գրեթե բոլոր տեսակների մասով էականորեն ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից: Օրինակ՝ «F41. Շենքերի շինարարություն» հատվածում ներառվող գործունեության տեսակների մասով հարկային բեռը 2023 թվականի համար շրջանառության հարկի համակարգում 2.4 անգամ ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից, կամ «69. Իրավաբանական եւ հաշվապահական գործունեություն» հատվածում ներառվող գործունեության տեսակների մասով հարկային բեռը 2023 թվականի համար շրջանառության հարկի համակարգում 3.2 անգամ ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության համակարգերում գործունեության հետեւյալ տեսակների կազմակերպումը. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝
Միեւնույն ժամանակ, առաջարկվում է շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հաշվարկային փաստաթղթերով եւ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված վարչական ծախսերը շրջանառության հարկի գումարից նվազեցնելու հնարավորություն ընձեռել:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերի ընդգրկման շրջանակն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է արգելել մասնագիտական աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման կազմակերպումը շրջանառության հարկի կամ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերում, ինչպես նաեւ շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հաշվարկային փաստաթղթերով եւ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված վարչական ծախսերը շրջանառության հարկի գումարից նվազեցնելու հնարավորություն ընձեռել:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝ հարկման համակարգում հարկային բեռի արդարացի եւ հավասար բաշխումն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ ստորին մակարդակում գտնվող հարկման համակարգերում արհեստականորեն տեղավորվելու եւ այդ կերպ հարկերի վճարումից խուսափելու, հարկման տարբեր համակարգերի միջեւ արհեստական գործարքների իրականացմամբ հարկային պլանավորման եւ գործարքների փաստաթղթավորման շղթայի ամբողջականության խաթարման ռիսկերը նվազեցնելու նպատակով հարկման տարբեր համակարգերի միջեւ սահմանվելու է համադրելի եւ արդարացի հարկային բեռ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ՀՕ-285-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Նախագծերով առաջարկվում է մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության համակարգերում գործունեության հետեւյալ տեսակների կազմակերպումը. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծերի ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների տարեկան աճը գնահատվում է շուրջ 13 մլրդ դրամ: Միեւնույն ժամանակ, հայտնում ենք, որ նախագծերի ընդունումը չի հանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում