Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9601-11.11.2024-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ՀՕ-285-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածով շարադրվող՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի 2-5-րդ մասերի կիրառության իմաստով՝

1) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի) են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում կատարված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաեւ նույն հոդվածի 12-րդ եւ 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը, առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, ինչպես նաեւ վարչական եւ իրացման ծախսերը: Սույն կետի կիրառության նպատակով՝

ա. հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսեր են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով ծախսերը,

բ. ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 1-ին կետով սահմանված ծախսերը, վարչական ծախսեր են համարվում Օրենսգրքի
121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 2-րդ կետով սահմանված ծախսերը, իսկ իրացման ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված ծախսերը.

2) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր չեն համարվում հիմնական միջոցներ եւ ոչ նյութական ակտիվներ ձեռք բերելու կամ կառուցելու կամ ստեղծելու կամ մշակելու ծախսերը, հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների վրա կատարվող կապիտալ եւ ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, հիմնական միջոցների լուծարման ծախսերը, անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների եւ ծառայությունների գծով ծախսերը, գործուղման ծախսերը, ներկայացուցչական ծախսերը, ինչպես նաեւ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանց սկզբնական արժեքը:»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածով շարադրվող՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասում «հաշվառում:» բառից հետո լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր նախադասություն.

«Վարչական ծախսերի առանձնացված հաշվառում չվարելու կամ առանձնացված հաշվառում վարելը հնարավոր չլինելու դեպքում Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ եւ 10-րդ կետերով սահմանված գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա վարչական ծախսերը հաշվարկվում են տեսակարար կշիռների մեթոդով՝ հիմք ընդունելով՝ Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին, 4-րդ, 6-րդ եւ 10-րդ կետերով սահմանված գործունեության յուրաքանչյուր առանձին տեսակից ձեւավորվող հարկման բազայի կշիռը գործունեության բոլոր տեսակների մասով ձեւավորվող իրացման շրջանառության (եկամուտների) ընդհանուր կառուցվածքում:»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «իրացման,» բառը փոխարինել «վարչական, իրացման,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «կապված ծախսերի» բառերից հետո լրացնել «, վարչական ծախսերի» բառերը:

Հոդված 5. Եզրափակիչ մաս

1.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից: