ՀՈԴՎԱԾ 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՕ-243-Ն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ.1» ենթակետով.
«դ.1 2016 թվականի հունվարի 1-ից երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական, ենթասպայական եւ պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության իրականացման ժամանակահատվածը,»:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից: