Armenian ARMSCII Armenian
Կ-827-16.06.2015-ՍՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ.1» ենթակետով.

«դ.1. 2016 թվականի հունվարի 1-ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերող ՝ Հայաստանի Հանրապետության զինված ու ժերի զինծառայողների համար` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության իրականացման ժամանակահատվածը,»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից: