Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9622-12.11.2024-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ կետի վերջում կիրառված «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41-րդ  կետով.

41) օրինակելի կանոնադրության հիման վրա հաստատում է Երեւանի քաղաքապետի կողմից կամ համագործակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնի կանոնադրությունը, ինչպես նաեւ աշխատանքային պլանը:»,

Հոդված 2. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի վերջում կիրառված «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ լրացնել 12-րդ կետով.

«12) Երեւանի զարգացման միամյա, հնգամյա, երկարաժամկետ եւ հատուկ ծրագրերում ներառում է երիտասարդական ծրագրեր ելնելով երիտասարդների կարիքներից, ակնկալիքներից, ձգտումներից, երիտասարդների կյանքում առկա եւ պոտենցիալ մարտահրավերներից եւ հնարավորություններից, ինչպես նաեւ պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարական ծրագրից կամ կազմում է Երեւան քաղաքի երիտասարդական քաղաքականությունը:»,

Հոդված 3. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վերջում կիրառված «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ լրացնել 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով.

«3) աջակցում է Երեւան քաղաքում կազմակերպվող երիտասարդական միջոցառումների իրականացմանը.

4) մասնակցում է պետական երիտասարդական քաղաքականության իրականացման աշխատանքներին.

5) վարչական շրջանում երիտասարդական քաղաքականության մշակումն ու իրականացումը ապահովելու նպատակով վարչական շրջանի աշխատակազմի  աշխատողներից առնվազն մեկի գործառույթներում սահմանում է երիտասարդական աշխատողի գործառույթները կամ ավագանու հաստատմանն է ներկայացնում վարչական շրջանի հաստիքացուցակում երիտասարդական աշխատողի հաստիք սահմանելու վերաբերյալ առաջարկություն:»,

Հոդված 4. Օրենքի 97-րդ հոդվածի

1) Վերնագրում եւ 1-ին մասում «եւ մշակույթի» բառերը փոխարինել «, մշակույթի եւ երիտասարդության» բառերով.

2) 1-ին մասի  2-րդ կետի վերջում կիրառված «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ լրացնել 3-րդ եւ 4-րդ ենթակետերով.

«3) երիտասարդության ոլորտում լիազորությունների իրականացման համար վարչական շրջանում գործում է Երեւան քաղաքի երիտասարդական կենտրոնի մասնաճյուղը, որի գործունեությանը աջակցում է վարչական շրջանի ղեկավարը.

4) վարչական շրջանում երիտասարդական քաղաքականության մշակումն ու իրականացումը ապահովելու նպատակով վարչական շրջանի աշխատակազմի առնվազն մեկի գործառույթներում երիտասարդական աշխատողի գործառույթներ սահմանելու կամ հաստիքացուցակում երիտասարդական աշխատողի առնվազն մեկ հաստիք սահմանելու վերաբերյալ առաջարկ է ներկայացնում քաղաքապետին: Վարչական շրջանում երիտասարդական կենտրոնի եւ երիտասարդական աշխատողի գործունեության առանձնահատկությունները սահմանված են «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքով:»:

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Երիտասարդական քաղաքականության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն