Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8282-22.06.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  44.1 հոդվածի 3-րդ մասը  շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«3. Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մանր չափերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:

Հոդված 2.  Օրենսգիրքի  110.2 հոդվածում`

1) 1-ին մասում «Սույն օրենսգրքի 2-րդ հավելվածով նախատեսված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված» բառերով,

2) 2-րդ մասում «Սույն օրենսգրքի 2-րդ հավելվածով նախատեսված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված» բառերով,

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«3. Մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի զգալի եւ մանր չափերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:

Հոդված 3. Օրենսգրքի 1-ին եւ 2-րդ հավելվածները ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հիմնավորում

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Համաձայն «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սակայն  դրանց չափաքանակները, այդ թվում` մանր, զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը, մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի զգալի եւ մանր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի խոշոր չափերը, մշակումն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը սահմանվում են «ՀՀ Քրեական օրենսգրքի» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հավելվածներով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որհավելվածներում եւ ցանկերում կան նյութերի որոշակի անհամապատասխանություններ, բացթողումներ, բացի այդ թմրամիջոցների, հոգեմետ (հոգներգործուն) նյութերի իրացման եւ տարածման մեջ շահագրգիռ անձինք կարողանում են շատ արագ փոփոխել դրանց քիմիական բանաձեւերը,սակայն փոփոխությունները համապատասխան օրենքներում կատարելը տեւում է 1 ամսից մինչեւ 1 տարի եւ ավելի,  դրանով իսկ հնարավորություն ընձեռելով խուսափել վարչական եւ քրեական պատասխանատվությունից, քանզի միայն Կառավարության որոշումով ցանկի մեջ ընդգրկված լինելը բավարար հիմք չէ վարչական եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Ուստի սույն նախագծերով առաջարկվում է ՀՀ Կառավարության որոշման տիրույթ տեղափոխել նաեւ տվյալ նյութերի չափաքանակների սահմանումը, որպեսզի հնարավոր լինի առավել օպերատիվ արձագանքել կատարվող փոփոխություններին: