Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9663-25.11.2024-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 14-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.29-րդ հոդվածով.

«Հոդված 189.29. Բարձրագույն կրթության բնագավառում օրենսդրության պահանջները խախտելը

1. Օրենսդրությամբ սահմանված հիմնական պրոֆեսորադասախոսական կազմին կամ մանկավարժներին կամ ուսումնական տարածքին կամ լաբորատոր կամ ուսումնամեթոդական ապահովվածության կամ գրադարանային-տեղեկատվական համակարգին կամ ուսումնաարտադրական պրակտիկայի բազային ներկայացվող պահանջները կամ լիցենզավորման կարգով նախատեսված այլ պահանջները խախտելը՝

առաջացնում է նախազգուշացում:

2. Բարձրագույն ուսումնական հաստատության կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող՝ օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրվանից ավելի ժամկետով խախտելը՝

առաջացնում է տուգանք՝ իրավաբանական անձի նկատմամբ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

3. Բարձրագույն ուսումնական հաստատության ներկայացրած հայտի հիմքով իրեն հատկացված սովորողների (ըստ կուրսերի) նախատեսվող սահմանային թիվը խախտելը՝

առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով չափով:

4. Մեկ ուսումնական տարվա ընթացքում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից օրենքով նախատեսված հիմքերով երկրորդ անգամ նախազգուշացվելը՝

առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրաապատիկ չափով:

5. Օրենքով նախատեսված խախտման համար պետական կառավարման լիազոր մարմնի կիրառած նախազգուշացմամբ սահմանված ժամկետներում այդ խախտումը չվերացնելը՝

առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

6. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքներից որեւէ մեկը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով :

7. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում երրորդ եւ ավելի անգամ կատարելը՝

առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

8. Սույն հոդվածով (բացառությամբ 1-ին մասի) սահմանված արարքներից որեւէ մեկը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանք՝ սույն հոդվածով սահմանված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 244.23-րդ հոդվածով.

«Հոդված 244.23. Կրթության բնագավառի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսաչական մարմինը

1.Կրթության բնագավառի նկատմամբ վերահսկողութություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 182.7-րդ եւ 189.29-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տեսչական մարմնի ղեկավարը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին», «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն