Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-972-28.11.2024-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՊԵԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ԿԱՆԱՉ, ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ 2024 թվականի նոյեմբերի 5-ին եւ նոյեմբերի 12-ին ստորագրված «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության եվ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեվ «Կանաչ, դիմակայուն եվ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի ՎԱՎԵՐԱՑման նպատակահարմարության մասին

Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ 2024 թվականի նոյեմբերի 5-ին եւ նոյեմբերի 12-ին ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» (այսուհետ՝ Ծրագիր) վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 50 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկ:

Ծրագրի նպատակն է՝ խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը եւ էներգաարդյունավետությունը, ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ եւ խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաեւ՝ ամրապնդելով կառավարումը:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ, եւ, հետեւաբար, բարեփոխումների շրջանակը եւս նույնական է Համաշխարհային բանկի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 2024թ. մայիսի 23-ին ստորագրված վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ:

Ծրագրի բարեփոխումների շրջանակը ներառում է, մասնավորապես, հետեւյալ միջոցառումները, որոնք իրենց հերթին  բաղկացած են նաեւ ենթամիջոցառումներից.

1. Կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանում ու շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում.

ա) Էներգաարդյունավետության խթանում,

բ)  մթնոլորտային օդի պահպանություն,

գ)  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:

2. Հավասարության ամրապնդում եւ մարդկային կապիտալի զարգացման խթանում.

ա) Լեռնային Ղարաբաղի փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցություն,

բ) դեպի ուսումնառության վերջնարդյունքներ ուղղվող՝ կարողությունների վրա հիմնված նոր կրթական ծրագրի ներդրում,

գ) բժշկական ծառայությունների որակի բարելավում:

3. Հակակոռուպցիոն շրջանակի եւ արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում.

ա) Կարգավորման ազդեցության գնահատում,

բ) կոռուպցիայի դեմ պայքար:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ 2024 թվականի նոյեմբերի 5-ին եւ նոյեմբերի 12-ին ստորագրված «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

ՀՀ ֆինանսների նախարարություն

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՊԵԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ԿԱՆԱՉ, ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ  ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ  ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոլեմբերի 5-ին եւ նոյեմբերի 12-ին: Վարկային համաձայնագրով  նախատեսվում է Հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրել 50 մլն. եվրո բյուջետային աջակցության վարկ՝ կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ ծրագրի համար:

Ծրագրի նպատակն է խթանել կանաչ, կայուն եւ ներառական զարգացումը Հայաստանում՝ նպաստելով կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավել շրջակա միջավայրի կառավարումը եւ էներգաարդյունավետությունը՝ ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ եւ խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաեւ ամրապնդելով կառավարումը:

Հաշվի առնելով Ծրագրի նպատակները՝ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիմքով՝ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ վարած արտաքին քաղաքական տեսանկյունից, նպատակահարմար է համարում  Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի  միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ  ծրագիր» վարկայի համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝              ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՊԵԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ԿԱՆԱՉ, ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ  ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ  ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոլեմբերի 5-ին եւ նոյեմբերի 12-ին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա 3-րդ՝ «Ուժի մեջ մտնելը» հոդվածի համաձայն.

«3.01. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում եւ գործում է 3.02 կետին համապատասխան՝ ՕՊԵԿ հիմնադրամի կողմից հետեւյալը ստանալուն պես.

ա) բավարար ապացույցներ, որ Վարկառուի անունից ձեւակերպված եւ հանձնված սույն Համաձայնագիրը պատշաճ ձեւով հաստատվել եւ վավերացվել է Վարկառուի օրենսդրական պահանջների համաձայն, եւ

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից տրամադրված իրավական կարծիք, որով հաստատվում է, որ սույն Համաձայնագիրը պատշաճ ձեւով հաստատվել եւ վավերացվել է Վարկառուի կողմից ու համարվում է Վարկառուի գործող եւ պարտադիր պարտավորության մաս՝ դրա պայմաններին համապատասխան:

3.02.  3.01 կետում ամրագրված պայմանների գոհացուցիչ իրագործումից հետո, որքան հնարավոր է շուտ, սույն Համաձայնագիրը մտնում է լիակատար ուժի մեջ եւ գործում է Ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ:

3.03.  Եթե սույն Համաձայնագիրը գործողության մեջ չի մտնում Համաձայնագիրը կնքելու ամսաթվից հետո հարյուր ութսուն (180) օրվա ընթացքում, Համաձայնագիրը եւ դրանով սահմանված կողմերի բոլոր պարտավորությունները դադարում են, եթե ՕՊԵԿ հիմնադրամը, ուսումնասիրելով ուշացման պատճառները, սույն կետի նպատակներով սահմանում է ավելի ուշ ամսաթիվ»:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ            ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՊԵԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ԿԱՆԱՉ, ՆԵՐԱՌԱԿԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի  1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝                 ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Եզրակացություն

Հայաստանի Հանրապետության ու ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Վարկառու) եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի (այսուհետ՝ ՕՊԵԿ հիմնադրամ) միջեւ 2024թ. նոյեմբերի 5-ին եւ նոյեմբերի 12-ին ստորագրված «Կանաչ, դիմակայուն  եւ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) համաձայն՝ ՕՊԵԿ հիմնադրամը համաձայնում է Վարկառուին տրամադրել 50 մլն եվրո գումարի չափով վարկավորում հետեւյալ պայմաններով եւ դրույթներով.

Այսպիսով՝ Վարկառուն պարտավորվում է վերոհիշյալ պայմաններով եւ դրույթներով սպասարկել եւ մարել վարկը:

 ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Է. Հակոբյանին

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Կ. Կարապետյանին

Ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարության
12.11.2024թ. թիվ 04/5-2/24216-2024 գրության

Հարգելի՛ գործընկերներ

Հայտնում ենք, որ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի նախագահի եւ ՀՀ ֆինանսների նախարարի կողմից ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝                         Վ. Տերտերյան

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության եվ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեվ «Կանաչ, դիմակայուն եվ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ

Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու մարմիններ են հանդիսանում ՀՀ վարչապետի աշխատակազմը, ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունները, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն