Հոդված 1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 33.1-ին եւ 33.2-րդ հոդվածներով.
«Հոդված 33.1. Պետական տուրքը
Սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված թույլտվության համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով եւ չափով:
Հոդված 33.2. ետական տուրքի վճարումը
1. Լիազոր մարմինը թույլտվության տրման մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձեւով այդ մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հետեւանքների մասին:
2. Հայտատուն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության տրման հայտը բավարարելու մասին պատշաճ ձեւով տեղեկացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Հայտատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում վճարված լինելու մասին եւ հայտատուին պատշաճ ձեւով հանձնում կամ ուղարկում է թույլտվությունը, ինչպես նաեւ դրա վերաբերյալ համապատասխան որոշումը:
4. Թույլտվությունը ուժի մեջ է մտնում թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացումից հետո, իսկ հայտատուի կողմից պետական տուրքը թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացումից հետո վճարման դեպքում՝ հայտատուի կողմից պետական տուրքը վճարելու օրվանից:Սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարելու դեպքում լիազոր մարմնի կողմից կայացված համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: