Armenian ARMSCII Armenian
Կ-9081-03.09.2024-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ՀՕ-104-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-104-Ն օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «2025 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքերի,» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:  


Տեղեկանք գործող օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ