Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-346-06.08.2004-ՖՎ,ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (4 հունիսի2002 թվական) 121-րդ հոդվածի 5-րդ մասում`

1) 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

« 12) հաստատում է ջրաէկոհամակարգերի` սանիտարական պահպանման, հոսքի ձեւավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի եւ անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչները 30 ամս վա ընթացքում. » :

2) 13-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ջրի ազգային ծրագրի շրջանակներում ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների տարածքները հաստատելուց հետո`».

3) 20-րդ, 34-րդ եւ 36-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: