Armenian ARMSCII Armenian
Կ-346-06.08.2004-ՖՎ,ՍԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (4 հունիսի 2002 թվականի) 121-րդ հոդվածի 5-րդ մասում`

1) 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«12) հաստատում է ջրաէկոհամակարգերի` սանիտարական պահպանման, հոսքի ձեւավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի եւ անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչները 30 ամսվա ընթացքում.».

2) 13-րդ կետի մուտքի նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ջրի ազգային ծրագրի շրջանակներում ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների տարածքները հաստատելուց հետո`».

3) 20-րդ, 34-րդ եւ 36-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: