Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-834-14.07.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 25-ի  ՀՕ-18-Ն օրենքի  (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասից հանել «՝ 7-օրյա ժամկետում» բառերը:

2. 3-րդ մասի «քննարկում է» բառերը փոխարինել «ի գիտություն է ընդունում» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՌԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Առաջարկվող օրենքի նախագիծը հնարավորություն կընձեռի ՀՀ քաղաքացիներին եւ համապատասխան մարմիններին դատարանում վիճարկել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի սակագնի մեծությունը սահմանելու վերաբերյալ ընդունած իրավական ակտը՝ առանց ժամկետային սահմանափակումների:

Նախագծով առաջարկվող մյուս փոփոխությունը միտված է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը ՀՀ սահմանադրության 91-րդ հոդվածի դրույթներին համապատասխանեցնելուն  ( ՀՀ Սահմանադրություն Հոդված 91. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան: Դատարանի վերջնական ակտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անունից:) :

Քանի որ ՀՀ դատարանների վերջնական ակտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անունից, ապա որեւէ այլ մարմին, այդ թվում նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը իրավասու չէ քննարկման առարկա դարձնել ՀՀ դատարանների վիճիռը, այն կարող է ընդունվել միայն որպես ի գիտություն: Ներկայացված նախագծի 12-րդ հոդվածում առաջարկվում է «քննարկում է» բառերը փոխարինել «ի գիտություն է ընդունում»  բառերով: