Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-836-15.07.2015-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի Ընդերքի մասին ՀՕ-280-Ն օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետերով.

«37) լքված հանքավայր` շահագործված հանքավայր, որն օգտագործվել է համաձայն սահմանված կարգով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի, բայց շահագործումը դադարեցվել է առանց սահմանված կարգով ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման գործընթացի:

38) ապօրինի շահագործված հանքավայր` շահագործված հանքավայր, որը շահագործվել է առանց սահմանված հիմքերով եւ կարգով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի »:

Հոդված 2. Օրենսգրքի 69-րդ հոդվածի`

1. 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերի տարածքներում բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման նպատակով:

2. 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում նշված նպատակներով շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ մուտքագրված գումարները օգտագործվում են բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 70-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.1. մասով.

«4.1. Բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացված միջոցներով սեփական նախաձեռնությամբ ձեռնարկում է դադարեցված ընդերքօգտագործման իրավունքների շրջանակներում ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերի տարածքներում բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքների իրականացումը:»:

Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման արդյունքում առաջացած ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերի տարածքներում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար ֆինանսական նախադրյալներ ստեղծելու համար:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման արդյունքում առկա են 100-ից ավելի ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրեր, որոնք լուրջ բնապահպանական խնդիրներ են առաջացնում, այդ թվում` հողերի դեգրադացիա:

Բացասական ազդեցությունը լանդշաֆտային եւ կենսաբանական բազմազանության վրա դրսեւորվում է երեք ձեւով.


Բացասական ազդեցությունը կենսաբազմազանության վրա դրսեւորվում է նաեւ օդային եւ ջրային ավազանների աղտոտման միջոցով:

Ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերը ներկա վիճակով (առանց համապատասխան ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման) թողնելը զգալի բացասական ներգործություններ է ունենում շրջակա միջավայրի վրա, չի նպաստում բնական ռեսուրսների բանական օգտագործմանը:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

Հնարավորության սահմաններում կանխարգելել բացասական ներգործությունները շրջակա միջավայրի վրա, ապահովել բնական ռեսուրսների բանական եւ արդյունավետ օգտագործումը:

Կարգավորման նպատակը եւ բնույթը

Ներկայումս շրջակա միջավայրի պահպանության դրամագլխում կուտակված միջոցների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 900.0 մլն.դրամ, որոնք տարիներ շարունակ (սկսած 2005թվականից) չեն օգտագործվում:

Համաձայն ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքի տվյալների 01.04.2015թ. դրությամբ տրամադրվել է օգտակար հանածոների հանքավայրերի արդյունահանման նպատակով 470 ընդերքօգտագործման իրավունք, որից 28-ը՝ մետաղական, իսկ 442-ը՝ոչ մետաղական:

Մետաղական օգտակար հանածոների ընդերքօգտագործման իրավունքի ժամկետները միջինը 25 տարուց ավելի է («ԶՊՄԿ» ՓԲԸ - 35 տարի; «Դանդի Փրիշս Մետալս Կապան» ՓԲԸ - 25 տարի; «Լեռ-Էքս» - 25 տարի; «Գեոթիմ» - 25 տարի եւ այլն):

Ոչ մետաղական օգտակար հանածոների ընդերքօգտագործման իրավունքի ժամկետները միջինը 15 տարուց ավելի է:

Ելնելով դրամագլխի ֆինանսական միջոցների արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությունից, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ դրամագլխից երաշխիքային գումարների վերադարձի վերջնական պահանջ կարող է առաջանալ միայն 15-25 տարի հետո, նպատակահարմար է դրամագլխի միջոցների որոշակի մասը դնել շրջանառության մեջ` օգտագործելով առաջնահերթ բնապահպանական խնդիրների լուծմանը, այդ թվում` ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերի տարածքներում բնապահպանական (այդ թվում՝ ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման վրա:

Վերոգրյալ նպատակով «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգքում կատարել հետեւյալ լրացումները`

4.1. Օրենսգրքի 3-րդ հոդվածում կատարվող լրացումներով սահմանվել են «լքված հանքավայր» եւ « ապօրինի շահագործված հանքավայր» հասկացությունները:

4.2. Օրենսգրքի 69-րդ եւ 70-րդ հոդվածներում կատարված լրացումներով`

ա. սահմանվել են շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացված միջոցներով ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերի ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման դրույթներ,

բ. կարգավորվել են վերոգրյալ ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծի մշակման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի եւ մոնիթորինգի վարչությունը համագործակցել է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ:

Ակնկալվող արդյունքը

Կստեղծվեն Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման արդյունքում առաջացած ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերի տարածքներում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար ֆինանսական նախադրյալներ, դրանց իրականացման համար նպաստավոր պայմաններ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի Նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է`

1) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում կատարվող լրացումներով սահմանել «լքված հանքավայր» եւ «ապօրինի շահագործված հանքավայր» հասկացությունները,

2) սահմանել, որ կենտրոնական գանձապետարանում բացված լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվում պահվող շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարները կարող են բնապահպանության բնագավառի լիազոր մարմնի կողմից ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով օգտագործվել լքված կամ ապօրինի շահագործված հանքավայրերի տարածքներում բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման նպատակով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծի ընդունումը ՀՀ պետական

բյուջեի եկամուտների եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

Միաժամանակ Նախագծի ընդունումը այլ հավասար պայմաններում կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման, որի չափը հնարավոր չէ գնահատել անհրաժեշտ ցուցանիշների բացակայության պատճառով:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա կունենա դրական ազդեցություն` հաշվի առնելով, որ այն նպատակաուղղված է ՀՀ ընդերքօգտագործման արդյունքում առաջացած ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերի տարածքներում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար ֆինանսական նախադրյալների ստեղծմանը: Նշված 100-ից ավելի հանքավայրերը առաջացնում են լուրջ բնապահպանական խնդիրներ, այդ թվում` հողերի դեգրադացիա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա կշարունակվի բացասական ազդեցությունը. Ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերն, առանց համապատասխան ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, զգալի բացասական ներգործություններ են ունենում շրջակա միջավայրի վրա, արդյունքում չի ապահովվում բնական ռեսուրսների բանական օգտագործումը:

Բացասական ազդեցությունը էկոհամակարգերի վրա դրսեւորվում է.


3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին առնչվում է, եւ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ եւ լրացումներ կատարել ոլորտը կանոնակարգող ՀՀ կառավարության 23.08.2012թ. N 1079-Ն որոշման մեջ:

Նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունն առկա է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման արդյունքում առաջացած ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերի տարածքներում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար ֆինանսական նախադրյալների ստեղծմանը, մասնավորապես` առաջարկվում է լիազոր մարմնին հնարավորություն ընձեռել սեփական նախաձեռնությամբ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացված միջոցներով իրականացնել ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերի ռեկուլտիվացիոն աշխատանքներ եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` սահմանվում են նոր հասկացություններ, ինչպես նաեւ նախատեսվում են Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման արդյունքում առաջացած ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերի տարածքներում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար ֆինանսական նախադրյալներ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի «վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն: