Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) 47.8 հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47.9 եւ 47.10 հոդվածներով`
«Հոդված 47.9. Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատում (աբորտ) կատարելուց առաջ եւ հետո օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ չիրականացնելը
1. Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտ) առաջ կնոջը հղիության արհեստական ընդհատման հնարավոր բացասական հետեւանքների վերաբերյալ անվճար խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնաապատիկի չափով:
2. Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտ) անմիջապես հետո կնոջը անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների ընտրության վերաբերյալ անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից հիսնաապատիկի չափով:
3. Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատման (աբորտ) բժշկական միջամտությունից անմիջապես առաջ հղի կնոջը հղիության արհեստական ընդհանման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու օրենքով նախատեսված ժամանակահատված չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածով նախատեսված արարքն կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:
Հոդված 47.10 Օրենքով թույլատրված դեպքերում հղիության արհեստական ընդհատման (աբորտ) իրականացնելիս օրենքով նախատեսված պարտադիր փաստաթղթերը չստանալը
1. Օրենքով թույլատրված հղիության արհեստական ընդհատման (աբորտ) դեպքում բժշկի կողմից հղի կնոջ կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը կամ գրավոր համաձայնությունը չստանալը
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
2. Բժշկի կողմից օրենքով նախատեսված դեպքում հղիության արհեստական ընդհատումը առանց բժշկական հանձնաժողովի որոշման իրականացնելը
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից հարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածով նախատեսված արարքն կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 244.14 հոդվածում «47.8» թվից հետո լրացնել «,47.9, 47.10,» թվերը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: