Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-839-20.07.2015-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետում «անձանց, » բառից հետո լրացնել «կազմակերպություններին ճանաչում է որպես ֆինանսական խումբ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 7-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ եւ 56-րդ հոդվածներում եւ 18-րդ հոդվածի վերնագրում եւ 3-րդ մասում բոլոր «տեղակալ» բառերը՝ իրենց հոլովաձեւերով փոխարինել «տեղակալներ» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքի  18-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «փոխարինում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը, իսկ տեղակալի» բառերը փոխարինել «փոխարինում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներից մեկը, իսկ տեղակալների» բառերով.

2) 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը նշանակվում է» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի նախագահի  տեղակալները նշանակվում են» բառերով:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում «տեղակալից» բառը փոխարինել «երկու տեղակալներից» բառերով:

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում ՝

1) «ժթ» կետում «բանկերի» բառից հետո լրացնել «ֆինանսական խմբերի» բառերը.

2) «իա» կետում «անձանց» բառից հետո լրացնել «, ֆինանսական խմբերի» բառերը.

3) «իբ» կետում «բանկերում» բառից հետո լրացնել «, ֆինանսական խմբերում (ենթախմբերում)» բառերը:

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «տեղակալի» բառը փոխարինել «տեղակալներից առնվազն մեկի» բառերով.

2) 3-րդ մասի առաջին նախադասությունում «կամ նրա տեղակալը» բառերը փոխարինել «կամ նրա տեղակալներից առնվազն մեկը, ընդ որում` խորհրդին մասնակցող Նախագահի եւ տեղակալների թիվը չպետք է գերազանցի խորհրդին մասնակցող խորհրդի մյուս անդամների թիվը» բառերով.

3) 3-րդ մասի վերջին նախադասությունում «նրա տեղակալի ձայնը որոշիչ է» բառերը փոխարինել «խորհրդի նիստը նախագահող նրա տեղակալի ձայնը որոշիչ է» բառերով:

Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի առաջին նախադասությունում «բանկերի» բառից հետո լրացնել «ֆինանսական խմբերի» բառերը:

Հոդված 8. Օրենքի 39.1 հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունում «եւ Բյուրոյի» բառերը փոխարինել « ,Բյուրոյի եւ ֆինանսական խմբերի» բառերով:

Հոդված 9. Օրենքը լրացնել 5.2. գլխով` հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 5.2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 39.15 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ

1. Սույն օրենքի իմաստով ֆինանսական խումբ է համարվում փոխկապակցված՝ երկու կամ ավելի ֆինանսական կազմակերպությունների խումբը եւ վերջիններիս մայր կազմակերպություն(ներ) հանդիսացող կազմակերպություն(ներ)ը (առկայության դեպքում):

2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառման նպատակով`

1)    մայր կազմակերպություն է համարվում կազմակերպության նկատմամբ վերահսկողություն ունեցող կազմակերպությունը: Վերահսկողությունը որոշվում է համաձայն Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ 10-ի.

2)  ֆինանսական կազմակերպություն է համարվում բանկը, վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը, ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունը.

3)   Կազմակերպություն է համարվում ֆինանսական խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունը եւ մայր կազմակերպությունը միասին, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխում.

4) կազմակերպությունները համարվում են փոխկապակցված, համաձայն «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

5) պատասխանատու անձ է համարվում ֆինանսական խմբի անդամ կազմակերպությունների կողմից ընտրված եւ Կենտրոնական բանկի կողմից նշանակված կամ սույն օրենքով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկի կողմից նշանակված  ֆինանսական խմբի անդամ հանդիսացող ֆինանսական կազմակերպությունը, որը պարտավոր է, սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ  իրավական ակտերով սահմանված կարգով, ժամկետներում եւ պարբերականությամբ իրականացնել սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ  իրավական ակտերով իրեն վերապահված  գործառույթները:

ՀՈԴՎԱԾ 39.16 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՈՐԱԿԵԼԸ

1. Սույն օրենքի 39.15-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի առկայության դեպքում,  կազմակերպությունները որպես ֆինանսական խումբ են որակվում (ճանաչվում) Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Սույն մասում նշված որոշման ընդունման համար հիմք կարող է հանդիսանալ Կենտրոնական բանկի  հիմնավոր կարծիքը կամ կազմակերպությունների խմբի լիազոր ներկայացուցչի (այսուհետ` սույն գլխում` Լիազոր ներկայացուցիչ)` որպես ֆինանսական  խումբ որակվելու մասին դիմումը: Լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացվող դիմումը պետք է պարունակի կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակվելու համապատասխան հիմնավորումներ, ինչպես նաեւ` առաջարկություն պատասխանատու անձի թեկնածության վերաբերյալ կամ առաջարկ Կենտրոնական բանկին իր նախաձեռնությամբ նշանակել պատասխանատու անձին:

2. Կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու  կարգը, ժամկետները,  լիազոր ներկայացուցչի դիմումի եւ հիմնավորումների ներկայացման կարգը եւ ձեւը սահմանվում են Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտերով:

3. Կենտրոնական բանկը, արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով ֆինանսական խմբի չափերից, կառուցվածքի բարդությունից եւ ռիսկայնությունից ելնելով կարող է ֆինանսական խմբի որակման (ճանաչման) գործընթացում ֆինանսական խումբը դասակարգել ենթախմբի(երի):

4. Կենտրոնական բանկը իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է ֆինանսական խմբերին ենթախմբերի դասակարգման սկզբունքները՝ ըստ ռեզիդենտության, ֆինանսական խմբում ընդգրկված ֆինանսական կազմակերպությունների տեսակների եւ այլ չափանիշների:

5. Կազմակերպություններին ֆինանսական խումբ ճանաչելու մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումը կայացնելուց հետո այդ որոշման կայացման համար սույն օրենքի 39.15-րդ հոդվածով նախատեսված հիմքերի վերացման դեպքում, պատասխանատու անձը դիմում է Կենտրոնական բանկ՝ առաջարկելով դադարեցնել կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը` ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ: Սույն մասում նշված դիմումը ստանալու պահից 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհուրդը, հաշվի առնելով 39.15-րդ հոդվածով նախատեսված հիմքերի հետագա առաջացման հավանականությունը, որոշում է կայացնում տվյալ կազմակերպություններին որպես խումբ  որակելը դադարեցնելու վերաբերյալ կամ որոշում է կայացնում 1 տարին չգերազանցող փորձաշրջան տրամադրելու վերաբերյալ: Փորձաշրջանի ընթացքում կազմակերպությունները շարունակում են համարվել ֆինանսական խումբ: Սույն  մասով սահմանված փորձաշրջանի ժամկետի ավարտից հետո Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում տվյալ կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը դադարեցնելու վերաբերյալ կամ որոշում է կայացնում շարունակելու տվյալ կազմակերպություններին դիտարկել որպես ֆինանսական խումբ:  Կազմակերպություններին ֆինանսական խումբ ճանաչելու մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումը կայացնելուց հետո այդ որոշման կայացման համար սույն օրենքի 39.15-րդ հոդվածով նախատեսված հիմքերի վերացման դեպքում, եթե պատասխանատու անձը չի դիմում Կենտրոնական բանկ` առաջարկելով դադարեցնել կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ դիտարկելը, Կենտրոնական բանկը կարող է դադարեցնել կազմակերպություններին որպես խումբ որակելը: Այն դեպքում, երբ սույն օրենքի 39.15-րդ հոդվածով նախատեսված հիմքերը առկա են, սակայն Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ֆինանսական խմբի կառուցվածքով եւ ֆինանսական խմբի անդամների փոխհարաբերությունների առանձնահատկություններով պայմանավորված խմբային ռիսկեր չեն առաջանում, Կենտրոնական բանկը կարող է դադարեցնել կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը:

6. Եթե կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելուց հետո ֆինանսական խմբի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա   Կենտրոնական բանկի խորհրդը որոշում է կայացնում ֆինանսական խմբի կազմի փոփոխության վերաբերյալ: Սույն կետում նշված որոշման ընդունման համար հիմք կարող է հանդիսանալ Կենտրոնական բանկի  հիմնավոր կարծիքը կամ պատասխանատու անձի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված հիմնավորումները:

7. Կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու, ֆինանսական խմբի կազմի փոփոխության վերաբերյալ որոշումները կենտրոնական բանկի խորհուրդը կայացնում է այդ որոշումների կայացման համար հիմք հանդիսացող հանգամանքների  առաջացման (լիազոր ներկայացուցչի դիմում, կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքի համար անհրաժեշտ տեղեկությունների բացահայտում) պահից 30-օրյա ժամկետում:

ՀՈԴՎԱԾ 39.17 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ

1. Ֆինանսական խմբերի ռեեստրը (սույն գլխում այսուհետ՝ Ռեեստր)՝  տվյալների համակարգ է, որտեղ գրանցվում են տեղեկություններ ֆինանսական խմբերի վերաբերյալ:

2. Ռեեստրը վարում է կենտրոնական բանկը:

3.Ռեեստրի վարման կարգը եւ ռեեստրում ներառման ենթակա տեղեկատվությունների ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

ՀՈԴՎԱԾ 39.18 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԸ

1. Եթե կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու որոշումը կայացվել է սույն օրենքի 39.16-րդ հոդվածի 1-ին մասում նշված դիմումի հիման վրա, ապա Կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու մասին որոշման մեջ նշվում է սույն օրենքի 39.16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացված դիմումում նշված  անձը, եթե այն համապատասխանում է պատասխանատու անձին ներկայացվող չափանիշներին:

2.Եթե օրենքի 39.16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացված դիմումում նշված անձը չի համապատասխանում պատասխանատու անձին ներկայացվող չափանիշներին կամ, եթե այդ դիմումով պատասխանատու անձ նշանակելու իրավասությունը վերապահվել է Կենտրոնական բանկին, ապա պատասխանատու անձին նշանակում է Կենտրոնական բանկը:

3. Եթե կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու որոշումը կայացվել է Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքի հիման վրա, ապա կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու մասին որոշումը կայացնելուց եւ Ռեեստրում գրանցելուց հետո Կենտրոնական բանկն առաջարկում է ֆինանսական խմբին 15 աշխատանքային օրվա ընթացքում ընտրել պատասխանատու անձ եւ այդ մասին տեղեկացնել Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկի խորհուրդը սույն  մասում նշված տեղեկացումը ստանալուց հետո որոշում է կայացնում ֆինանսական խմբի պատասխանատու անձ նշանակելու մասին:Կենտրոնական բանկի՝ սույն  մասում նշված առաջարկը ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական խմբի կողմից պատասխանատու անձին ներկայացվող չափանիշներին համապատասխանող պատասխանատու անձ չընտրելու դեպքում, Կենտրոնական  բանկի խորհուրդը նշանակում է պատասխանատու անձին :

4. Պատասխանատու անձին ներկայացվող չափանիշները սահմանվում են կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

5.  Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող է չեղյալ համարվել պատասխանատու անձի նշանակումը (անկախ այն հանգամանքից թե պատասխանատու անձը նշանակվել էր դիմումի հիման վրա, թե` կենտրոնական բանկի նախաձեռնությամբ), եթե իր հիմնավոր կարծիքով տվյալ պատասխանատու անձը չի կարողանում կամ չի կարողանալու իրականացնել սույն օրենքով պատասխանատու անձի վրա դրված պարտականությունները:

6. Պատասխանատու անձի նշանակումը չեղյալ համարելու մասին որոշումը կայացնելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական խումբը պետք է կենտրոնական բանկ ներկայացնի նոր պատասխանատու անձի թեկնածությունը: Սույն մասում սահմանված ժամկետում նոր պատասխանատու անձի թեկնածությունը չներկայացնելու կամ ներկայացված թեկնածության` պատասխանատու անձին ներկայացվող չափանիշներին չհամապատասխանելու դեպքում, նոր պատասխանատու անձին նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը` 15 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Ֆինանսական խումբը կարող է դիմել Կենտրոնական բանկ` պատասխանատու անձին փոփոխելու նպատակով` ներկայացնելով հիմնավորումներ փոփոխություն կատարելու եւ նշանակվող պատասխանատու անձի կողմից իր պարտականությունները արդյունավետ իրականացնելու հնարավորության վերաբերյալ: Սույն կետում նշված դիմումը կենտրոնական բանկը քննարկում է եւ դրա վերաբերյալ որոշում է կայացնում` դիմումը ներկայացնելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՈԴՎԱԾ 39.19 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ

1.  Ֆինանսական խմբի պատասխանատու անձը պարտավոր է իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել ֆինանսական խմբի (ենթախմբի) վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված հաշվետվությունները եւ տեղեկատվությունը:

2. Կենտրոնական բանկը կարող է իր կողմից սահմանված հաճախականությամբ պահանջել ֆինանսական խմբի (ենթախմբի) եւ(կամ) ֆինանսական խմբում ներառված կազմակերպության վերաբերյալ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված հաշվետվություններ եւ  այլ տեղեկություններ:

ՀՈԴՎԱԾ 39.20 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է ֆինանսական խմբի ռիսկերը զսպելու նպատակով ֆինանսական խմբի եւ (կամ) ենթախմբի համար սահմանել հետեւյալ հիմնական տնտեսական նորմատիվները`

1) ֆինանսական խմբի (ենթախմբի) ընդհանուր կապիտալի, ընդհանուր եւ հիմնական կապիտալի համարժեքության նվազագույն չափերը,

2) ֆինանսական խմբի (ենթախմբի)  մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը),

3) ֆինանսական խմբի (ենթախմբի) ներխմբային գործարքների գծով ռիսկերի առավելագույն չափը (չափերը): Ներխմբային գործարք է համարվում ֆինանսական խմբում ընդգրկված կազմակերպությունների միջեւ կամ այդ կազմակերպությունների (դրանցից մեկի) եւ  այդ կազմակերպությունների (կամ դրանցից մեկի) հետ` «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով փոխկապակցված անձանց հետ գործարքները,

4) Ֆինանսական խմբի (ենթախմբի) բոլոր՝ խմբի անդամ չհանդիսացող խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը): Փոխառուների՝ խոշոր համարվելու չափանիշները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ,

5) իրացվելիության նորմատիվ(ներ),

6) արտարժույթի տնօրինման նորմատիվ(ներ),

7) ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվ,

8) տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների նորմատիվ:

2. Կենտրոնական բանկը կարող է առանձին ֆինանսական խմբի եւ (կամ) ենթախմբի համար սահմանել ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվներ, քան սահմանված են այլ ֆինանսական խմբերի եւ (կամ) ենթախմբերի համար, եթե տվյալ ֆինանսական խմբի եւ (կամ) ենթախմբի ֆինանսական ցուցանիշերը կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով վատթարացել են, կարող են վատթարանալ կամ  ֆինանսական խումբը եւ (կամ) ենթախումբը գործունեություն է ծավալում բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտներում:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը եւ պարբերականությունը ` սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

4. Սույն հոդվածով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկը Կենտրոնական բանկ է ներկայացնում պատասխանատու անձը:

ՀՈԴՎԱԾ 39.21 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

1. Կենտրոնական բանկը կարող է առաջարկել ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձին կենտրոնական բանկի եւ այդ անձի փոխադարձ համաձայնությամբ որոշված ողջամիտ ժամկետում օտարել այդ անձի մասնակցությունը ֆինանսական կազմակերպությունում, ինչպես նաեւ ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը օտարել այլ կազմակերպության  կանոնադրական կապիտալում իր մասնակցությունը, եթե կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով այդ մասնակցությունը կարող է ռիսկեր առաջացնել ֆինանսական խմբի կամ ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության համար կամ վտանգել ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության հաճախորդների կամ սպառողների շահերը կամ խոչընդոտել ֆինանսական խմբի կամ ֆինանսական խմբի անդամ կազմակերպության  նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացմանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերած անձի կողմից կամ ֆինանսական խմբի անդամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կողմից այլ կազմակերպությունում այդ մասնակցությունը չօտարելու դեպքում Կենտրոնական բանկն իրավասու է  այդ մասնակցին զրկել որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքից եւ այդ իրավունքը վերապահել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նշանակված ժամանակավոր կառավարման մարմին, որի նշանակման չափանիշները եւ կարգը  սահմանում է Կենտրոնական բանկը:

ՀՈԴՎԱԾ 39.22 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1. Սույն օրենքով ֆինանսական խմբերի համար սահմանված պահանջների չկատարման դեպքում պատասխանատու անձը ենթարկվում է պատասխանատվության ֆինանսական հատվածի այն օրենքի համաձայն, որով կարգավորվում է պատասխանատու անձի՝ որպես ֆինանսական կազմակերպության գործունեությունը:»:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մաuին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

««Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մաuին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Համաշխարհային բանկի «Զարգացման քաղաքականության գործառնություն-3» (ԶՔԳ-3) ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններով, ինչպես նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից “Safeguard Assessment” շրջանակներում ներկայացված առաջարկություններով, որոնք առնչվում են Կենտրոնական բանկում կառավարման արդյունավետության բարձրացմանը եւ միջազգային լավագույն փորձին համապատասխանելուն:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Գլոբալիզացման պայմաններում ֆինանսական շուկաների զարգացումները նոր մարտահրավերներ են առաջացնում ֆինանսական կազմակերպությունները կարգավորող մարմինների համար: Այդպիսի մարտահրավերներից մեկն էլ  ֆինանսական խմբերի ձեւավորման հետեւանքով ներխմբային ռիսկերի առաջացումն է, որոնց զսպման նպատակով անհրաժեշտություն է առաջանում փոխկապակցված ֆինանսական կազմակերպություններին (այդ թվում՝ վերջիններիս մայր կազմակերպություններին) կարգավորել` որպես մեկ միասնական սուբյեկտ:

Առաջատար եվրոպական երկրներում ֆինանսական խմբերից առաջացող ռիսկերի զսպման նպատակով արդեն ներդրվել են կարգավորման եւ վերահսկողության մեխանիզմներ, ինչպես նաեւ լայնորեն կիրառվում են ֆինանսական խմբերի կարգավորման միջազգային ստանդարտացված մոտեցումներ:

Վերջին տարիներին ֆինանսական խմբեր են ձեւավորվել նաեւ Հայաստանի Հանրապետությունում, որոնց՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա կարգավորելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան մեխանիզմները սահմանել օրենսդրական ակտերում:

Կենտրոնական բանկում գործող ներկա կառավարման կառուցվածքը, այն է՝ 7 անդամից բաղկացած խորհուրդ, որտեղ 2 անդամներն են միայն գործադիր (նախագահ եւ տեղակալ) չի կարող լիարժեք ապահովել արդյունավետ կառավարում՝ կորպորատիվ կառավարման սկզբունքների ներքո։ Որպես հիմնական ռիսկեր առանձնացվում են հետեւյալ խնդիրները.

1) ԿԲ նախագահի եւ տեղակալի կողմից (2 անձ) չի կարող կազմվել որեւէ կառավարման մարմին՝ այսպես կոչված «Management Board», որը կոլեգիալ որոշումներ կկայացնի։ Արդյունքում ԿԲ Նախագահը հնարավորություն չունի արդյունավետ պատվիրակել որոշակի գործառույթներ գործադիր այլ օղակի։

2) Աշխատանքների անընդհատության տեսանկյունից մեկ տեղակալի առկայությունը վտանգում է կազմակերպության բնականոն գործունեության  անընդհատությունը:

3) Խորհրդում 5/2 հարաբերակցությունը չի կարող ապահովել արդյունավետ «շահերի բախում» ոչ գործադիր եւ գործադիր մարմինների միջեւ, մինչդեռ ըստ ԱՄՀ-ի 5/3 հարաբերակցությունը հնարավորություն կընձեռի արդյունավետ կերպով հավասարակշռել ուժերը:

Ներկայումս շատ դեպքերում գրեթե անհնար է լինում տարանջատել խորհրդի անդամի ներգրավվածության աստիճանը ընթացիկ/գործառնական խնդիրների մեջ, որի մասին բազմիցս անդրադարձ է արվել ԱՄՀ հաշվետվություններում՝ նշելով, որ խորհրդի անդամները այս կառուցվածքի պայմաններում չեն կարող լիարժեք անկախ գործել, քանի որ որոշ չափով ներգրավված են լինում կառավարչական գործառույթների մեջ։

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Իրավական ակտերում փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի բացահայտել եւ կարգավորել ՀՀ-ում գործող ֆինանսական խմբերի ռիսկերը՝ ապահովելով ֆինանսական համակարգի կայունությունն ու անաղարտությունը: Նախագծերում սահմանվել են հետեւյալ հիմնական կարգավորումները՝


- ֆինանսական խմբի անդամ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձին օտարել այդ մասնակցությունը:

-  ֆինանսական խմբի անդամ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը օտարել այլ կազմակերպության  կանոնադրական կապիտալում իր մասնակցությունը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով այդ մասնակցությունը կարող է ռիսկեր առաջացնել ֆինանսական խմբի համար:

Նախագծով առաջարկվում է նաեւ սահմանել ԿԲ նախագահ եւ երկու տեղակալ կառուցվածք, որի պարագայում հնարավոր կդառնա գործադիրի ներսում ձեւավորել լիարժեք կառավարչական մարմին, որը կիրականացնի գործառնական կառավարում եւ ընթացիկ որոշումների կայացում` Կենտրոնական բանկի խորհրդին թողնելով ի սկզբանե իրեն վերապահված ռազմավարական շրջանակը։ Ընդհանուր առմամբ ունենալով 3 անձից բաղկացած «վերին ղեկավարություն» (Նախագահ եւ երկու տեղակալ)` հնարավորություն կստեղծվի նաեւ տարանջատել  ԿԲ կառավարումը, ըստ ռազմավարական ուղղությունների՝ Ֆինանսական կայունություն եւ Դրամավարկային քաղաքականություն, յուրաքանչյուր ուղղության համար սահմանելով նախագահի տեղակալի ուղղակի ներգրավվածություն եւ պատասխանատվություն։ Վերոհիշյալ կառուցվածքը բնորոշ է զարգացած երկրների եւ մեր տարածաշրջանի գրեթե բոլոր կենտրոնական բանկերին, եւ արտացոլում է միջազգային լավագույն փորձը կորպորատիվ կառավարման ոլորտում։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներ եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ:  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,  «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,  «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,  «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,  «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

Ազդեցության գնահատման մասին եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,  «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին Եզրակացություն

1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,  «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի ընդունման դեպքում շրջակա միջավայրի օբեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կարգավորող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,  «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,  «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է սահմանել ֆինանսական խումբ հասկացությունը, կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու պայմանները, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային վրա ազդեցություն չի նախատեսվում:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,  «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,  «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ սահմանվում է «ֆինանսական խումբ» հասկացությունը, ինչպես նաեւ հստակեցվում են ֆինանսական խմբերի կարգավորման հետ կապված հարաբերությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները՝ կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են՝ արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,  «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ փոխկապակցված ՝ երկու կամ ավելի ֆինանսական կազմակերպությունները համարվում են ֆինանսական խումբ եւ կարգավորել ֆինանսական խմբերի գործունեության հետ կապված հարաբերությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների ծախսերի եւ եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,  «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,  «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը՝

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից՝ չեզոք ազդեցություն: