Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-347-06.08.2004-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայու՟թյուն՟ների կարգավորվող ոլորտում (այսուհետ՝ հանրային ծառայությունների ոլորտ) հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների (այսուհետ` կարգավորման պարտա՟դիր վճարներ) հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է կարգավորման պարտադիր վճարների հասկացությունը, կարգավորման պարտադիր վճարներ վճարողների շրջանակը, վճարման կարգը, ինչպես նաեւ պատասխանատվությունը` սույն օրենքի խախտման համար:

Հոդված 2. Կարգավորման պարտադիր վճարների հասկացությունը

Կարգավորման պարտադիր վճարները Հայաստանի Հանրապետության օրենքներով սահ՟ման՟ված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողո՟վի (այսուհետ` հանձնաժողով) լիազորությունների իրականացման համար անհրա՟ժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճարներ են:

ԳԼՈՒԽ 2

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ  ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 3. Կարգավորման պարտադիր վճարներ վճարողները

Կարգավորման պարտադիր վճարներ վճարողներ (այսուհետ` վճարողներ) են համար՟վում հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող եւ ծառայու՟թյուն մատուցող անձինք, որոնց համար հանձնաժողովը սահմանում է կարգավորվող սակագներ:

Հոդված 4. Վճարողների հաշվառման կարգը          

Հանձնաժողովը սահմանում է վճարողների հաշվառման կարգը, հաստատում է վճարողների անվանական կազմը յուրաքանչյուր տարվա համար եւ իրականացնում է վճարողների հաշվառումը:

Հոդված 5. Վճարողների իրավունքները

Վճարողներն իրավունք ունեն`

ա) օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել կարգավորման պարտադիր վճարի վճարման կարգի նկատմամբ հսկողություն իրականացնող իրենց հաշվառման վայրի հարկային մարմնի (այսուհետ` հարկային մարմին)  եւ հանձնաժողովի գործողությունները.

բ) կարգավորման պարտադիր վճարի վճարման մասին հարկային մարմնից ստանալ տեղեկանք.

գ) սույն օրենքով սահմանված դեպքերում  պահանջել ու ստանալ վերադարձման ենթակա կարգավորման պարտադիր վճարի գումարը:

Հոդված 6. Վճարողների պարտականությունները

Վճարողները պարտավոր են`

ա) ժամանակին եւ լրիվ վճարել սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարը.

բ) սույն օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել հաշվարկված տույժերի եւ տուգանքների գումարները:

Հոդված 7. Կարգավորման պարտադիր վճարների վճարման պարտավորության դադարումը

Վճարողների կարգավորման պարտադիր վճարների վճարման պարտավորությունը դադա՟րում է այդ պարտականության կատարումով, օրենքով կարգավորման պարտադիր վճարի վճարումից ազատումով, լիցենզիայի կամ թույլտվության գործողության դադարումով  կամ օրենքով սահմանված այլ հիմքերով:

ԳԼՈՒԽ 3

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ  ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ  ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ  ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 8. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման եւ հաստատման կարգը

1. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման համար հիմք է ընդունվում հանձնաժողովի յուրաքանչյուր տարվա համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված պահպանման ծախսերի  մեծությունը (ՀՊԾ):      

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ծախսերի (ՀՊԾ) իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով հանձնաժողովը հաշվարկում է`

ա) վճարողների ընդհանուր իրացման շրջանառությունը (ԻՇը)` հաշվի առնելով սույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն սահմանված կարգով հաշվառման վերցված յուրաքանչյուր վճարողի (Վ1, Վ2, Վ3...... Վn) համար սակագնի կամ ծառայությունների վճարի հաշվարկում կանխատեսված իրացման շրջանառությունները (ԻՇ1, ԻՇ2, ԻՇ3 ...... ԻՇn)` առանց ավելացված արժեքի հարկի գումարների,

բ) ընդհանուր իրացման շրջանառության մեջ յուրաքանչյուր վճարողի իրացման շրջանառության տեսակարար կշիռը (ՏԿ1, ՏԿ2, ՏԿ3 ...... ՏԿn),

գ) յուրաքանչյուր վճարողի կարգավորման պարտադիր վճարի տարեկան դրույքաչափը (Դ1, Դ2, Դ3 ...... Դn), որպես յուրաքանչյուր վճարողի իրացման շրջանառության  տեսակարար կշռի եւ հանձնաժողովի յուրաքանչյուր տարվա պահպանման ծախսերի  մեծության (ՀՊԾ) արտադրյալ, որը ներառվում է յուրաքանչյուր վճարողի սակագնում կամ ծառայությունների մատուցման վճարի մեջ ( մինչեւ ավելացված արժեքի հարկի կիրառումը ) :

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հաշվարկների սխեման ներկայացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածում:                                                                                                              4. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն հանձնաժողովի կողմից կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաշվարկվում եւ համապատասխան որոշմամբ հաստատվում են յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով եւ ժամկետներում` հանձնաժողովի պահպանման ծախսերի նախահաշվի հաշվարկման եւ ներկայացման հետ միաժա՟մանակ:

Հոդված 9. Սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն հանձնաժողովի կողմից իրականացվող հաշվարկները ներկայացվում են յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի համար սահման՟ված կարգով եւ ժամկետներում հանձնաժողովի պահպանման ծախսերի նախահաշվի հետ միասին:

ԳԼՈՒԽ 4

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ  ԿԱՐԳԸ

Հոդված 10. Հաշվետվությունների  ներկայացման կարգը եւ ժամկետները

1. Վճարողները մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը կարգավորման պարտադիր վճարների հաշվետվությունները ներկայացնում են հարկային մարմին:

Կարգավորման պարտադիր վճարի հաշվետվության ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը` համաձայնեց՟նելով հանձնաժողովի հետ:

2. Նախորդ ժամանակաշրջանների համար ներկայացված կարգավորման պարտադիր վճարի հաշվետվություններում վճարողների կողմից սխալներն ինքնուրույն հայտնաբերվելու դեպքում վճարողները կարող են հարկային մարմին ներկայացնել ճշգրտված հաշվետվու՟թյուններ, որոնց հիման վրա հարկային մարմնի կողմից կատարվում է այդ ժամանակա՟շրջան՟ների համար պարտավորությունների վերահաշվարկ:

Հոդված 11. Կարգավորման պարտադիր վճարների վճարման կարգը եւ ժամկետները

1. Վճարողները սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված եւ հաստատված կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի մեկ քառորդի չափով վճարները վճարում են յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա երեսունից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:

2. Հանրային ծառայությունների ոլորտում մեկից ավելի կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց կողմից վճարման ենթակա կարգավորման պարտադիր վճարները սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվում եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում յուրաքանչյուր գործունեության համար առանձին։

3. Կարգավորման պարտադիր վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:

Հոդված 12. Կարգավորման պարտադիր վճարները վերադարձնելու կարգը

Սույն օրենքով սահմանված կարգով  սահմանված կարգավորման պարտադիր վճարի գումարից ավել վճարված գումարները վճարողի դիմումի համաձայն, հարկային մարմնի կողմից հաշվանցվում են վճարողի կարգավորման պարտադիր վճարների առաջիկա վճարումների հաշվին կամ ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով վերադարձվում են դիմումն ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում:

ԳԼՈՒԽ 5

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 13. Տեղեկատվությունների տրամադրման կարգը

1. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունում հաշվառ՟ված վճարողների կազմի եւ վճարողների կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչա՟փերի (ինչպես նաեւ վճարողների եռամսյակային վճարների չափի) վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր տարվա «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրա՟պե՟տության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ստացված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը երկօրյա ժամկետում տրամադրում է վճարողների հաշվառման վայրի համապատասխան հարկային մարմնին:

ԳԼՈՒԽ  6

ՍՈՒՅՆ  ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Կարգավորման պարտադիր վճարը ժամանակին վճարելու եւ սույն օրենքի մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը, օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, կրում են վճարողները եւ դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:

3. Կարգավորման պարտադիր վճարի վճարումները սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված վճարի գումարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

4. Վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունը սույն օրենքով սահմանված ժամկետից երկու ամսից ավել ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար վճարողից գանձվում է տուգանք՝ դրա հետեւանքով չմուծված կարգավորման պարտադիր վճարի ընդ՟հանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան այդ վճարի ընդհանուր գումարն է:

5. Սույն օրենքով սահմանված հաշվետվությունները չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով այն վարելու համար վճարողներից գանձվում է տուգանք՝ այդ խախտումների հետեւանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չմուծված կամ պակաս մուծված կարգավորման պարտադիր վճարի գումարի 10 տոկոսի չափով:

6. Հարկային մարմինների կողմից վճարողների մոտ իրականացվող ստուգումների ընթաց՟քում սույն օրենքով սահմանված կարգով վճարողի կողմից հարկային մարմիններ ներկայացված ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականաց՟վում:

7. Վճարողները պակաս ցույց տրված կարգավորման պարտադիր վճարի գումարը, ինչպես նաեւ սույն հոդվածի 3-5 մասերի համաձայն հաշվարկված տույժերը եւ տուգանքները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում:

8. Օրենքով սահմանված կարգով չվճարված կարգավորման պարտադիր վճարի գումարի վճարումն ապահովվում է դատական կարգով` հարկային մարմինների ներկայացրած հայցի հիման վրա:

ԳԼՈՒԽ 7

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 15. Հեռահաղորդակցության /էլեկտրոնային հաղորդակցության/ բնագավառում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց համար սույն օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարները սկսում են հաշվարկվել «Էլեկտրոնային հաղորդակ՟ցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուն հաջորդող տարվանից՝ տվյալ տարվա բյուջետային  գործընթացով սահմանված կարգով եւ ժամկետներում։

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

Հավելված

«Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

Ս Խ Ե Մ Ա

«Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման

Հաշվառման վերցված վճարողները

Յուրաքանչյուր վճարողի համար տվյալ տարվա սակագնի կամ ծառայությունների վճարի հաշվարկում կանխատեսված արտադրանքի կամ ծառայությունների իրացման շրջանառությունները

/առանց ԱԱՀ/

Տեսակարար կշիռը

Յուրաքանչյուր ընկերության կարգավորման պարտադիր վճարի տարեկան դրույքաչափը

Վ1

ԻՇ1

ԻՇ1 / ԻՇը = ՏԿ1

ՏԿ1 x ՀՊԾ = Դ1

Վ2

ԻՇ2

ԻՇ2 / ԻՇը = ՏԿ2

ՏԿ2 x ՀՊԾ = Դ2

Վ3

ԻՇ3

ԻՇ3 / ԻՇը = ՏԿ3

ՏԿ3 x ՀՊԾ = Դ3

.........

.........

.........

.........

Վn

ԻՇn

ԻՇn  / ԻՇը = ՏԿn

ՏԿn x ՀՊԾ = Դn

Ընդամենը

ԻՇը

1

ՀՊԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

«Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով: