Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-841-27.07.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Oրենք) 9.2 հոդվածի աղյուսակում`

1) «պատվաստանյութ` մարդու համար» բառերից հետո լրացնել «, մանրածախ առեւտրի համար» բառերը:

2) «թերապեւտիկ եւ պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար՝ փաթեթավորված մանրածախ առեւտրի համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ինսուլինի, թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, որոնց համար դրոշմապիտակավորում չի պահանջվում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

«Առեւտրի եւ ծառայությունների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առանձին կատեգորիայի դեղերի (պատվաստանյութերի, ինսուլինի, թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի)` բուժման որակի եւ անվտանգության, ինչպես նաեւ արդյունավետության ապահովմամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

2014 թվականի հունիսի 21-ին ընդունված ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` Պատվաստումների ազգային օրացույցով, ինչպես նաեւ համաճարակաբանական ցուցումով, այդ թվում` նաեւ զինակոչիկների եւ նախազորակոչիկների համար նախատեսված պատվաստանյութերը եւս ենթակա են պարտադիր դրոշմավորման, որը խնդիրներ եւ դժվարություններ է առաջացնում պատվաստումների, ինչպես նաեւ ինսուլինի տեղափոխման եւ պահպանման գործընթացները լիարժեք ապահովելու տեսանկյունից, քանի որ նշված գործընթացների համար պահանջվում է սառնարանային հատուկ ջերմային ռեժիմի ապահովում (2-8oC), իսկ պատվաստանյութերի ներկրվող հսկայական ծավալը եւ դրանց դուրս գտնվելու ժամանակամիջոցի սահմանափակումը թույլ չեն տալիս ապահովել դրոշմավորման պարտադիր պահանջը: Յուրաքանչյուր տարի հանրապետություն է ներկրվում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով շուրջ 1,500,000 սրվակ/շշիկ, ինչպես նաեւ նախազորակոչ/զորակոչային տարիքի համար շուրջ 500,000 սրվակ/շշիկ  պատվաստանյութ:

Հաշվի առնելով ներկրվող պատվաստանյութի մեծ ծավալը եւ այն հանգամանքը, որ պետական միջոցներով գնված հանրապետություն ներկրվող պատվաստանյութերը նախատեսված չեն վաճառքի համար եւ կարիք ունեն հրատապ կիրառման, նպատակահարմար ենք համարում գործող օրենքում կատարել համապատասխան լրացում` սահմանելով, որ պատրաստվանյութերի դրոշմապիտակավորման պարտադիր պահանջը կտարածվի միայն մանրածախ առեւտրի ոլորտում շրջանառվող պատվաստանյութերի վրա` հաշվի առնելով վերջիններիս ոչ մեծ ծավալը:

Ինչ վերաբերում է թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն)  նյութեր պարունակող դեղերի` պարտադիր դրոշմապիտակավորման չենթարկելու առաջարկին, ապա դա պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջիններիս օրինական շրջանառության ոլորտում հնարավոր չէ ստվերային բաղադրիչի առկայությունը: Դրանց շրջանառությունը քվոտավորված է, դրանք համարվում են հատուկ հաշվառվող նյութեր, որոնց ներմուծված եւ արտահանված քանակների վերաբերյալ ներկայացվում են եռամսյակային, տարեկան հաշվետվություններ ՄԱԿ-ի թմրամիջոցների հսկման միջազգային կոմիտե: Ավելին, վերը նշված նյութերի արտահանումն ու ներմուծումն իրականացվում են համապատասխան հավաստագրի առկայության դեպքում միայն:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Վերը նշված դեղերը օգտագործվում են կանխարգելիչ կամ բուժիչ նպատակով եւ վերջիններիս որակական հատկանիշների փոփոխությունը, որը կարող է տեղի ունենալ դրոշմապիտակավորման ընթացքում, կարող է սպառնալ մարդու կյանքին եւ առողջությանը: Սույն Նախագիծը նպատակ ունի կանխարգելելու այդ վտանգը, քանի որ մեծ ծավալով պատվաստանյութերի վրա դրոշմապիտակներ փակցնելու գործընթացը կարող է պահանջել երկարատեւ ժամանակահատված, որը կարող է հանգեցնել տվյալ նյութերի պահպանման պահանջների խախտման:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել մարդու համար պատվաստանյութերի անվտանգությունը, որակն ու արդյունավետությունը, ինչպես նաեւ լրացուցիչ կարգավորումներ չսահմանել արդեն իսկ օրենքով կարգավորվող հարաբերությունների համար:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:    Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանվում է, որ մարդկանց համար նախատեսված պատվաստանյութերի դրոշմապիտակավորման պարտադիր պահանջը տարածվում է միայն մանրածախ առեւտրի ոլորտում շրջանառվող պատվաստանյութերի վրա, ինչպես նաեւ առաջարկվում է վերացնել  դրոշմապիտակավորման պահանջը մանրածախ առեւտրի համար փաթեթավորված ինսուլինի, թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի համար եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է  առանձին կատեգորիայի դեղերի` պատվաստանյութերի դրոշմապիտակավորման պարտադիր պահանջը տարածել միայն մանրածախ առեւտրի ոլորտում շրջանառվող պատվաստանյութերի վրա, ինչպես նաեւ հանել ինսուլինի, թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման պահանջը:

Նախագծով կարգավորվող շրջանակները առնչվում են դեղերի եւ դեղագործական արտադրանքի շուկաների հետ, սակայն  Նախագծի ընդունմամբ նշված շուկաներում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ`

1) դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա են միայն մանրածախ առեւտրի համար նախատեսված պատվաստանյութերը,

2) դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա չեն ինսուլինը, թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա ոչ էական ազդեցություն:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ   ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: