Հոդված 1. «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր զ1) կետով հետեւյալ բովանդակությամբ.
«զ1) տոհմանյութի տեսակից կախված՝ հավաստագրման ժամկետների սահմանումը.»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 3
ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՃԱՆԱՉԵԼԸ, ԲՈՆԻՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ»:
Հոդված 3. Օրենքը լրացնել նոր 10.1. հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«10.1. Տոհմանյութի հավաստագրումը
Հոդված 10.1. Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութը հավաստագրվում է կամավոր հիմունքներով: Տոհմանյութը հավաստագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: