Armenian ARMSCII Armenian
Կ-844-07.08.2015-ԳԲ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ1» կետով.

«զ1) տոհմանյութի տեսակից կախված՝ հավաստագրման ժամկետների սահմանումը.»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« Գ Լ ՈՒ Խ  3

ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ, ԲՈՆԻՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ
»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ10.1-ին հոդվածով.

«Հոդված 10.1. Տոհմանյութի հավաստագրումը

Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութը հավաստագրվում է կամավոր հիմունքներով: Տոհմանյութը հավաստագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: