Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-845-12.08.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հաuտատել Հայաuտանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը` համաձայն հավելվածի :

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

Հավելված

«Հայաuտանի Հանրապետության
2016-2018 թվականների պետական
վիճակագրական աշխատանքների
եռամյա ծրագիրը հաuտատելու
մաuին» Հայաuտանի
Հանրապետության oրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը (այսուհետ` Եռամյա ծրագիր) բխում է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներից եւ սահմանում է 2016-2018 թվականների պետական վիճակագրական գործունեության ուղղություններն ըստ վիճակագրության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական բնագավառների:

Եռամյա ծրագիրը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվության ձեւավորման համար գործունեության ուղղությունները` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը եւ ծախսերի արդյունավետությունը:

Համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունից ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը եւ տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

Եռամյա ծրագրի կատարումը եւ ֆինանսավորումը պայմանավորված են եւ բխում են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեից:

ՄԱՍ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Սույն Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները բխում են նաեւ նախորդ տարիների եռամյա ծրագրերով սահմանված ռազմավարական ուղղություններից` միտված դրանց շարունակականության ապահովմանը:

2. Պետական վիճակագրության ոլորտում որդեգրված ռազմավարությունն ուղղորդված է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հիմնական խնդիրների իրագործման ապահովմանը եւ խարսխվում է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 47-րդ նստաշրջանում (15-ը ապրիլի 1992թ.) եւ Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրական հանձնաժողովի (14-ը ապրիլի 1994թ.) ընդունած ու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Վեհաժողովի կողմից հավանության արժանացած (29-ը հունվարի 2014թ., 68/261 բանաձեւ) պաշտոնական վիճակագրության 10 հիմնարար սկզբունքների, ինչպես նաեւ ի լրումն այդ սկզբունքների` Եվրախորհրդի վիճակագրական ծրագրային կոմիտեի (24-ը փետրվարի 2005թ.) եւ Եվրոպական վիճակագրական համակարգի կոմիտեի (28-ը սեպտեմբերի 2011թ.) կողմից ընդունած եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքով սահմանված 15 սկզբունքների, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրամիության վիճակագրական ծառայության Եվրոպական վիճակագրական համակարգի որակի հռչակագրի (2002 թվական), Արժույթի միջազգային հիմնադրամի Տվյալների տարածման հատուկ ստանդարտի (2003 թվական) պահանջների, Տվյալների որակի գնահատման վերաբերյալ Ստանդարտների եւ կոդերի համապատասխանության Հայաստանի վերաբերյալ զեկույցի (2009 թվական), ինչպես նաեւ Եվրամիության փորձագետների կողմից (Եվրահանձնաժողով` Եվրոստատ, Ազատ առեւտրի եվրոպական ընկերակցություն, Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության ազգային համակարգի գնահատման արդյունքների (2008 թվական) եւ Եվրոպական պառլամենտի ու Խորհրդի 2009 թվականի մարտի 11-ի N 223/2009 Կանոնակարգով հաստատված «Եվրոպական վիճակագրության իրավական շրջանակ. Վիճակագրության մասին օրենքի» (2010 թվական) դրույթների ու դրանց հիման վրա մշակված վիճակագրության միջազգային չափանիշների ու ստանդարտների վրա:

3. Համաձայն պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների` վիճակագրությունը պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, հանրության, բիզնեսի պահանջմունքների բավարարման համար ծրագրային աշխատանքի ընթացքում պետք է ապահովի անկողմնակալություն (անկախություն), տեղեկատվությունից օգտվելու հավասար մատչելիություն, պրոֆեսիոնալ ստանդարտներ, արդյունավետություն, հաշվետվողականություն եւ թափանցիկություն, սկզբնական (անվանական) տվյալների գաղտնիություն եւ այլն: Հարկ է, որ սպառողները Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունն ընկալեն որպես որոշակի քաղաքականության կողմնորոշված պետական ինստիտուտներից արմատապես տարբերվող մարմին: Անհրաժեշտ է ձեւավորել քաղաքական, վարչական եւ նմանատիպ շահերի միջեւ առկա բախումներում պաշտոնական վիճակագրությանը չներքաշելու երաշխիքներ:

4. Պետական վիճակագրության հիմնական խնդիրների եւ հիմնարար սկզբունքների ապահովման նպատակով մասնավորապես նախատեսվում է`

1) վիճակագրության միջազգայնորեն ընդունված սկզբունքների պահպանման համատեքստում շարունակել վիճակագրական հարաբերությունները կարգավորող իրավական ակտերում համապատասխան փոփոխությունների իրականացումը: Մասնավորապես, Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների համար մշակվող «Վիճակագրության մասին ընդհանուր օրենքը» խորագրով մոդելային օրենքի հիման վրա մշակել օրենքի նոր նախագիծ, որի կարգավորման շրջանակը կներառի ոչ միայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության գործունեությունը, այլեւ Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների՝ ամբողջականացնելով Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական վիճակագրության համակարգը: Դրանում կնկարագրվեն վիճակագրական գործընթացի բոլոր փուլերը (մշակում, արտադրություն եւ արդյունքների տարածում), պաշտոնական վիճակագրության բոլոր մասնակիցները (ռեսպոնդենտներ, արտադրողներ եւ սպառողներ) եւ նրանց միջեւ հարաբերությունները, ինչպես նաեւ պաշտոնական վիճակագրության արտադրության գործիքակազմը՝ սկսած տեղեկատվության աղբյուրներից մինչեւ տեղեկատվության տարածման եղանակներն ըստ Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների եւ եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքով սահմանված սկզբունքների: «Համատարած հաշվառումների (մարդահամար, գյուղատնտեսական համատարած հաշվառում եւ տնտեսական համատարած հաշվառում) մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծի մշակում վերոհիշյալ պահանջներին համապատասխան:

2) վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միասնականացման, ինչպես նաեւ վիճակագրական ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովման նպատակով շարունակել եւ ընդլայնել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջազգային համագործակցությունը.

3) վիճակագրական տվյալների որակի եւ թափանցիկության ապահովման նպատակով շարունակել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չափանիշների ներդրման ու կիրառման աշխատանքները (մասնավորապես ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի մշակած «Տվյալների տարածման հատուկ ստանդարտի»), որոնք ենթադրում են նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջի անխափան շահագործում եւ տեղեկատվության կազմի ու որակի, ինչպես նաեւ մեթոդաբանական տվյալների պարբերական արդիականացում.

4) վիճակագրության մեթոդաբանության զարգացմանը զուգընթաց` շարունակել ներկայում գործող վիճակագրական դիտարկման փաստաթղթերում արտացոլված ցուցանիշների կազմի ու բովանդակության վերանայման, վիճակագրական դիտարկման փաստաթղթերի միասնականացման աշխատանքները` նպատակ ունենալով նվազագույնի հասցնել տեղեկատվության որակի, ամբողջականության եւ արժանահավատության վրա վերջինիս հնարավոր բացասական ազդեցությունները, ինչպես նաեւ հնարավորին նվազեցնել վիճակագրական տեղեկություններ տրամադրողների ծանրաբեռնվածությունը.

5) համալրել, արդիականացնել եւ ամբողջականացնել (նվազագույնը` ամենամյա պարբերականությամբ) վիճակագրական բիզնես-ռեգիստրի տվյալների բազան (իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի մասով) եւ որպես դրա հետեւանք` աստիճանական անցում կատարել տեղեկատվության հավաքագրման ընտրանքային եղանակների կիրառմանն ու ընդլայնմանը.

6) Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին իրականացված գյուղատնտեսական համատարած հաշվառման արդյունքների հիման վրա ձեւավորել գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող միավորների վիճակագրական ռեգիստր,

7) շարունակել տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգման ու կոդավորման միասնական համակարգի մաս կազմող ազգային դասակարգիչների մշակման ու ներդրման, ինչպես նաեւ պետական վիճակագրությունում արդեն իսկ ներդրված ու կիրառվող դասակարգիչների կատարելագործման աշխատանքները.

8) ընդլայնել վարչական ռեգիստրների միջոցով տեղեկատվության հավաքագրման մեխանիզմի կիրառումը` հաշվի առնելով պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված համապատասխան աշխատանքների իրականացման ապահովումը.

9) տեղական (համայնքային) վարչական ռեգիստրների (ներառյալ` համայնքների անձնագրերի) ներդրմանը եւ վարմանը զուգընթաց` կատարելագործել եւ ընդլայնել տարածքային վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը.

10) ընդլայնել սեռերի կտրվածքով վարվող վիճակագրոական ցուցանիշների համակազմը.

11) ցուցանիշների մշակման յուրաժամանակության ապահովման, ինչպես նաեւ աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակներով տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ եւ կիրառմամբ իրականացնել միջոցառումներ տեղեկատվության էլեկտրոնային հավաքագրման ուղղությամբ.

12) սպառողների պահանջների եւ կարիքների ավելի խորն ուսումնասիրման եւ վիճակագրության համապատասխան իրավական դաշտի ու տվյալների տարածման կատարելագործման միջոցով նպաստել վիճակագրական տեղեկատվության նկատմամբ վստահության աճին.

13) շարունակել երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական վիճակը բնութագրող վիճակագրական տեղեկատվություն պարունակող, ինչպես նաեւ ոլորտային ու տարածքային առանձնահատկությունները բնութագրող վիճակագրական հրապարակումների (տեղեկագրերի, ժողովածուների եւ այլն) թողարկումը, ինչպես նաեւ կատարելագործել դրանց կազմը, բովանդակությունն ու թեմատիկ ընդգրկումը` վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) պահանջարկի առավել ամբողջական բավարարման նպատակով.

14) կատարելագործել վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջից ժամանակի իրական ռեժիմով ամփոփ տեղեկատվության տարածման եղանակները:


ՄԱՍ 2

ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ

5. Վիճակագրության ոլորտը բնութագրվում է մեթոդաբանության մշտական կատարելագործման անհրաժեշտությամբ, որը խարսխված է մի կողմից` տվյալների արժանահավատության, յուրաժամանակության, տեղեկատվության ստացման գիտական հիմնավորվածության եւ միջազգային չափանիշներին համապատասխանության առումով մշտապես աճող պահանջների, մյուս կողմից` վիճակագրական գաղտնիքի սկզբունքի պահպանման պահանջի վրա:

6. Վիճակագրության հետագա զարգացումը 2016-2018 թվականներին նախատեսվում է իրականացնել հետեւյալ հիմնական միջոցառումային ծրագրերի շրջանակում:


ԲԱԺԻՆ 1. ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

ԳԼՈՒԽ I.

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ

7. «Ազգային հաշիվների համակարգ-2008» եւ Եվրոպական հաշիվների համակարգ-2010» միջազգային մեթոդաբանությունների համաձայն` ամբողջ տնտեսության, ինչպես նաեւ տնտեսության կառուցվածքային հատվածների մակարդակով Հայաստանի ազգային հաշիվների համակարգի վիճակագրության վարում եւ կատարելագործում.

8. «Ազգային հաշիվների համակարգ-2008» մեթոդաբանական հենքով համախառն ներքին արդյունքի բացարձակ ծավալի եւ շարժընթացի հետընթաց վերանայումների աշխատանքների իրականացում.

9. «Ազգային հաշիվների համակարգ-2008»-ի պահանջներին համապատասխան Հայաստանի ազգային հաշիվների համակարգի ցուցանիշների հաշվարկների կատարելագործման նպատակով տեղեկատվության աղբյուրների համալրում եւ կատարելագործում.

10. ֆինանսական եւ ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածների ավելացված արժեքի (արտադրական եղանակով) վիճակագրության վարում` ըստ ենթահատվածների.

11. Հայաստանի ազգային հաշիվների վիճակագրության վարում Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչին եւ «Ազգային հաշիվների համակարգ - 2008»-ով սահմանվող դասակարգումներին համապատասխան.

12. «չդիտարկվող տնտեսության» չափերի գնահատման մեթոդաբանության եւ հաշվարկների կատարելագործում Եվրոստատի «Աղյուսակային մոտեցման» սկզբունքի կիրառմամբ, այդ թվում՝ «անօրինական գործունեության» գնահատման իրականացում.

13. ազգային հաշիվների համակարգում «Ռեսուրսներ-օգտագործում» աղյուսակների կազմման աշխատանքների իրականացում.

14. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունների գնահատման մեթոդաբանության կատարելագործում.

15. ազգային հարստության բաղադրիչների վիճակագրության վարում եւ կատարելագործում.

16. Հայաստանի ազգային հաշիվներում հիմնական միջոցների սպառման գնահատման մեթոդաբանության կատարելագործում.

17. «սպառողի ծախսերի մեթոդի» կիրառմամբ «սեփական բնակարանում ապրելու պայմանականորեն հաշվարկվող վարձակալության արժեքի» գնահատման իրականացում եւ Հայաստանի ազգային հաշիվներում ներառում:

ԳԼՈՒԽ II.

ԲԻԶՆԵՍ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏ եւ ԿԱՊ, ԱՌեւՏՈՒՐ եւ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)






18. «Տնտեսական գործունեության տեսակների» եւ «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» Հայաստանի դասակարգիչներին համապատասխան վիճակագրության վարում.

19. վիճակագրական տվյալների հավաքագրման եւ մշակման մեթոդաբանության շարունակական կատարելագործում եւ դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին եւ ստանդարտներին համապատասխան.

20. վիճակագրական տվյալների որակի բարձրացման եւ ամբողջականության ապահովման նպատակով չդիտարկվող (չհաշվառվող) դաշտի գնահատման կիրառվող գործիքակազմի մեթոդաբանական կատարելագործում.

21. ըստ տնտեսական գործունեության տեսակների տնտեսավարող միավորների վիճակագրական ռեգիստրի ձեւավորում եւ շարունակական արդիականացում.

22. ըստ աշխատողների թվաքանակով որոշվող չափերի եւ ընտրանքային համամասնությունների տեղեկատվության հավաքագրման, մշակման ու ամփոփման ընտրանքային դիտարկումների գործիքի շարունակական ընդլայնում եւ ընտրանքային դիտարկման դաշտի ներկայացուցչականությունն ապահովելու նպատակով դրանց պարբերաբար արդիականացում.

23. գործունեություններ իրականացնելու համար համապատասխան վարչական լիազորությունների տիրապետող մարմինների կողմից տրված լիցենզիաների եւ թույլտվությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման եւ ամփոփման աշխատանքների իրականացում.

24. վարչական ռեգիստրների` որպես վիճակագրական տեղեկատվության աղբյուրի կիրառման շրջանակների ընդլայնում.

25. միջազգային էներգետիկ հանձնաժողովի ստանդարտներին համապատասխան Հայաստանի Հանրապետության Էներգահաշվեկշռի կազմման նպատակով, առաջնային եւ երկրորդային էներգակիրների արտադրության, ներկրման, սպառման, պահուստների եւ այլնի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվական տվյալների շտեմարանի ձեւավորում.

26. նորարարության վիճակագրության ներդրման նախապատրաստում Եվրոպական միության Թվինինգ ծրագրի շրջանակում:


ԳԼՈՒԽ III. ԳՆԵՐ եւ ՍԱԿԱԳՆԵՐ

27. Սպառողական գների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության հետագա կատարելագործման նպատակով դիտարկվող ապրանք-ծառայությունների կազմի, կառուցվածքի վերանայում եւ արդիականացում, զամբյուղում ներառված ապրանք-ծառայությունների կշիռների վերահաշվարկ, կշիռների՝ 3-5 տարի պարբերականությամբ վերանայումից անցում տարեկան պարբերականության.

28. գնադիտարկման աշխատանքների օպտիմալացման նպատակով առեւտրի եւ ծառայության յուրաքանչյուր օբյեկտում ամսական երեք գնադիտարկման փոխարեն մեկ անգամյա գնադիտարկման իրականացում, բացառությամբ վառելիք եւ բարձր սեզոնայնությամբ միրգ ու բանջարեղեն ապրանքային խմբերի.

29. գնադիտարկման համար իրականացվող առեւտրի եւ ծառայություն մատուցող կազմակերպությունների ընտրանքի շարունակական բարելավում ըստ ներկայացուցչականության գործոնի եւ ընտրված կազմակերպություններում սպառողական ապրանքների եւ ծառայությունների ամենամսյա գնադիտարկումների շարունակական իրականացում.

30. փոքր (շարժական) համակարգիչների եւ նմանատիպ տեխնիկական այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաեւ համացանցով (համացանցային առեւտրի դեպքում) գնային տեղեկատվության հավաքագրման աշխատանքների ընդլայնում, առեւտուր եւ ծառայություն մատուցող կազմակերպությունների հետ համագործակցությամբ ըստ ապրանքային ծածկագրերի գնային տեղեկատվության ստացում՝ էլեկտրոնային կրիչներով կամ այլ տեխնիկական միջոցներով.

31. արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրանքների, արտաքին եւ փոխադարձ առեւտրի գների, բեռնափոխադրումների սակագների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության շարունակական կատարելագործում, հետազոտման դաշտի ընդլայնում, դիտարկվող արդյունաբերական կազմակերպությունների եւ գյուղացիական տնտեսությունների ընտրանքի վերանայում, գների հետազոտության կազմակերպում` միջազգային չափանիշներին ու դասակարգումներին համապատասխան.

32. «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» Հայաստանի դասակարգչի ինը նիշ մակարդակին համապատասխան արտադրատեսակների ընտրանքի ու դասակարգման իրականացում՝ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի հաշվարկման համար.

33. Անկախ պետությունների համագործակցության երկրների տարածաշրջանում իրականացվող համախառն ներքին արդյունքի եւ ազգային արժույթի գնողունակության համարժեքության հաշվարկման միջազգային համադրումների ծրագրով 2014 թվականի ցուցանիշներով աշխատանքների իրականացում եւ վերջնական արդյունքների հրապարակում: Միջազգային գլոբալ համադրումների ծրագրի հաջորդ փուլի աշխատանքներին մասնակցելու համար նախապատրաստական աշխատանքների իրականացում:


ԳԼՈՒԽ IV. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱ

34. Զբաղվածության եւ աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման եւ ամփոփման մեթոդների եւ գործիքակազմի շարունակական կատարելագործում (հատկապես, աշխատուժի հետազոտության գործիքի ներքո) եւ դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին եւ ստանդարտներին համապատասխան.

35. վարչական ռեգիստրների տվյալների կիրառման շրջանակի ընդլայնում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության անձնավորված հաշվառմամբ վարձու աշխատողների տեղեկատվական շտեմարանի վիճակագրական նպատակով օգտագործում.

36. Հայաստանի Հանրապետության աշխատանքի վիճակագրության մեթոդաբանության եւ ելքային ցուցանիշների համակազմի հնարավորինս ներդաշնակեցում (մոտարկում), Աշխատանքի միջազգային կազմակերպության եւ Եվրոպական Միության կողմից առաջարկվող մեթոդաբանության (սահմանումներ, հասկացություններ), դասակարգումների եւ անհրաժեշտ ցուցանիշների հետ միասնականացում` հաշվի առնելով նաեւ Ազգային հաշիվների համակարգի դրույթներին համապատասխանությունը: Մասնավորապես, նախատեսվում է.

1) աշխատանքի շուկայի վերաբերյալ տվյալների հավաքագրման ռազմավարության վերանայում, նախկին ստանդարտներից` անցում 2013 թվականի Աշխատանքի վիճակագիրների միջազգային 19-րդ համաժողովում ընդունված «Աշխատանքի, զբաղվածության, աշխատուժի թերօգտագործման վիճակագրության» վերաբերյալ բանաձեւի եւ «Ազգային հաշիվների համակարգ, 2008»-ի դրույթներին, աշխատանքի շուկայի ցուցանիշների կազմի եւ շրջանակի վերանայում եւ ընդլայնում` գործող միջազգային չափանիշներին եւ ստանդարտներին համապատասխան,

2) Եվրոպական միության Թվինինգ ծրագրի շրջանակում աշխատավարձի, վաստակի, աշխատանքի գնի, աշխատաժամերի վիճակագրության կատարելագործում եւ աշխատանքի գնի ինդեքսի հաշվարկի ներդրում,

3) թափուր աշխատատեղերի, նոր ստեղծված աշխատատեղերի, աշխատանքային միգրացիայի, աշխատողների մասնագիտական ուսուցման, աշխատանքի պայմանների վիճակագրության բարելավում,

37. Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից առաջարկվող «Արժանապատիվ աշխատանքի» գնահատման համար անհրաժեշտ վիճակագրական հիմնական ցուցանիշների ապահովում, ինչը ենթադրում է նոր փոփոխականների ներմուծում եւ դրանց հիման վրա միջազգային ստանդարտներին համապատասխանող ցուցանիշների հաշվարկում.

38. տնային տնտեսություններում եւ առեւտրային փոքր կազմակերպություններում աշխատուժի ընտրանքային հետազոտությունների կատարելագործում` միտված ցուցանիշների մանրամասնեցվածության խորացմանը:

ԳԼՈՒԽ V. ԲԻԶՆԵՍ ՌԵԳԻՍՏՐ

39. Վարչական ռեգիuտրների (մաuնավորապեu` Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիuտր, Հայաuտանի Հանրապետության ֆինանսների նախարարություն եւ այլն) կողմից վարվող տվյալների բազաների հիման վրա իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի մաuով բիզնեu ռեգիuտրի բազայի ամբողջականացման ապահովում եւ դրանում ներառված ցուցանիշների պարբերաբար արդիականացում` համաձայն միջազգային ընդունված չափորոշիչների.

40. բիզնեu ռեգիuտրի բազայի ծրագրային ապահովման շարունակական կատարելագործում` ուղղված պետական վիճակագրության ընտրանքային դիտարկման մեխանիզմների կիրարկման ընդլայնմանը.

41. բիզնեu ռեգիuտրի բազայում առկա ցուցանիշների որակի բարձրացման նպատակով ուղղակի եւ անուղղակի աղբյուրներից հավաքագրվող տեղեկատվության մշակման գործիքների կատարելագործում:



ԳԼՈՒԽ VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐ

42. «Տնտեսական գործունեության տեսակների» Հայաստանի դասակարգչին համապատասխան ոչ ֆինանսական հատվածի առեւտրային կազմակերպությունների ֆինանսների վիճակագրության վարում:

ԲԱԺԻՆ 2

ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ

43. Պետական ֆինանսների (համախմբված, պետական եւ համայնքների բյուջեների եւ դրանց տարրերի) վիճակագրության վարում եւ կատարելագործում` միջազգայնորեն ընդունված եւ կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան.

44. Հայաստանի Հանրապետության պետական պարտքի վիճակագրության վարում եւ կատարելագործում (վարչական վիճակագրություն վարող լիազոր մարմնի հետ համատեղ),

45. ֆինանսական միջնորդության հատվածի (ներառյալ` համապատասխան վարչական վիճակագրությունը վարող լիազոր մարմնի հետ համատեղ` ֆինանսական միջնորդության ոչ բանկային հատվածի) վիճակագրության վարում եւ կատարելագործում.

46. «Ազգային հաշիվների համակարգ-2008»-ի սկզբունքներին համապատասխան` «Ֆինանսական հաշվի» վիճակագրության ներդրման աշխատանքների իրականացում:

ԲԱԺԻՆ 3

ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾԸ

47. Ապրանքների գծով արտաքին եւ փոխադարձ առեւտրի վիճակագրության վարում` «Ապրանքների արտաքին առեւտրի վիճակագրություն. Հասկացություններ եւ սահմանումներ, 2010» ձեռնարկի դրույթների եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտաքին առեւտրի մաքսային վիճակագրության եւ փոխադարձ առեւտրի վիճակագրության վարման միասնական մեթոդաբանությանն ու «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» դասակարգչին համապատասխան.

48. Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի «Ապրանքներ» եւ «Ծառայություններ» հոդվածների կազմում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի «Վճարային հաշվեկշռի եւ միջազգային ներդրումային դիրքի ձեռնարկ 6» մեթոդաբանությանը համապատասխան.

49. միջազգայնորեն ընդունված եւ կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վարում (այդ թվում` վարչական վիճակագրություն վարող լիազոր մարմնի հետ համատեղ «Վճարային հաշվեկշռի եւ միջազգային ներդրումային դիրքի ձեռնարկ 6» եւ «Արտաքին պարտքի վիճակագրություն» ձեռնարկի դասակարգումներին համապատասխան վիճակագրության վարում).

50. իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հաշվառման դաշտի բարելավում եւ ցուցանիշների գնահատման կատարելագործում` միջազգայնորեն ընդունված եւ կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան (այդ թվում` վարչական վիճակագրություն վարող լիազոր մարմնի հետ համատեղ).

51. «Ծառայությունների միջազգային առեւտրի վիճակագրություն, 2010» ձեռնարկի դրույթներին համապատասխան միջազգային ծառայությունների վիճակագրության վարում.

52. միջազգային եւ ներքին զբոսաշրջության վիճակագրության վարում, զբոսաշրջության սատելիտային հաշվի ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացում:

ԲԱԺԻՆ 4

ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ

ԳԼՈՒԽ I. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ

53. Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սոցիալական ապահովության եւ սոցիալ-ժողովրդագրության այլ բնագավառների վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով` վարչական ռեգիստրների ձեւավորմանը մեթոդաբանական օժանդակության ցուցաբերում եւ վարչական ռեգիստրների տվյալների օգտագործման ընդլայնում.

54. բնակարանային ֆոնդի եւ կոմունալ տնտեսության ոլորտի վիճակագրության բարելավում, վարչական ռեգիստրների ձեւավորմանը մեթոդաբանական օժանդակության ցուցաբերում եւ վարչական ռեգիստրների տվյալների օգտագործման ընդլայնում:

ԳԼՈՒԽ II. ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

55. Տնային տնտեսությունների պարբերական ընտրանքային հետազոտությունների անցկացում եւ մեթոդաբանության կատարելագործում՝ Համաշխարհային բանկի կողմից մշակված մեթոդաբանական զարգացումների ներքո.

56. աղքատությունը եւ սոցիալական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների ամբողջականացման եւ արդիականացման նպատակով տնային տնտեսությունների հետազոտությունների ընտրանքի ավելի բարձր ներկայացուցչականության ապահովում տարածաշրջաններով.

57. աղքատության բազմաչափ համաթվի գնահատում եւ դրա՝ որպես աղքատության չափման այլընտրանքային մեթոդի կիրառման շարունակական կատարելագործում.

58. աղքատության նյութական եւ ոչ նյութական (կրթություն, առողջապահություն, անվտանգ խմելու ջրի մատչելիություն եւ բնակարանային պայմաններ) ցուցանիշների վարման շարունակականության ապահովում ու կատարելագործում.

59. տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտությունների ժամանակ հատուկ մոդուլներով (մոդուլային հարցաթերթերով) աղքատության խորացված գնահատման իրականացում, այդ թվում` երեխաների շրջանում սոցիալական բացառումների, երեխաների կարիքների, երեխաների մարդաչափական չափումների, աղքատության քարտեզագրման, անհատական մակարդակով տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիության վերաբերյալ ցուցանիշների կազմի ու բովանդակության ամբողջականացում եւ կատարելագործում:


ԳԼՈՒԽ III. ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

60. Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեuության կազմակերպության ու Եվրոպական հանձնաժողովի երաշխավորած մեթոդաբանության համաձայն` պարենային ապահովության վիճակը բնութագրող ցուցանիշների համակարգի (պարենի առկայություն, մատչելիություն եւ յուրացվելիություն) շարունակական կատարելագործում եւ դրանց հիման վրա Ազգային պարենային հաշվեկշիռների պարբերական կազմում:

ԳԼՈՒԽ IV. ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

61. Բնակչության բնական շարժի` քաղաքացիական կացության ակտերում ներառված ծննդյան, մահվան, ամուսնության, ամուսնալուծության տվյալների վիճակագրական մշակման աշխատանքների շարունակական կատարելագործում, այդ թվում՝ տվյալների մշակման գործող համակարգում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային ստորաբաժանումների միջոցով փոխանցվող էլեկտրոնային տվյալների ներդրում եւ ելքային աղյուսակների ստացման ապահովում.

62. բնակչության մեխանիկական տեղաշարժերի` միգրացիայի վարչական հաշվառման տեղեկատվական շտեմարանների ամբողջականացման ապահովմանը մեթոդաբանական օժանդակության ցուցաբերում, միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց եւ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների վերաբերյալ միջազգայնորեն սահմանված չափորոշիչներին համապատասխան վիճակագրական տվյալների ստացում.

63. բնակչության սեռատարիքային կազմի վերաբերյալ ելքային տվյալների ստացման համար մեքենայական մշակման ծրագրերի կատարելագործման ուղղությամբ աշխատանքների իրականացում, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Երեւան քաղաքի կտրվածքով վիճակագրական հաշվարկները եւս Հայաստանի Հանրապետության բնական շարժի մշակման համալիր ծրագրում ներառելու ուղղությամբ.

64. «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հերթական` 2021 թվականի մարդահամարը երկրի նպատակներին, ժամանակի պահանջներին, ինչպես նաեւ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի հանձնարարականներին համահունչ ծրագրավորելու եւ դրա կազմակերպական գործառույթների նախապատրաստմանն ուղղված աշխատանքների իրականացում, այդ թվում՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի (վարչական ռեգիստրի) տվյալների հիման վրա մարդահամար անցկացնելու հնարավորությունների ուսումնասիրում.

65. ժողովրդագրական իրավիճակի գնահատման այլընտրանքային աղբյուրների ձեւավորման, այդ թվում՝ արտագնա միգրացիոն միտումների եւ փորձառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման նպատակով (այդ տվում «ֆոկուս» հետազոտությունների միջոցով) նախապատրաստական աշխատանքների իրականացում:

ԳԼՈՒԽ 5. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

66. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական եւ տարածքային զարգացման ու կենսագործունեության առանձնահատկություններով պայմանավորված` ոլորտին առնչվող տեղեկատվական շտեմարանների ամբողջականացում եւ վարում, համապատասխան վարչական ռեգիստրների կատարելագործմանն օժանդակություն.

67. ջրի սատելիտային ենթահաշիվների ներդրում եւ վարում: Բնապահպանական մյուս ոլորտներին առնչվող սատելիտային ենթահաշիվների ներդրման նախապատրաստական աշխատանքների շարունակում.

68. բնապահպանական միասնական տեղեկատվական շտեմարանի ձեւավորում եւ վարում՝ Եվրոպայի հարեւանության եւ համագործակցության քաղաքանություն ծրագրի շրջանակում եվրոպական բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգի պահանջներին համապատասխան: Օժանդակություն էկոպորտալի ձեւավորմանը.

69. գետավազանային կառավարման եւ զարգացման նախագծերին համապատասխան` վիճակագրական տեղեկատվական շտեմարանների վարման աշխատանքների շարունակական իրականացում.

70. Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման գնահատման ինդեքսային համակարգի կատարելագործման աշխատանքներին մասնակցություն.

71. «Կանաչ էկոնոմիկայի» ցուցանիշների սահմանման եւ ներդրման նախապատրաստական աշխատանքների իրականացում՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերության ու Միավորված ազգերի կազմակերպության բնապահպանության եվրոպական գործակալության հետ համատեղ.

72. մարդկանց առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության գնահատման ցուցանիշների սահմանմանը եւ վարչական ռեգիստրների տեղեկատվական շտեմարանի ձեւավորմանն օժանդակություն:

ՄԱՍ 3

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ

73. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացի իրականացում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի զարգացման հայեցակարգի շրջանակում.

74. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումներում ժամանակակից համակարգչային սարքավորումներով եւ համապատասխան տեխնիկական միջոցներով համալրման աշխատանքների շարունակականության ապահովում.

75. տեղային համակարգչային ցանցերի արդիականացման, օպտիկական մալուխներով համալրման, ժամանակակից համակարգչային սարքավորումներով ու ծրագրային փաթեթներով հանդերձավորման աշխատանքների կազմակերպում եւ իրագործում: Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալությունների տարածքային ստորաբաժինների եւ կենտրոնական ապարատի միջեւ օպտիկական մալուխային համացանցային կապով ապահովման, կորպորատիվ ցանցի կառուցման աշխատանքների շարունակում, գործող ցանցերում հակավիրուսային անվտանգության ապահովման նպատակով արդիականացված ծրագրերի ներդրում եւ շահագործում.

76. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ներքին աշխատանքային ցանցում ամպային տեխնոլոգիաների ներդրում.

77. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջի եւ վիճակագրական տեղեկատվական շտեմարանների շարունակական արխիվացում.

78. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության www.armstat.am , www.armstatbank.am եւ www.armdevinfo.am պաշտոնական կայքէջերի եւ ներքին ծառայողական կայքի արդիականացման աշխատանքների շարունակում, նշված երեք կայքէջերը մեկ կայքէջում մեկտեղելու աշխատանքների իրականացում, վիճակագրական ցուցանիշների շտեմարանի ընդլայնում, վիճակագրական տեղեկատվության տրամադրողների (ռեսպոնդենտների) եւ սպառողների համար ինտերակտիվ շփման համակարգի ներդրում եւ զարգացում, ներառյալ` վիճակագրական հաշվետվություններն առցանց եղանակով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացնելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացում.

79. www.armstatbank.am կայքէջում ՓիՍի-ԱՔՍԻՍ ծրագրային փաթեթի միջոցով տվյալների բազաների ընդլայնման եւ զարգացման աշխատանքների շարունակում,

80. «Արմենիաինֆո» նախագծի շրջանակում զարգացման եւ արդիականցման աշխատանքների շարունակում, մասնավորապես` Հայաստանի Հազարամյակի զարգացման նպատակների ցուցանիշների եւ Հիմնական վիճակագրական տվյալների բազաների ընդլայնում www.armdevinfo.am կայքէջում.

81. վիճակագրական դիտարկման աշխատանքներում օգտագործվող համակարգչային ծրագրերի շարունակական բարելավում.

82. համակարգչային նոր ծրագրային փաթեթների ներդրում եւ շահագործում.

83. վիճակագրական տվյալների՝ միկրոտվյալների, մակրոտվյալների եւ մեթատվյալների բազաների ստեղծում, ինչպես նաեւ կորպորատիվ հիմնապաշարի ստեղծում, որը ներառելու է հրապարակվող վիճակագրական ցուցանիշների ողջ ցանկը.

84. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի տեղեկատվական անվտանգության եւ անխափան աշխատանքների շարունակում` ապահովելով վիճակագրական գաղտնիք համարվող տվյալների անանունությունը եւ անվանազերծումը:

ՄԱՍ 4

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՅՈՒՆԸ

85. Վիճակագրության բնագավառում միջազգային համագործակցությունը, հանդիսանալով Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներից մեկը, ներառում է տեղեկատվության եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ներուժ ստեղծելու նպատակով դրանց տարածումը վիճակագրական տվյալների հետագա օգտագործման համար: Վիճակագրական համագործակցության իրականացման ոլորտը բավական ընդարձակ է` սկսած միջազգային աշխատանքային խմբերի եւ խորհրդակցությունների շրջանակում ոչ պաշտոնական շփումներից մինչեւ վիճակագրության կատարելագործմանն ուղղված համապարփակ ծրագրերը: Համագործակցության հիմնական նպատակներն են`

1) առանցքային ոլորտներում կատարելագործված վիճակագրական տվյալների առավել լայն եւ արդյունավետ օգտագործում ժողովրդագրական, սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական զարգացման բնագավառներում, ինչպես նաեւ ներդրումների ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրման, որոշումների ընդունման եւ վերահսկման համար հիմք ստեղծելու նպատակով,

2) միջազգային համագործակցության գերակայություն հանդիսացող առանցքային ոլորտներում վիճակագրական ներուժի եւ կարողությունների ամրապնդումը վիճակագրական տվյալների կազմման, ինչպես նաեւ դրանց հրապարակման համար,

3) համակարգերի եւ ներուժային հնարավորությունների աջակցմանն ու ընդլայնմանն ուղղված կարողության երկարաժամկետ ծրագրերի ապահովումը:

86. Միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հիմնական խնդիրներն են`

1) էապես ամրապնդել վիճակագրական ներուժն արտադրելու եւ տարածելու բարձր որակի վիճակագրական տվյալներ՝ անհրաժեշտ փաստերի վրա հիմնված որոշումների կայացման գործընթացների համար,

2) բարձրացնել վիճակագրական արտադրանքի որակը` այն է վիճակագրական տվյալների համապատասխանությունը, գնահատումների ճշգրտությունը եւ արժանահավատությունը, յուրաժամանակությունը եւ ճշտապահությունը, տվյալների մատչելիությունը եւ պարզությունը, համաձայնեցվածությունը եւ համադրելիությունը ու ամբողջականությունը ժամանակակից տեղեկատվության պահանջներին համահունչ,

3) բարձրացնել տվյալների արդիականությունը` ապահովելով սպառողների կարիքների հաշվառումը եւ բավարարումը,

4) ապահովել տվյալների միջազգային համադրելիությունը,

5) գործել միջազգային վիճակագրական չափանիշներին եւ կանոններին համաձայն,

6) հաշվի առնելով վիճակագրության առնչությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներին, բացառապես վիճակագրության միջազգային ստանդարտներով գործելու հրամայականը, գիտակցելով վիճակագրի պատասխանատվությունը հանրության` սպառողների, ռեսպոնդենտների եւ այլ գործընկերների հանդեպ, ինչպես նաեւ վիճակագրի մասնագիտության յուրօրինակությունը, հետեւել Միավորված ազգերի կազմակերպության Պաշտոնական Վիճակագրության Հիմնարար Սկզբունքներին, Եվրոպական Վիճակագրության Փորձառության Օրենսգիրքի Սկզբունքներին, Պրոֆեսիոնալ Էթիկայի Հռչակագրի Սկզբունքներին, Միջազգային Վիճակագրական Գործունեության Կառավարման Սկզբունքներին եւ դրանք կիրառել իր գործունեությունում,

7) բարձրացնել եւ երաշխավորել պաշտոնական վիճակագրության հեղինակությունն արտաքին աշխարհում:

87. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը նախատեսում է շարունակել ակտիվ մասնակցությունը միջազգային համագործակցության շրջանակում համաշխարհային մասշտաբով վիճակագրական մեթոդաբանության եւ պրակտիկայի կատարելագործման, միասնականացման եւ ներդաշնակեցման, ազգային վիճակագրական ծառայությունների կողմից պաշտոնապես հրապարակվող իրենց երկրների սոցիալ-տնտեսական զարգացման եւ բնակչության կենսամակարդակի վերաբերյալ ցուցանիշների համադրելիության ապահովման ուղղությամբ: Իր բովանդակությամբ եւ ձեւերով այդ կարեւորագույն եւ բազմակողմանի գործունեությունը կիրականացվի հետեւյալ հիմնական ուղղություններով.

1) մասնակցություն միջազգային կազմակերպությունների գործունեությանը`

ա. Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրական հանձնաժողովի, Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի եւ Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանսի, զարգացման ծրագրի, բնակչության հիմնադրամի, մանկական հիմնադրամի, կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության, Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի համար սոցիալ-տնտեսական հանձնաժողովի, պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության, համակարգի այլ մասնագիտացված մարմինների).

բ. Արժույթի միջազգային հիմնադրամի.

գ. Համաշխարհային բանկի.

դ. Եվրամիության վիճակագրական ծառայության.

ե. Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության.

զ. Աշխատանքի միջազգային կազմակերպության.

է. Միջազգային վիճակագրական ինստիտուտի

ը. այլ միջազգային կազմակերպությունների.

2) պետական վիճակագրության համակարգի բարեփոխումների ուղղությամբ կարեւորագույն հիմնախնդիրների լուծման նպատակով արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ համագործակցության նախագծերի մշակում եւ իրականացում միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցության ազգային եւ տարածաշրջանային ծրագրերի ֆինանսական միջոցների հաշվին,

3) համագործակցություն արտասահմանյան երկրների ազգային վիճակագրական ծառայությունների հետ վիճակագրական գործունեության արդիական հիմնահարցերի ուղղությամբ երկկողմանի հիմունքներով,

4) Անկախ Պետությունների Համագործակցության երկրների վիճակագրական ծառայությունների հետ ավանդական կապերի եւ համագործակցության զարգացում երկկողմանի հիմունքներով` մասնակցելով Անկախ Պետությունների Համագործակցության երկրների միջպետական վիճակագրական կոմիտեի գործունեությանը:

88. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համագործակցության գերակայությունների շարքին են դասվում վիճակագրության հետեւյալ բնագավառները.

1) վիճակագրական կարողությունների ամրապնդում,

2) վիճակագրական ենթակառուցվածք. դասակարգումներ, ստանդարտներ եւ վիճակագրական ռեգիստրներ,

3) վիճակագրական համակարգերի կառավարման հարցեր. վիճակագրական օրենք, վիճակագրական տվյալների արտադրման արդյունավետություն,

4) որակի կառավարում,

5) մակրո-տնտեսական վիճակագրություն,

6) արտաքին առեւտրի վիճակագրություն,

7) բիզնես վիճակագրություն,

8) էներգետիկայի վիճակագրություն,

9) գյուղատնտեսության վիճակագրություն,

10) սոցիալական, ժողովրդագրական եւ աշխատանքի շուկայի վիճակագրություն,

11) աղքատության վիճակագրություն,

12) սեռերի կտրվածքով վիճակագրություն,

13) շրջակա միջավայրի վիճակագրություն,

14) 2015թ. հետո զարգացման օրակարգ. կայուն զարգացման ցուցանիշներ,

15) միջազգային համադրումների ծրագիր,

16) հորիզոնական ոլորտներ. աշխատանք ռեսպոնդենտների (ռեսպոնդենտների ծանրաբեռնվածության նվազեցում) եւ սպառողների (նախաձեռնողական քաղաքականության իրականացում) հետ, սպառողներին կողմնորոշում ունեցող տեղեկատվության տարածում, ազգային վիճակագրական համակարգի կառավարում եւ համակարգում, անձնակազմի ուսուցում,

17) ինստիտուցիոնալ ենթակառուցվածք. տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ, բյուջետային եւ մարդկային ռեսուրսներ:

89. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կշարունակի իր գործունեությունը` ուղղված Եվրոպական վիճակագրական համակարգին ինտեգրմանը Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ կնքված Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի (ԳՀՀ) իրականացման շրջանակում:

90. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կմասնակցի Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում Եվրամիություն - Հայաստան գործողությունների ծրագրին` վիճակագրության մասով:

91. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կշարունակի Եվրամիության Թվինինգ եւ Թայեքս գործիքների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ինստիտուցիոնալ հզորացմանը, Եվրամիության չափանիշներին համապատասխանող վիճակագրական համակարգի ձեւավորմանը եւ հետագա բարելավմանը, Եվրամիության կանոնակարգերի մոտարկմանը, Եվրամիության օրենսդրությանն ու ստանդարտներին համապատասխանեցմանն ուղղված գործունեությունը:

92. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կշարունակի իր գործունեությունը` ուղղված վիճակագրությունում Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցմանը, իրականացնելով վիճակագրությունում Եվրամիության օրենսդրության մոտարկումը համաձայն Վիճակագրական Պահանջների Կոմպենդիումի, Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ համագործակցության շրջանակում:

93. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը վիճակագրության մասով կմասնակցի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված աշխատանքներին:

ՄԱՍ 5

ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

94. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ուսուցման քաղաքականությունը հիմնված է ուսուցման ծրագրերի վրա` կողմնորոշված դեպի անձնակազմի կարիքներն ու պահանջները եւ նպատակաուղղված գիտելիքների, հմտությունների, փորձի եւ տեղեկատվության փոխանակմանը:

95. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կշարունակի կադրերի պատրաստման եւ վերապատրաստման գործընթացը` ընդգրկելով աշխատակազմի ինչպես կառուցվածքային, այնպես էլ առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցներին: Կշարունակվի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների եւ ազգային վիճակագրական ծառայությունների կազմակերպած դասընթացներին, սեմինարներին եւ աշխատանքային հանդիպումներին:

96. Առաջնորդվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների հետեւողական կատարելագործման եւ զբաղեցրած պաշտոններին համապատասխանության որոշման նպատակով կշարունակվեն վերապատրաստման եւ ատեստավորման գործընթացները:

ՄԱՍ 6

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

97. Պետական վիճակագրության ոլորտում 2016-2018 թվականներին իրականացման ենթակա հետեւյալ եւ այլ միջոցառումների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել հետեւյալ հիմնական եղանակներով (աղբյուրներից).

1) պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով (ներառյալ` ոչ հարկատուների տրամադրած միջոցները),

2) պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերից դուրս իրագործվող լրացուցիչ աշխատանքների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող, ինչպես նաեւ ոչ հարկատուների տրամադրած միջոցներով: