Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-848-24.08.2015-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 8-ի ՀO-23-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել 1.2-րդ եւ 1.3-րդ մասերով, հետեւյալ բովանդակությամբ՝

«1.2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում բիֆիդոբակտերիաների կենդանի կուլտուրաներով եւ (կամ) մանոկուլտուրաներով կամ խմբերով պրոբիոտիկ մանրէների այլ շտամերով եւ (կամ) պրոբիոտիկներով հարստացված` մերանային մանրէներով թթվեցնելու միջոցով պատրաստված կաթնային, կաթնային բաղադրյալ, կաթ պարունակող մթերքների վրա, որոնց մակնշման մեջ կամ գովազդում թույլատրվում է օգտագործել «բիոլոգիական» տերմինը կամ դրա կրճատ «բիո» կամ այլ ձեւերը առանձին կամ հարադիր:

1.3. Սույն հոդվածի 1.1-ին մասի դրույթները չեն տարածվում սույն հոդվածի 1.2 մասում նշված մթերքների, դրանց արտադրության եւ (կամ) շրջանառության ոլորտում ծառայությունների մատուցման անհատականացման միջոցների վրա, ինչպես նաեւ այն տնտեսվարող սուբյեկտների անհատականացման միջոցների վրա, որոնք գործունեություն են իրականացնում միայն սույն հոդվածի 1.2-րդ մասում նշված մթեքների արտադրության եւ (կամ) շրջանառության ոլորտում:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում եւ Կաթի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության եւ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում առկա հակասությունները շտկելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման մեջ, ինչպես նաեւ գովազդում նշվում է «օրգանական» կամ մակնշման առումով համարժեք «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինները կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձեւերը` առանձին կամ հարադիր, միայն այն դեպքում, եթե՝

1) այն օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդով արտադրված եւ հավաստված (սերտիֆիկացված) արտադրանք է.

2) ներմուծվող արտադրանքն ուղեկցվում է օրգանական գյուղատնտեսության կանոններով սահմանված համապատասխանության հավաստման փաստաթղթերով:

Նույն հոդվածի 1.1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի արտադրություն եւ (կամ) շրջանառություն իրականացնող եւ (կամ) ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների, թողարկվող եւ (կամ) շրջանառվող սննդամթերքի եւ (կամ) սննդամթերքի մատուցման ծառայությունների անհատականացման միջոցներում արգելվում է օգտագործել «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձեւերը` առանձին կամ հարադիր, բացառությամբ զուտ օրգանական գյուղատնտեսական արտադրանք արտադրող եւ (կամ) շրջանառող եւ (կամ) ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների, թողարկվող եւ (կամ) շրջանառվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքի եւ (կամ) օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ծառայությունների մատուցման անհատականացման միջոցների:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված Կաթին, կաթնամթերքին եւ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների, ինչպեսնաեւ Եվրասիական տնտեսական միության «Կաթի եւ կաթնամթերքի անվտանգության մասին» ТРТС 033/2013 («Технический регламент о безопасности молока и молочной продукции», утв. решением совета ЕЭКА от 9 октября 2013 г. N67) տեխնիկական կանոնակարգերը սահմանում են, որ կաթի եւ կաթնամթերքի արտադրության եւ իրացման ընթացքում արտադրանքի մակնշման մեջ, ինչպես նաեւ անհատականացման միջոցներում օգտագործվում է «բիո» նախդիրը, եթե տվյալ կաթնամթերքը պատրաստվում է մերանային մանրէներով թթվեցնելու միջոցով` ավելացնելով խմորման գործընթացում եւ (կամ) դրանից հետո բիֆիդոբակտերիաների կենդանի կուլտուրաներ եւ (կամ) մանոկուլտուրաներով կամ խմբերով պրոբիոտիկ մանրէների այլ շտամեր եւ (կամ) պրոբիոտիկներ: Ընդ որում, տվյալ դեպքում վերը նշված կանոնակարգերը որեւէ պահանջ չեն նախատեսում կաթնամթերքը օրգանական գյուղատնտեսության մեթոդով արտադրված լինելու վերաբերյալ:

Նշված իրավիճակը օրենսդրական հակասությունից բացի կարող է նաեւ գործնական կիրառման տեսանկյունից խնդիրներ առաջացնել սպառողների իրավունքների պաշտպանության առումով, քանի որ «բիո» նախդիրով մակնշված կաթնամթերքը Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությամբ ունենում է տարբեր իմաստներ:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Օրգանական գյուղատնտեսական արտադրանքը ունի արտադրության եւ արտահանման ծավալային աճի մեծ ներուժ: Այդ պատճառով, ինչպես նաեւ Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակներում անհրաժեշտ է ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել ԵԱՏՄ եւ միջազգային ընդունված պահանջներին:

Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Սույն նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ոչ օրգանական սննդամթերքի արտադրություն եւ (կամ) շրջանառություն իրականացնող եւ (կամ) ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների, թողարկվող եւ (կամ) շրջանառվող սննդամթերքի եւ (կամ) սննդամթերքի մատուցման ծառայությունների անհատականացման միջոցներում «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձեւերը` առանձին կամ հարադիր օգտագործելու օրենքով սահմանված արգելքը բացառել բիֆիդո բակտերիաների կենդանի կուլտուրաներով եւ (կամ) մանոկուլտուրաներով կամ խմբերով պրոբիոտիկ մանրէների այլ շտամերով եւ (կամ) պրոբիոտիկներով հարստացված` մերանային մանրէներով թթվեցնելու միջոցով պատրաստված կաթնային, կաթնային բաղադրյալ, կաթ պարունակող մթերքների համար եւ դրանց մակնշման մեջ կամ գովազդում թույլատրել օգտագործելու «բիոլոգիական» տերմինը կամ դրա կրճատ «բիո» կամ այլ ձեւերը առանձին կամ հարադիր:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից եւ լրամշակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնժողովի առաջարկությունների հիման վրա:

Ակնկալվող արդյունքը.

Սույն որոշման նախագծի ընդունմամբ կվերանան «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում եւ  Կաթի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության եւ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում առկա հակասությունները:

Եզրակացություն

«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Վերոնշյալ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետականեւհամայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է սահմանել բացառություն օրգանական սննդամթերքի մակնշման առանձին դեպքերի համար: Մասնավորապես` կաթնային, կաթնային բաղադրյալ, կաթ պարունակող մթերքների մակնշման մեջ կամ գովազդում «բիոլոգիական» տերմինը կամ դրա կիրճատ «բիո» կամ այլ ձեւերը կարող են օգտագործվել, եթե այդ արտադրատեսակները պատրաստված են մերանային մանրէներով թթվեցնելու միջոցով:

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագծի) նախագծով առաջարկվում է  Հայաստանի Հանրապետությունում ոչ օրգանական սննդամթերքի արտադրություն եւ (կամ) շրջանառություն իրականացնող եւ (կամ) ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների, թողարկվող եւ (կամ) շրջանառվող սննդամթերքի եւ (կամ) սննդամթերքի մատուցման ծառայությունների անհատականացման միջոցներում «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձեւերը` առանձին կամ հարադիր օգտագործելու օրենքով սահմանված արգելքը բացառել բիֆիդոբակտերիաների կենդանի կուլտուրաներով եւ (կամ) մանոկուլտուրաներով կամ խմբերով պրոբիոտիկ մանրէների այլ շտամերով եւ (կամ) պրոբիոտիկներով հարստացված` մերանային մանրէներով թթվեցնելու միջոցով պատրաստված կաթնային, կաթնային բաղադրյալ, կաթ պարունակող մթերքների համար եւ դրանց մակնշման մեջ կամ գովազդում թույլատրել օգտագործելու «բիոլոգիական» տերմինը կամ դրա կրճատ «բիո» կամ այլ ձեւերը առանձին կամ հարադիր:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են սննդամթերքի արտադրություն եւ (շրջանառություն իրականացնող եւ ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների կողմից մատուցվող ծառայությունների շուկաների հետ, սակայն  Նախագծի ընդունմամբ նշված շուկաներում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին առնչվում է մասնակիորեն, սակայն այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում   փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը  հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: