Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները:
Սույն օրենքի գործողությունը չի տարածվում գյուղատնտեսական, վայրի (բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի), որսի, ինչպես նաեւ մարդու կենսագործունեության վրա վնասակար ազդեցություն ունեցող կենդանիների (վնասատու կրծողներ, միջատներ եւ այլն) հետ կապված իրավահարաբերությունների վրա:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1.Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) տնային կենդանիներ՝ ՀՀ Կառավարության կողմից սահմանած ցանկում ներառված կենդանիներ,
3) թափառող կենդանիներ՝ կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակներ, որոնք չունեն պահող.
4) ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիներ՝ կենդանական աշխարհի վայրի եւ ոչ վայրի տեսակների առանձնյակներ, որոնք պահվում են կենդանաբանական այգիներում, օգտագործվում են կրկեսներում, սպորտային եւ ժամանցային միջոցառումներում, մրցույթներում, ցուցահանդեսներում, լուսանկարվելու եւ նկարահանումների համար.
5) ծառայողական նշանակության կենդանիներ՝ կենդանական աշխարհի ոչ վայրի տեսակների առանձնյակներ, որոնք օգտագործվում են նպատակային նշանակության գործողությունների համար.
7) կենդանի պահող՝ տնային կամ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանուն տիրապետող, տնօրինող եւ օգտագործող 18 տարին լրացած ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ.
8) կենդանիների կացարան՝ կենդանիների պահման համապատասխան գործունեության համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած հատուկ հարմարեցված տարածք եւ (կամ) կառույց՝ նախատեսված թափառող, կորած կամ ժամանակավոր պահման հանձնված կենդանիների համար.
9) կենդանիների բուծարան՝ կենդանիների բուծման համար հատուկ հարմարեցված եւ համապատասխան սարքավորումներով կահավորված, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած կառույց՝ նախատեսված կենդանիների բազմացման համար.
10) նույնականացման անձնագիր՝ տնային շների նույնականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն պարունակող միկրոչիպ կամ դաջվածք, որը պետք է ներառի կենդանի պահողի անձնագրային տվյալները եւ կենդանու մասին՝ նույնականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
11) լիազոր մարմին՝ Կառավարության համապատասխան ոլորտներում լիազորված պետական մարմիններ:
Հոդված 2. Կենդանիների բարեկեցությունը եւ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարգավորող օրենսդրությունը
1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում հասարակական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքի նպատակը
Սույն օրենքի նպատակն է սահմանել տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, այդ թվում՝ պահման, խնամքի, բուծման, հաշվառման, առուվաճառքի հետ կապված իրավահարաբերությունները:
ԳԼՈՒԽ 2
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4. Կառավարության իրավասությունը
1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունն է՝
1) ապահովում Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պետական քաղաքականության իրականացումը.
2) հաստատում Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող կենդանիների պաշտպանության եւ վերարտադրության բնագավառների պետական ծրագրերը.
3) սահմանում Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների օգտագործման կարգը եւ հաստատում այս ոլորտում պետական ծրագրերը.
1) Կացարանների կառուցման չափորոշիչները, կառավարման եւ շահագործման կարգը, կացարաններում իրականացվող պարտադիր գործառույթների ցանկը (ներառյալ կացարան տեղափոխված թափառող շների ստերջացումը, պատվաստումը եւ այլ բժշկական միջամտություններ) սահմանում է Կառավարությունը.
2) Մշակում է կենդանիներին կացարանների կառուցման չափորոշիչները, կառավարման եւ շահագործման կարգը, կացարաններում իրականացվող պարտադիր գործառույթների ցանկը (ներառյալ կացարան տեղափոխված թափառող շների ստերջացումը, պատվաստումը եւ այլ բժշկական միջամտություններ).
4) իրականացնում միջազգային համագործակցություն.
5) ընդունում Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների պահման, խնամքի, բուծման, բռնելու, հաշվառման, առուվաճառքի կարգերը,
5.5) ընդունում է շների նույնականացման անձնագիր ստանալու եւ չիպավորելու, շների եւ շուն պահողների նույնականացման համար անհրաժեշտ տվյալները կենտրոնացված առցանց բազայում ներառելու կարգ
6) Սահմանում է սույն օրենքի կարգավորման առարկա հանդիսացող կենդանիների ցանկը:
Հոդված 5. Լիազոր մարմինները եւ դրանց լիազորությունները
1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում լիազոր մարմինների շրջանակը ներառում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, արտակարգ իրավիճակների, առողջապահության, ներքին գործերի ոլորտներում լիազորված պետական մարմիններ, որոնցից յուրաքանչյուրին օրենքի շրջանակներում պատվիրակվող լիազորությունները թողնվում է Կառավարության հայեցողությանը:
2. Սույն օրենքի իմաստով համապատասխան ոլորտի լիազոր մարմինն է
3) մշակում եւ իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պետական քաղաքականությունը.
4) մշակում Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող կենդանիների պաշտպանության եւ վերարտադրության բնագավառների պետական ծրագրերը.
5) մշակում Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների օգտագործման կարգը եւ այս ոլորտում պետական ծրագրերը.
6) Իրականացնում է սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կանոնակարգող իրավական ակտերի մշակում եւ իր իրավասության սահմաններում դրանց ընդունում.
7) Կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների համար նախատեսված կենդանիների կացարանների եւ հարակից ենթակառուցվածքների նախագծում, կառուցում եւ կառավարում այդ թվում նաեւ արտապատվիրակման կամ պետություն-մասնավոր համագործակցության ձեւաչափով: Կացարանների կառուցման չափորոշիչները, կառավարման եւ շահագործման կարգը, կացարաններում իրականացվող պարտադիր գործառույթների ցանկը (ներառյալ կացարան տեղափոխված թափառող շների ստերջացումը, պատվաստումը եւ այլ բժշկական միջամտություններ) սահմանում է Կառավարությունը.
8) իր իրավասության սահմաններում իրականացնում միջազգային համագործակցություն.
9) մշակում Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների պահման, խնամքի, բուծման, հաշվառման, առուվաճառքի կարգերը.
10) մշակում է շների նույնականացման անձնագիր ստանալու եւ չիպավորելու, շների եւ շուն պահողների նույնականացման համար անհրաժեշտ տվյալները կենտրոնացված առցանց բազայում ներառելու կարգը.
11) օրենքով սահմանված կարգով ներքին գործերի ոլորտում լիազորված պետական մարմնի հետ համագործակցությամբ ընթացք է տալիս սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների պահման, խնամքի, բուծման, հաշվառման առուվաճառքի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի խախտումների վերաբերյալ հաղորդումներին.
12) Կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների համար նախատեսված կենդանիների կացարանների եւ հարակից ենթակառուցվածքների նախագծում, կառուցում եւ կառավարում այդ թվում նաեւ արտապատվիրակման կամ պետություն-մասնավոր համագործակցության ձեւաչափով: Կացարանների կառուցման չափորոշիչները, կառավարման եւ շահագործման կարգը, կացարաններում իրականացվող պարտադիր գործառույթների ցանկը (ներառյալ կացարան տեղափոխված թափառող շների ստերջացումը, պատվաստումը եւ այլ բժշկական միջամտություններ) սահմանում է Կառավարությունը:
13) Ձեւավորում է տնային կենդանիների կառավարման ոլորտում խնդիրների բարձրաձայնման, հավաքագրման եւ հասցեագրման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով որի կազմը, աշխատակարգը եւ լիազորությունների շրջանակը սահմանում է կառավարությունը: Հանձնաժողովի կազմում պարտադիր ներկայացվածություն պետք է ունենան ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց քանակը եւ կազմը որոշում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ոլորտում լիազորված պետական մարմինը:
14) Արտակարգ իրավիճակներում հայտնված կենդանիների փրկության հետ կապված գործառույթներն իրականացնում է արտակարգ իրավիճակների ոլորտում պետական լիազոր մարմինը համագործակցությամբ այլ իրավասու մարմինների: Սույն օրենքի իմաստով արտակարգ իրավիճակ է համարվում կենդանիների կենսագործունեության բնականոն պայմանների խախտումը:
15) իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները
1. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիների իրավասությունը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:
Հոդված 7. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի պահանջների կատարման հանրային վերահսկողությունը
1. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հանրային վերահսկողությունը կարող է իրականացվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից կամավոր սկզբունքով:
2. Սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հանրային վերահսկողության արդյունքները կարող են ներկայացվել համապատասխան լիազոր մարմնին, տեղական ինքնակառավարման մարմիններին եւ իրավապահ մարմիններին:
3. Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ քաղաքացիները իրավասու են իրականացնել հետեւյալ գործառույթները.
1) արձանագրել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող սույն օրենքով արգելված գործողությունները ֆոտո եւ տեսանկարահանման միջոցով եւ ներկայացնել համապատասխան պետական լիազոր մարմնին կամ իրավապահ մարմիններին:
2) մասնակցել բնակչության շրջանում կենդանիների հանդեպ մարդասիրական վերաբերմունքի քարոզչության միջոցառումներին:
3) բնակչության շրջանում նպաստել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
ԳԼՈՒԽ 3.
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 8. Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի սկզբունքները
1. Կենդանու հետ հարաբերվելիս հիմք են ընդունվում կենդանու նկատմամբ բարեխիղճ, մարդասիրական եւ էթիկական սկզբունքները, որոնք ուղղված են կենդանու բարեկեցության, առողջ կենսագործունեության եւ կենդանու նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահպանությանը,
2. Կենդանու նկատմամբ վերաբերմունքը եւ մարդու կողմից կենդանու նկատմամբ ցանկացած միջամտություն իրագործվում է՝ հիմք ընդունելով կենդանու ցավազգաց լինելը, ֆիզիկական եւ էմոցիոնալ ապրումներ ունենալու հանգամանքը,
3. Մարդու պատասխանատվությունը կենդանու կյանքի եւ բարեկեցության համար,
4. Էթիկական, սոցիալ-տնտեսական եւ անվտանգային նորմերի հավասարակշռության պահպանությունը մարդու եւ կենդանու համերաշխ համակեցության նպատակով,
5. Պետության հոգածությունը եւ պատասխանատու լինելը տիրապետող չունեցող կենդանիների նկատկմամբ:
Հոդված 9. Կենդանիների նկատմամբ արգելված գործողությունները
1. Արգելվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է`
1) ցանկացած գործողություն, որը հանգեցնում է կենդանու մահվան, բացառությամբ կենդանու կողմից մարդու կյանքին սպառնացող վտանգի պարագայում ինքնապաշտպանության եւ սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի,
2) կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակման, հրազենով կրակելու, դիտավորությամբ վրաերթի միջոցով.
3) Ցանկացած գործողություն կենդանու նկատմամբ, որը ներառում է սույն օրենքի իմաստով դաժան վերաբերմունք առանց մահվան ելքի,
4) կենդանու կյանքի ընդհատումը թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան եւ ցավոտ մահվան.
5) սույն օրենքի դրույթները խախտելով` քնեցումը.
6) ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամատումը կամ դիազերծում.
7) ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը.
8) բոլոր տեսակի կենդանիների մարտերի կազմակերպումը եւ իրականացումը.
9) թափառող կենդանիների այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը.
10) սույն օրենքով սահմանված սկզբունքների եւ պահանջների խախտմամբ կենդանիների նկատմամբ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը.
2. Արգելվում է նաեւ՝
1) վիրաբուժական միջամտության իրականացումն առանց ցավազրկման
2) կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելը մինչ կենդանուն նոր տիրապետողի կամ համապատասխան կացարան հանձնելը.
3) Կենդանուն կանխամտածված կամ անփութորեն լքելը
4) կենդանուն թողնելը իր կենսագործունեության հետ անհամատեղելի միջավայրում.
5) կենդանիների բուծումը կացարաններում.
6) կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելը.
7) կենդանիների այնպիսի վարժեցում, որը կարող է տանջանք կամ ցավ պատճառել կամ ուժասպառ անել կենդանուն
8) առանց կենդանիների անատոմիական եւ ֆիզիոլոգիական կարողությունները հաշվի առնելու` դրանց ենթարկել ֆիզիկական ճնշումների.
9) անհրաժեշտ որակավորում եւ մասնագիտություն չունեցող անձանց կողմից կենդանիների բուժումը կամ անասնաբուժական դեղամիջոցի կիրառումը.
10) ցավազրկող նյութերի կամ այնպիսի նյութերի կիրառումը, որոնք կարող են կենդանիների առողջությանը վնասել, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք բժշկական հիմնավորում ունեն եւ (կամ) թույլատրված փորձարկման շրջանակներում կատարվելիք բուժում են հանդիսանում.
11) սպորտային առավել արդյունքների ստացման նպատակով կենդանիների նկատմամբ խթանիչ նյութերի կիրառումը.
12) բնական կամ արհեստական սերմնավորումը, որը կենդանիների առողջության համար վտանգավոր է.
13) կենդանիներին կերակրել այնպիսի կերատեսակներով, որոնք պարունակում են վնասակար նյութեր, կամ չեն օգտագործվում տվյալ կենդանու կերակրման համար` ելնելով դրանց տեսակից, տարիքից եւ առողջական վիճակից.
14) անհամատեղելի տեսակների միեւնույն տարածքում կամ միեւնույն տարածքում միեւնույն տեսակների բնակեցումը, որոնց միջեւ կարող է առաջանալ ագրեսիվություն, հարձակում եւ պայքար.
15) տնային կենդանիներին բուծել եւ պահել մսի եւ մորթու արտադրության նպատակով.
Հոդված 10. Տնային կենդանիների պահման պահանջները
1. Տնային կենդանի ձեռք բերելուց կենդանի պահողի նկատմամբ տարածվում են սույն օրենքով սահմանված՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի բոլոր պահանջներն ի լրումն ՀՀ իրավական ակտերով սահմանված այլ պահանջների՝ հիմք ընդունելով գույքային իրավահարաբերություններից բխող դրույթները:
2. Կենդանի պահողը պարտավոր է կենդանու համար` կախված տեսակից, տարիքից եւ ցեղատեսակից, ապահովել պահման համար ՀՀ կառավարության կողմից սահմանված պահման եւ խնամքի կարգերը, որոնք ներառում են առնվազն հետեւյալ պարտադիր պայմանները`
1). տեղակայման եւ տեղաշարժման համար անհրաժեշտ տարածք, ազատություն եւ պայմաններ,
2)կերի եւ ջրի բավարար քանակություն,
3) կերակրման եւ խմելու վայրերից օգտվելու ազատ հնարավորություն,
4) սնվելու եւ խմելու համար անհրաժեշտ համապատասխան պարագաներ, որոնք հարմարեցված են կասեցնելու համար դրանց աղտոտումը եւ նվազեցնելու կենդանիների միջեւ ագրեսիվ մրցակցությունը,
5) կենսագործունեության համապատասխան միկրոկլիմա,
6) կենդանիների վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների պարտադիր կանխարգելում եւ բուժում, հիվանդության կամ վնասվածքի դեպքումդիմել անասնաբույժի օգնությանը:
7) ձեռնարկել հնարավոր նվազագույն միջոցները կենդանիների` բարձրություններից ընկնելը կանխելու համար.
8) չխոչնդոտել իրավասու պետական մարմիններին վերահսկողություն իրականացնելիս եւ անհրաժեշտության դեպքում ներկայացնել տիրապետման տակ գտնվող կենդանուն կամ ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը.
3. Տնային կենդանի պահելու համար ձեռք բերել համապատասխան թույլտվություն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից
4.Տնային կենդանի պահողը պարտավոր է`
1) ձեռնարկել միջոցառումներ` ուղղված մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարի համալիրում ներքին եւ արտաքին մակաբույծների նկատմամբ կենդանիների բուժկանխարգելիչ միջոցառումների եւ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր պատվաստումների իրականացմանը:
2) կանխել հասարակական վայրերի աղտոտումը կենդանիների կողմից եւ ապահովել տեղանքի մաքրումը.
3) ձեռնարկել մարդկանց կամ այլ կենդանիներին չվնասելու միջոցառումներ, այդ թվում` առանց դնչկալի կամ վնասազերծման ապահովման դուրս հանելը.
4) ձեռնարկել կենդանիների անցանկալի վերարտադրությունը կանխող նվազագույն միջոցառումներ.
5. Տնային շներ պահողը պարտավոր է նաեւ`
1) կենդանի ձեռք բերելիս իրականացնել անհրաժեշտ միջոցառումները Կառավարության սահմանած կարգով կենդանու նույնականացման անձնագիր ստանալու եւ կենդանուն չիպավորելու, կենդանու եւ կենդանի պահողի նույնականացման համար անհրաժեշտ տվյալները կենտրոնացված առցանց բազայում ներառելու նպատակով: Տնային եւ թափառող շների նույնականացման անձնագրերի տրամադրման եւ հաշվառման, միկրոչիպերի տեղադրման, միկրոչիպերի տվյալների հավաքագրման, մշակման եւ կենտրոնացված տվյալների բազայի ստեղծման եւ կառավարման կարգը սահմանում է պետական լիազոր մարմինը: Տնային եւ թափառող շների նույնականացման գործընթացում առաջնային պետք է լինի կենդանու անհատական տվյալներ պարունակող միկրոչիպի միջոցով պետական լիազոր մարմնի կողմից կառավարվող տվյալների բազայում կենդանու վերաբերյալ տվյալների արագ եւ անխչընդոտ նույնականացումը: Միկրոչիպի միջոցով պետք է հնարավոր լինի նույնականացնել կենդանու տիրապետողին: Կենդանու տիրապետողի նույնականացման անհնարինության բացակայության պարագայում կենդանին տեղակայվում է կացարանում: Կենդանու տիրապետողին չգտնելու պարագայում օրենքով սահմանված կարգով կենդանին ենթակա է որդեգրման/խնամակալության կացարանից:
2) 4 ամսական հասակում կամ շուն ձեռք բերելուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում, շանը ներկայացնել անասնաբուժական զննման սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջների ապահովման նպատակով
3) ցուցահանդեսներին, մրցույթներին մասնակցելու, վաճառքի նպատակով տեղափոխման ընթացքում ունենալ դրանց նույնականացման անձնագրերը.
4) պատվաստումների դեպքում անասնաբուժական ծառայություն կենդանու հետ ներկայացնել նույնականացման անձնագիր.
5) ապահովել կենդանիների առողջության պահպանման համար պահանջվող պատվաստումները, մակաբույծների դեմ մշակումները եւ այլ անհրաժեշտ միջոցառումները
6) մշտական կապերով (պարաններով) պահելու դեպքում ապահովել ապաստարան եւ ազատ տեղաշարժման տարածք.
7) փակ տարածություններում պահելու դեպքում ապահովել ամենօրյա զբոսանք.
9) քաղաքային տրանսպորտով շների տեղափոխումը կազմակերպել միայն դնչկալի եւ կարճ կապի առկայությամբ, բացառությամբ փոքր դեկորատիվ ցեղատեսակների եւ փոքր առանց ցեղատեսակի շների.
10) ճանապարհը կամ երթեւեկելի մասն անցնելիս, ինչպես նաեւ մայրուղիների մոտ՝ ճանապարհային պատահարների կանխման նպատակով կենդանուն պահել կարճ կապի վրա.
11) պոտենցիալ վտանգավոր շների զբոսանքը կազմակերպել դնչկալի եւ կարճ կապի առկայությամբ ցանկացած հանրային վայրում.
12) բացառել պոտենցիալ վտանգավոր շների գտնվելը մարզադաշտերում, մանկապարտեզներում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական հիմնարկների տարածքներում,
13) շան կորելու դեպքում առավելագույնը երկօրյա ժամկետում պետական մարմիններին տեղեկացնել շան կորելու փաստի մասին եւ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ պատկան մարմինների ուղղորդմամբ,
3. Շներ պահողները իրավունք ունեն դրանց ազատ արձակել միայն իրենց սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հատուկ առանձնացված տարածքներում կամ մեկուսացված շինություններում?
4. Երեքից ավել շուն պահելու համար տիրապետողը պարտավոր է հատուկ թույլտվություն ստանալ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից
5. Պոտենցիալ վտանգավոր շների ցանկը սահմանվում է սույն օրենքի հավելված N 1-ում:
6. Տնային պայմաններում պահվող տնային կենդանիների ցանկը սահմանվում է սույն օրենքի հավելված N 2-ում:
Հոդված 11. Թափառող կենդանիների բռնման գործընթացում պատասխանատու վերաբերմունքի պահանջները
1. Թափառող կենդանիների բռնումը կազմակերպվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
2. Թափառող կենդանիների բռնումը պետք է իրականացվի համապատասխան հմտություններ եւ փորձ ունեցող մասնագետների կողմից եւ համապատասխան փոխադրամիջոցներով կենդանիների բռնումը անվտանգ իրականացնելու համար:
3. Թափառող կենդանիների բռնումը իրականացվում է թափառող կենդանիների գլխաքանակի նվազեցման նպատակով՝ զանգվածային ստերջացման միջոցով, ինչպես նաեւկանխելու համաճարակների, վարակիչ հիվանդությունների տարածումը եւ վտանգը մարդու առողջության համար:
4. Թափառող կենդանիների բռնումը սպանելու նպատակով արգելվում է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
5. Թափառող կենդանիների բռնումը պետք է իրականացվի այնպիսի մեթոդներով, որոնք չեն վտանգում կենդանու կյանքը եւ բնականոն կենսագործունեությունը:
6.Թափառող կենդանիներ բռնումն իրականացնող անձինք նախեւառաջ ստուգում են կենդանու մոտ միկրոչիպի առկայությունը կենդանուն նույնականացնելու նպատակով: Եթե կենդանին չունի տիրապետող, կենդանուն տեղափոխում են կացարան մշտական բնակության եւ իրականացնում անհրաժեշտ բժշկական միջամտությունները: Եթե կենդանին ունի տիրապետող, տեղական ինքնակառավարման մարմինները իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ իրականացնում են անհրաժեշտ միջոցառումները կենդանի տիրապետողին կենտրոնացված տվյալների բազայում նույնականացնելու եւ գտնված կենդանուն տիրապետողին հանձնելու նպատակով: Տիրապետողի չգտնվելու եւ/կամ տիրապետողի կողմից կենդանուց հրաժարվելու պարագայում տիրապետողի նկատմամբ կիրառվում են օրենքով սահմանված պահանջները, իսկ կենդանին տեղափոխվում է կացարան մշտական բնակության:
Հոդված 13. Ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները
1. Կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպումը թույլատրվում է միայն տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սահմանված թույլտվության առկայության դեպքում:
2. Կենդանաբանական այգիների, ակվարիումների, տեռարիումների, վիվարիումների, դելֆինիարիաների, էկզոտարիումների, կենդանիների մասնակցությամբ կրկեսների եւ նմանատիպ կառույցների գործունեությունը կարգը սահմանում է կառավարությունը:
3. Ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների կամ նկարահանման համար օգտագործվող կենդանու հանդեպ արգելվում է կիրառել վարժեցման այնպիսի մեթոդներ, որոնք վնասում են կենդանու առողջությանը:
4. Արգելվում է կենդանու մասնակցությունը այնպիսի միջոցառմանը, ցուցադրմանը, մրցույթին կամ նկարահանմանը, որի արդյունքում կենդանին կարող է ենթարկվել խոշտանգումների, ստանալ վնասվածքներ, մատնվել սովի կամ ծարավի, հայտնվել կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում:
5. Կենդանու օգտագործումը միջոցառումների, ցուցադրման, մրցույթների կամ նկարահանման համար պետք է կազմակերպվի ապահովելով անվտանգության համապատասխան նորմեր մարդկանց եւ այլ կենդանիների համար:
6. Կենդանու օգտագործումը միջոցառումների, ցուցադրման, մրցույթների կամ նկարահանման համար պետք է կազմակերպվի սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմամբ:
Հոդված 14. Ծառայողական նշանակության կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները
1. Ծառայողական նշանակության կենդանիների բուծումը, վարժեցումը եւ պատրաստությունը նպատակային նշանակության գործողությունների համար կազմակերպվում է եւ իրականցվում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կողմից:
2. Ծառայողական կենդանիների վարժեցումից հետո/պատրաստման վերջում իրականցվում են ծառայողական կենդանիների թեստեր (հանձնարարական ստուգում), որից հետո այդ կենդանիներին օգտագործելու իրավունքի համար տրվում է սերտիֆիկատ (վկայագիր) տարբեր ծառայության նպատակներով:
3. Ծառայողական շների պատրաստությունն իրականացվում է կինոլոգիական կենտրոններում հատուկ նպատակային նշանակությամբ ծառայությունների համար մաքսային, ոստիկանական, փրկարարական ծառայության ոլորտներում, սահմանապահ զորքերում օգտագործելու համար եւ այլ ոլորտներում:
4. Պարեկության ժամանակ արգելվում է ծառայողական շների փոխանցումը կենդանու տիրապետման հետ կապ չունեցող անձանց կամ առանց հսկողության թողնելը:
Հոդված 15. Կենդանիների բուծումը
1. Բուծվող կենդանու նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարգավորվում է սույն օրենքով կենդանիներ տիրապետողների համար սահմանված պահանջների պահպանմանբ:
2. Կենդանիների բուծումը կարող է իրականացվել միայն միեւնույն տեսակի սեռահասուն կենդանիների միջեւ:
3. Արգելվում է կենդանու նկատմամբ այնպիսի բնական կամ արհեստական բեղմնավորման իրականացումը, որի արդյունքում նոր սերնդի մոտ առաջանում են հիվանդություններ եւ անոմալ շեղումներ, այդ թվում՝
1) հենաշարժողական հիվանդություններ
2) խլություն
3) կուրություն
4) ատամների եւ գլխի դեֆորմացիա
5) ագրեսիվություն
4. Տնային կենդանիների բուծումը ձեռնարկատիրական նպատակով պետք է կազմակերպվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած բուծարանում:
Հոդված 16. Կենդանիների վաճառքը ձեռնարկատիրական նպատակով
1. Կենդանիների վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կառույցների պատասխանատուները պարտավոր են ապահովել յուրաքանչյուր վաճառքի ենթակա կենդանու համար կերի եւ ջրի բավարար քանակություն, տեղաշարժման համար անհրաժեշտ տարածք եւ պայմաններ:
2. Կենդանիների վաճառքը կարելի է իրականացնել միայն մասնագիտացված խանութներում, որոնք դրա համար ունենտեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված թույլտվություն եւ կենդանիների նույնականացման անձնագրերի պարտադիր առկայությամբ:
Հոդված 17. Կենդանիների պահումը կացարաններում
1. Կենդանիների կացարաններում կարող են պահվել թափառող, գտնված կամ ժամանակավոր պահման հանձնված կենդանիներ եւ կենդանիներ, որոնք չունեն պահող ֆիզիկական կամ իրավաբանական անձ:
2. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են ապահովել պահվող կենդանիների կենսաբանական առանձնահատկություններին համապատասխան պայմաններ, բավարարել նրանց կերի, ջրի, քնի, շարժման եւ բնականոն վարքի բոլոր պահանջները:
3. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են ապահովել անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ կացարանը սպասարկող անասնաբույժի միջոցով, ապահովելով կացարանում պահվող կենդանիների հիվանդությունների ախտորոշման, բուժման եւ կանխարգելիչ այլ միջոցառումների իրականացման նպատակով:
4. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են վարել կացարանում պահվող կենդանիների հաշվառում բոլոր այն տվյալների գրանցմամբ, որոնք թույլ կտան նույնականացնել կենդանուն:
5. Կենդանիների կացարանների պատասխանատուները պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ կորած եւ կացարան բերված կենդանու տիրապետողին գտնելու համար:
6. Կենդանիների կացարանների պատասխանատուները կենդանուն կարող են հանձնել տիրապետման միայն 18 տարին լրացած անձանց օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:
7. Կենդանիների կացարանը պետք է ունենա ինտերնետային հարթակ,որտեղ կտեղադրեն գտնված եւ կացարանում պահվող կենդանիների նկարները եւ այլ տեղեկատվություն:
8. Կենդանիների կացարանը պետք է իրականացնի կացարանից կենդանիների որդեգրման խթանմանն ուղղված միջոցառումներ՝ ներառյալ հանրային իրազեկման եւ սոցիալական գովազդների միջոցով:
9. Կացարաններում կենդանիների պահման եւ որդեգրման կարգը սահմանում է պետական լիազոր մարմինը:
ԳԼՈՒԽ 4
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՔՆԵՑՈՒՄԸ
Հոդված 20. Կյանքն ընդհատելու նպատակով կենդանիների քնեցման պահանջները
1. Կենդանիների քնեցումն իրականացվում է կացարանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերով:
2. Քնեցումն իրականացվում է այնպիսի նյութերով, որոնք շատ արագ կերպով գիտակցության եւ ցավի զգացողության լրիվ կորստի են հասցնում կենդանուն` ենթարկելով մահվան:
3. նեցումից հետո անասնաբույժը որոշում է կենդանու մահացությունը` ստուգելով նրա սրտի աշխատանքը:
4. Անասնաբույժը քնեցման գրանցամատյանում գրանցում է քնեցման իրականացման եւ անասնաբուժական դեղամիջոցի կիրառման պատճառները:
5. Քնեցումը թույլատրվում է`
1) անբուժելի հիվանդ կենդանիներին
2) վարակիչ հիվանդության վերացման համար, որը սպառնում է մարդկանց կամ կենդանիների առողջությանը.
3) կենդանիների նկատմամբ փորձարկումների արդյունքում կենդանիներին ցավ եւ տանջանք պատճառող ախտաբանական չվերականգնվող փոփոխությունների դեպքում
4) կենդանիներին, որոնց ագրեսիվ վարքագիծը մարդկանց եւ կենդանիների առողջության համար իրական վտանգ է ներկայացնում:
6. Քնեցման համար արգելվում է այնպիսի անասնաբուժական դեղամիջոցի կիրառումը`
1) որի արդյունքում մկանները կաթվածահար են լինում` առանց կորցնելու ցավի զգացողությունը.
2) որը չի հանգեցնում գիտակցության կորստի:
7. Կենդանու կյանքի ընդհատումը ոչ քնեցման միջոցով թույլատրվում է հետեւյալ դեպքերում՝
1) կենդանու ագրեսիվ վարքը սպառնում է մարդկանց եւ կենդանիների առողջությանը,
2) կենդանու կողմից հարձակման դեպքում անձի անհրաժեշտ պաշտպանության դեպքում:
Հոդված 21. Անկած կենդանիների դիակների հավաքումը, ոչնչացումը եւ թաղումը
1. Անկած կենդանիների դիակների թաղման վայրերը որոշվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ բնակչության սանիտարահամաճարակային բարելավման, անասնաբուժական, շրջակա միջավայրի պահպանության, ճարտարապետական, քաղաքաշինության եւ շինարարական գործունեության օրենսդրության համաձայն:
2. Անկած կենդանիների դիակների հավաքման, ոչնչացման եւ թաղման կարգը սահմանում է համապատասխան լիազոր մարմինը:
3. Արգելվում է կենդանիների թաղումը կամ դիակիզումը չնախատեսված վայրերում:
ԳԼՈՒԽ 5
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 22. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում
1. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով արգելված գործողությունների կատարումն առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
2. Սույն օրենքի այլ դրույթների խախտումներն առաջացնում են վարչական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 6.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 23. Եզրափակիչ դրույթ
1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԳԼՈՒԽ 7.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքի համապատասխան հոդվածների ուժի մեջ մտնելու ժամկետները թողնում են յուրաքանչյուր ոլորտի լիազոր մարմնի հայեցողությանը:
Հավելված N 1
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին
օրենքի
ՊՈՏԵՆՑԻԱԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՇՆԵՐԻ ՑԱՆԿ
1. Ամերիկյան պիտբուլտերյեր
2. Յագդտերյեր
3. Ռոթֆեյլեր
4. Դոբերման պինչեր
5. Բուլտերյերներ. անգլիական, հարավաֆրիկյան բուրբուլ, անգլիական ստաֆորդշիրյան, վելշտերյեր
6. Գայլաշներ. իտալական, սարլոսյան վոլֆհաունդ, չեխական
7. Բուլդոգներ. ամերիկյան, հին անգլիական, մալյորկյան, ալապախյան օտտո
8. Դոգեր. արգենտինական, գերմանական բորդոյական, կուբայական, կանարյան)
9. Մաստիֆներ. բելգիական, իսպանական, տիբեթական, բրազիլիական, հնդկական, պակիստանյան, նեապոլիտանական (մաստինո), ճապոնական (տոսա-ինու), պիրենյան լեռնային, դանիական (բրոհոլմեր), բուլմաստիֆ
10. Հովվաշներ. հայկական գամփռ, գերմանական, կովկասյան գելխեղդ, իռլանդական գելխեղդ, միջինասիական ալաբայ գելխեղդ, հոլանդական, հունական, բերնյան զենենհաունդ, մեծ շվեյցարական զենենհաունդ, էշտրելյան պորտուգալական լեռնային, ակբաշ, հարավռուսական տավրիդյան, պիկարդյան, լեհական պոդգալյան տատրանյան, արեւելաեվրոպական, հունգարական կոմանդոր, կուվաս, մարեմոաբրուդյան, կարտիական, բելգիական գրյունենդալ, լակենու, մոլինուա, տարվյուրեն, բերգամյան բերգամասկո, ֆրանսիական երկարամազ բիար, ատլասյան աիդի, պորտուգալական կաստրո լաբորեյրո, անատոլիական կարաբաշ, կանգալ, սլովակյան չուվաչ, ամերիկյան-կանադական սպիտակ
11. Ամերիկյան ստաֆորդշիրյան տերյեր
12. Հոկայդո աինու
13. Ամերիկյան ակիտա
14. Ակիտա-ինու
15. Տոսա-ինու
16. Կանե-կորսո
17. Ալանո իպանական
18. Շարպեյ
19. Նշված ցեղատեսակների խառնուրդները
Հավելված N 2
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի
ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿ
1. Շներ
2. Կատուներ
3. Ակվարիումային ձկներ եւ կակղամորթեր
4. Թռչուններ (աղավնատեսակ, թութակատեսակ, ճնճղուկատեսակ, փասիանային)
5. Մանր կրծողներ (համստերներ, ծովախոզուկներ, դեկորատիվ մկներ, դեկորատիվ առնետներ, դեկորատիվ ճագարներ, դեգուներ, շինշիլաներ)
6. Մանր ոչ թունավոր սողուններ (կրեաներ, մողեսներ, օձեր)
7. Մանր ոչ թունավոր երկկենցաղներ (գորտեր, տրիտոններ, ակսոլոտլեր)
8. Տնային կզաքիսներ (ֆրետկա)
9. Գաճաճ խոզեր (մինի փիգ)
10. Հոդվածոտանի կենդանիներ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,« ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. առաջարկվող կարգավորման բնույթը եւ ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետությունում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները` բացառությամբ գյուղատնտեսական նշանակության, հստակ կարգավորումներ չունեն: Բաց է տնային, թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների, ինչպես նաեւ գիտահետազոտական եւ գիտաուսումնական փարձարկումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված համալիր եւ ամբողջական կարգավորումների դաշտը: Վերոնշյալ ցանկից հատկապես հրատապ է թափառող կենդանիների հետ կապված կարգավորումների անհրաժեշտությունը` պայմանավորված անվտանգային եւ առողջապահական լուրջ խնդիրներով:
Այս խնդիրներին լուծում տալու նպատակով բազմաթիվ բազմաշահառու քննարկումների արդյունքում միջազգային փորձի խորքային ուսումնասիրությամբ մշակվել է "Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին" մայր օրենքի (այսուհետ` Օրենք) եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում են առկա խնդիրների իրավական լուծումները:
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծով սահմանվում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները, կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջներն ու արգելված գործողությունները,տնային կենդանիների պահման եւ խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության համար օգտագործվող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի պահանջները, ինչպես նաեւ կենդանիների բուծման, վաճառքի եւ օգտագործման շուրջ իրավահարաբերությունները
Նախագծերի փաթեթով նախատեսվում է լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում՝ սահմանելով վարչական պատասխանատվություն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտման համար, իսկ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող արգելված գործողությունների համար սահմանել քրեական պատասխանատվություն:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոփություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, որոնցում հստակ սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում: Նախագծերի ընդունման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինները կստանձնեն լիազորություններ սույն օրենքով սահմանված պահանջների վերահսկողության ոլորտում, նաեւ կենդանիների հաշվառման, վաճառքի,թույլտվությունների տրամադրման, ինչպես նաեւ համայնքի տարածքում թափառող կենդանիների խնդրի լուծման ուղղությամբ:
Ներկայումս ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կենդանիների նկատմամբ կիրառվում են գույքի մասին ընդհանուր կանոնները` որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտներ: Գույքային իրավունքներն իրացնելիս հաշվի չի առնվում կենդանիների` որպես զգայական եւ կենսաբանական պահանջներ ունեցող, ցավազգաց էակներ լինելու հանգամանքը եւ սույն իրավունքների իրացման շրջանակում կենդանիները պաշտպանված չեն դաժան եւ անպատասխանատու վերաբերմունք պարունակող գործողություններից: Սույն նախագծերի կարգավորումներով կենդանիների նկատմամբ գույքային իրավունքներն իրացնելիս կարգելվի «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտումը:
Նախագծերի փաթեթով նաեւ առաջարկվում է՝ «Անասնաբուժության մասին» օրենքի այն հոդվածները, որոնք սահմանում են կենդանիների բարեկեցության սկզբունքները, տնային կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, կենդանիներ տիրապետողների պարտականություններն ու իրավասությունները, փորձարկումների համար օգտագործվող կենդանիների շուրջ իրավահարաբերությունները ճանաչել ուժը կորցրած եւ սահմանել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շուրջ ավելի համապարփակ եւ համալիր կարգավորումներ ունենալու նպատակով:
Օրենքի եւ նախագծերի մշակման փուլում ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը ոլորտում, մասնավորապես Ավստրիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Էոստոնիայի եւ մի շարք այլ երկրներում կենդանիների բարեկեցության հիմնական սկզբունքները, կենդանիների բնակակոն վարքի պահանջմունքները կարգավորող իրավական նորմերը, վերահսկողության եւ ապատասխանատվության մեխանիզմները:
Թափառող կենդանիների, մասնավորապես` շների հետ կապված հիմնախնդրի լուծումը հեղինակների կողմից ուսումնասիրված եւ այդ ոլորտում հաջողած երկրներում հնարավոր է դարձել բացառապես համալիր եւ բազմակողմանի օրենսդրական, ենթաօրենսդրական լուծումների եւ ինստիտուցիոնալ գործիքակազմերի առկայության եւ փուլային կիրարկման պարագայում, որոնց խիստ պարզեցված ցանկը հետեւյալն է`
«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի եւ հարակից նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմինների լիազորությունները եւ բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունը: Օրենքով նախատեսվող տնային կենդանիների հաշվառման գործիքակազմի ներդրման արդյունքում կվերահսկվի տերերի կողմից տնային կենդանիների՝ հատկապես շների լքելու դեպքերը, որը իր հերթին կնպաստի թափառող անտուն շների գլխաքանակի նվազեցմանը:
Նախագծերի ընդունման եւ կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողությունների քանակը եւ ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը: Օրենքի նախագծում նաեւ հստակ սահմանվում են հանրային վերահսկողության իրականացման մեխանիզմները քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք կարող են նպաստել բնակչության շրջանում կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը եւ կենդանիների հանդեպ մարդասիրական վերաբերմունքի քարոզչությանը: