Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածը լրացնել նոր 21-րդ կետով.
«21) համայնքում կենդանիների պաշտպանությունը»:
Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր 17-րդ եւ 18-րդ կետերով.
«17) տալիս է համայնքի տարածքում կենդանիների վաճառքի թույլտվություն
18) տալիս է կենդանիների մասնակցությամբ միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվություն»:
Հոդված 3. Օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4. Օրենքի 50-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր 7-րդ կետով.
«7) սահմանում է համայնքի տարածքում անկած կենդանիների դիակների հավաքման, ոչնչացման եւ թաղման վայրերը ՝սահմանված սանիտարահիգիենիկ կանոններին համապատասխան»:
Հոդված 5. Օրենքը լրացնել նոր 50.1 հոդվածով.
«Հոդված 50.1 Համայնքի ղեկավարի լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում
2. Համայնքի ղեկավարը կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.
1) կազմակերպում է համայնքի տարածքում թափառող կենդանիների բռնման եւ կացարաններ տեղափոխման աշխատանքները.
2) համաքաղաքային կանոններին համապատասխան` տալիս է քաղաքի տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվություն եւ կատարում է դրանց ամենամյա հաշվառում.
3) իրականացնում է համայնքի տարածքում պահվող կենդանիների նույնականացման անձնագրերի տրամադրումը եւ աջակցում է անասնաբուժական գրանցամատյանների աշխատանքների վարմանը.
4) սահմանված կարգով տրամադրում է թույլտվություններ կենդանիների բուծարաններին եւ կացարաններին.
2. Համայնքի ղեկավարը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության բնագավառում իրականացնում է հետեւյալ պատվիրակված լիազորությունները.
1) իրականացնում է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կանոնակարգող իրավական ակտերի մշակում եւ իր իրավասության սահմաններում դրանց հաստատում.
2) օրենքով սահմանված կարգով իրականացնում է անխոչընդոտ վերահսկողություն եւ ստուգումներ կենդանիների պահման բոլոր վայրերում.
3) կենդանի տիրապետողից պահանջում եւ ստանում է կենդանի պահելուն առչնվող ցանկացած տեղեկատվություն, բացատրություններ եւ փաստաթղթեր.
4) կազմում է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջների խախտումների արձանագրությունները.
5) խախտումների մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է իրավապահ մարմիններին, միաժամանակ ձեռնարկում է միջոցներ իրավախախտումը կանխելու համար:»
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: