Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 46-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
1) «6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հատուկ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: