Հոդված 1. Հոդված 124-ի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 21-րդ, 25-րդ մասերում «հնգապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով:
Հոդված 2. Հոդված 124.4-ի 1-ին մասում «նվազագույն աշխատավարձի» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով» բառերով:
Հոդված 3. Հոդված 124.4-ի 2-րդ մասում «150» թիվը փոխարինել «75» թվով:
Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային երթեւեկության նվազ վտանգավորություն ունեցող խախտումների համար սահմանված տուգանքների չափի նվազեցման հանգամանքով: Նկատի ունենալով ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձերի համեմատությամբ երթեւեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափ?, անհրաժեշտություն է առաջանում 40-50%-ով նվազեցնել ցածր վտանգավորություն ներկայացնող ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափը: